Երևան
12 °C
Նոյեմբերի 9-ին լրանում է լեգենդար շախմատիստ, աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի ծննդյան 80-ամյակը եւ ի պատիվ այդ հոբելյանի՝ 2 տարվա ընդմիջումից հետո կրկին անցկացվում է «Տալի հուշամրցաշար» անունով շախմատային գերմրցաշարը: Տալը համարվում է շախմատի պատմության ամենախարիզմատիկ ու հանճարեղ դեմքերից մեկը, աչքի է ընկել ոչ միայն շախմատային վիրտուոզ խաղով, գեղեցիկ կոմբինացիաներով, այլ նաեւ սրամտությամբ, անզուգական հումորով եւ հետաքրքիր պատմություններով: Ռիգացի շախմատիստը միգուցե նաեւ բոլոր ժամանակների ամենասիրված շախմատիստն է:
Պատմում են, որ մի անգամ արտերկիր՝ շախմատային մրցաշարի մեկնելիս, երբ Տալին խնդրել են պատրաստել անձնագիրը՝ օտար երկրի մաքսակետն անցնելու համար, պարզվել է՝ շախմատիստը մոռացել է անձնագիրը տանը: Մինչ խորհրդային պատվիրակության ղեկավարներն իրար խառնված խորհրդակցում են, թե ինչ անեն, «օգնության է» հասնում հենց ինքը՝ Տալը եւ հայտարարում. «Ինձ համար մի անհանգստացեք: Ինձ բոլորը ճանաչում են: Մաքսատան աշխատողները ոչ թե անձնագիրս են ուզելու, այլ՝ ստորագրությունս: Իսկ գրիչս չեմ մոռացել»: Քիչ անց հենց այդպես էլ լինում է. Տալը ինքնագրեր է բաժանում մաքսատան աշխատողներին եւ հանգիստ անցնում մաքսակետը:
Ֆրանսիայում էլ մրցաշարերից մեկի ժամանակ նրան ծանոթացնում են մի պատկառելի տիկնոջ հետ, խորհրդային շախմատիստների հետ արտասահմանյան շրջագայությունների մշտական ուղեկից «կգբ»-ի աշխատակիցն էլ վերջինիս ներկայացնում է որպես նախկին «իշխանուհի»: «Հարգելիս, իշխանուհին նախկին չի լինում, ինչպես «նախկին» չի կարող լինել օրինակ «սենբերնար» տեսակի շունը: Սրանք «տեսակ» են, եւ ոչ թե պաշտոն», - պատասխանում է Տալը: Երբ վրացուհի Մայա Չիբուրդանիձեն նվաճում է աշխարհի չեմպիոնի կոչումը, Տալին հարցնում են՝ հնարավո՞ր է Մայան նվաճի նաեւ տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը: «Կանանց հնարավորություններն անսահման են: Համենայնդեպս, Մայան ավելի մեծ հնարավորություններ ունի նվաճելու տղամարդկանց աշխարհի չեմպիոնի կոչումը, քան ես՝ կանանց», - անմիջապես պատասխանում է Տալը:
Բնականաբար, ցանկացած շախմատիստի համար մեծ պատիվ է հանդես գալ «Տալի հուշամրցաշարում», եւ Մոսկվայի «Ռուսական իմպրեսիոնիզմի» թանգարանում մեկնարկած հոբելյանական՝ 10-րդ մրցաշարն էլ շատ ուժեղ կազմ է հավաքել: Մասնակիցների կազմում են ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը (անհատական վարկանիշը սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 2808), Պետեր Սվիդլերը (2751), Յան Նեպոմնյաշչին (2740), Եվգենի Տոմաշեւսկին (2731), Լեւոն Արոնյանը (Հայաստան, 2782), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2770), Անիշ Գիրին (Հոլանդիա, 2769), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2764), Լի Չաոն (Չինաստան, 2753) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել, 2743):
Մրցաշարը համապատասխանում է ՖԻԴԵ-ի ուժեղագույն՝ 21-րդ կատեգորիայի: Մրցաշարի բացման արարողությանը ներկա են եղել աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Վիճակահանության փոխարեն անցկացվել է կայծակնային մրցաշար՝ ինչպես ընդունված է վերջին տարիներին: Արոնյանը հաջող է հանդես եկել եւ զբաղեցրել է 2-րդ տեղը: Նշեմ, որ Լեւոնը մշտապես վերելքով է հանդես եկել «Տալի հուշամրցաշարում»՝ նախկինում 3 անգամ նվաճել է հաղթողի կոչումը:
Այս անգամ հայ շախմատիստը կարծես խաղաղ է տրամադրված: Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի 1-ին տուրում Արոնյանը մրցեց Գելֆանդի հետ: Ջերմ հարաբերություններ ունեցող Արոնյանի եւ Գելֆանդի միջեւ պարտիայի ելքը կարելի էր կանխատեսելի համարել. այն շատ արագ ավարտվեց ոչ-ոքի: Երեկ կայացած 2-րդ տուրում Լեւոնը սեւ խաղաքարերով մրցեց Տոմաշեւսկու հետ: Արդեն խաղասկզբում հայ գրոսմայստերին հաջողվեց հավասարեցնել խաղը եւ 23-րդ քայլում արձանագրվեց ոչ-ոքի: Կայացած 2 տուրերից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է. 1,5 միավորով առաջատարներն են Անանդը, Գիրին եւ Նեպոմնյաշչին: Լեւոն Արոնյանը ունի 1 միավոր եւ կիսում է 4-7-րդ տեղերը: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը Արոնյանը սպիտակներով մրցելու է Սվիդլերի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT