Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում հայաստանիցները նվաճել են 2 ոսկե մեդալ

Հայաստանցի պատանի շախմատիստները փայլուն են հանդես եկել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում: 1985 թվականից սկսած յուրաքանչյուր տարի անցկացվում է պատանի շախմատիստների աշխարհի առաջնություն տղաների եւ աղջիկների 3 տարիքային խմբերի համար՝ մինչեւ 14, 16 եւ 18 տարեկաններ: Անցած տարիների ընթացքում հայաստանցի ընդամենը 2 շախմատիստների էր հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը՝ 1996 թվականին Գաբրիել Սարգսյանին (մինչեւ 14 տարեկանների առաջնություն) եւ Սամվել Տեր-Սահակյանին (2011 թ., մինչեւ 18 տարեկաններ):

Աղջիկների պայքարում էլ Էլինա Դանիելյանը 1992 եւ 1993 թվականներին նվաճել է մինչեւ 14 եւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումները: 2016 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունն առաջին անգամ պատմության ընթացքում հյուրընկալեց Ռուսաստանը՝ Խանտի Մանսիյսկ քաղաքը, եւ այն աննախադեպ դարձավ Հայաստանի համար: Ընդհանուր առմամբ, 61 երկրի 409 շախմատիստ էին մասնակցում աշխարհի առաջնությանը, եւ Հայաստանը միակ երկիրն է, որ մրցաշարում կարողացավ նվաճել 2 ոսկե մեդալ:

Տղաների մրցաշարի 3 տարիքային խմբերում անցկացված առաջնություններից 2-ում՝ մինչեւ 16 եւ 18 տարեկանների մրցաշարում, հաղթեցին եւ աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճեցին հայաստանցի շախմատիստները, համապատասխանաբար՝ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը: Մեր 2 շախմատիստն էլ կայացած 11 տուրում տոնեցին 7-ական հաղթանակ, 4 պարտիան ավարտեցին ոչ-ոքի, հավաքեցին 9-ական միավոր եւ նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումները:

Հատկապես, առանձնանում է շախմատային աշխարհում առավել մեծ հեղինակություն վայելող մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Մանուել Պետրոսյանի հաջողությունը: Արցախցի շախմատիստն օգոստոսին նվաճել էր մինչեւ 18 տարեկան շախմատիստների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հիմա էլ ուժեղագույնն է աշխարհում նույն տարիքային խմբում: 2 մրցաշարում էլ Մանուելի հիմնական մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Վավուլինն էր, որը նաեւ վարկանիշային առաջատարն էր, բայց հայաստանցի շախմատիստը 2 մրցաշարում էլ առաջ անցավ Վավուլինից կեսական միավորով:

Մինչեւ 14 տարեկանների առաջնությունում հայաստանցի Շանթ Սարգսյանը միայն լրացուցիչ գործակիցների պատճառով է զրկվել բրոնզե մեդալից եւ զբաղեցրել է 4-րդ տեղը. այստեղ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Սեմյոն Լոմասովը: Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում երկար ժամանակ միանձնյա առաջատարն էր հայաստանցի Սիրանուշ Ղուկասյանը, սակայն վերջին տուրերում մեր մարզուհին թուլացրեց տեմպերը եւ ի վերջո զբաղեցրեց 9-րդ տեղը: Ի դեպ, աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած հույն Ստավրուլա Ցոլակիդուն մրցաշարի ընթացքում կրեց ընդամենը 1 պարտություն՝ Սիրանուշ Ղուկասյանից:

Աղջիկների մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Հագավանե Ականկշան: Մինչեւ վերջին տուրը չեմպիոնի իրական հավակնորդ էր Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանը, սակայն վերջին տուրում հայազգի շախմատիստուհին պարտվեց եւ չհայտնվեց անգամ մեդալակիրների թվում՝ զբաղեցրեց 4-րդ տեղը: Մինչեւ 14 տարեկան աղջիկների պայքարում էլ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է չինուհի Չժու Ժիները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3986 դիտում

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին