Երևան
12 °C
Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կառլսեն-Սերգեյ Կարյակին մրցամարտում կայացել են նախատեսված 12 պարտիայից 4-ը, եւ հաշիվը հավասար է՝ 2:2: Բոլոր 4 պարտիան էլ ավարտվել են ոչ-ոքի, թեեւ առնվազն 2-ում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Կառլսենն ուներ մեծ առավելություն եւ շատ մոտ էր հաղթանակին: Բայց չեմպիոնի կոչման հավակնորդ, ռուսաստանցի Կարյակինը գրեթե անհույս իրավիճակներում կարողացել է գտնել ոչ-ոքիի տանող միակ քայլերը:
Շախմատային վերլուծաբաններն այս պարտիաներում տեղի ունեցածը համեմատում են ֆուտբոլից շատ ծանոթ մի իրավիճակի հետ. թիմերից մեկն ամբողջապես տիրում է տարածքային առավելությանը, անընդհատ գրոհում է, վտանգավոր պահեր է ստեղծում, բայց չի կարողանում գոլ խփել, իսկ մրցակիցն անգամ չի փորձում դուրս գալ սեփական կիսադաշտից: Հարձակվող «թիմը» Կառլսենն է, պաշտպանվողը՝ Կարյակինը:
Հենց այս պատճառով էլ շախմատում սկսել են օգտագործել ֆուտբոլում վերջին տարիներին մոդայիկ դարձած «ավտոբուս» տերմինը: Շարունակելով ֆուտբոլային տերմինաբանությունը, որոշ մասնագետներ նշում են, որ երբ «թիմերից» մեկը չի կարողանում օգտագործել իր ստեղծած բազմաթիվ պահերը, ապա ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվող «թիմը» ի վերջո գոլ է խփում եւ հաղթում: Այնպես որ, մրցամարտի նման ընթացքը ոչ մի լավ բան չի կանխագուշակում առայժմ «տարածքային մեծ առավելությամբ» հանդես եկող աշխարհի չեմպիոն Կառլսենին:
Աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն արդեն հնարավոր է համարում Կարյակինի հաղթանակը մրցամարտում: «Կարյակինը եւ Կառլսենը տարբեր աստիճանի շախմատիստներ են. Կարյակինը լավ շախմատիստ է, իսկ Կառլսենը՝ ունիկալ: Իհարկե, մրցամարտում հնարավոր է ամեն ինչ, եւ պետք չէ բացառել անգամ Մագնուսի պարտությունը: Մուհամեդ Ալին էլ պարտություններ է կրել: Բայց ո՞վ է հիշում Ալիին հաղթողների անունները: Ամեն դեպքում, Նյու Յորքում ընթացող մրցամարտը ցույց կտա, թե ով՝ ով է ժամանակակից շախմատում»,- հայտարարել է Կասպարովը:
Հետաքրքիր է, որ դեռ մրցամարտից առաջ շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հենց այդպիսի մրցամարտ էր կանխատեսել՝ «Կառլսենը վունդերկինդ է՝ կարող է քարից ջուր քամել, իսկ Կարյակինը մինչեւ վերջ պայքարող է եւ կարող է փրկվել անգամ անհույս իրավիճակներից»: Չափազանց դրամատիկ ընթացք ստացած 4-րդ պարտիայում մրցակիցները կատարեցին 94 քայլ: 6,5 ժամ տեւած պարտիայի ընթացքում ամբողջապես հավասար դիրքում Կառլսենը 1-2 հրաշալի քայլերի միջոցով առավելություն ստացավ:
«Ես հասկացա: Կառլսենը սկսում է ամբողջ ուժով խաղալ, երբ խաղատախտակի վրա իդեալական ոչ-ոքի է»,- այդ պահին թվիթերյան իր էջում նման գրառում է կատարել Կարյակինի մարտավկաներից ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Հետագայում եղավ մի պահ, երբ արդեն Կառլսենի հաղթանակը կասկած չէր հարուցում, եւ ցանկացած այլ շախմատիստ կհանձնվեր: Սակայն Կարյակինը պայքարեց մինչեւ վերջ, ստիպեց Կառլսենին սխալվել, եւ ի վերջո արձանագրվեց ոչ-ոքի: «Կառլսենը շատ, շատ հեռու է իր լավագույն մարզավիճակից»,- թվիթերում մեկնաբանեց Ռաջաբովը:
Ռուսաստանցի շախմատիստի կամքը եւ հրաշալի փրկությունը այս պարտիայում մեծ արձագանք է ստացել Ռուսաստանում, եւ 4-րդ պարտիայից հետո հրապարակումներ եղան, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարյակինին նշանակել է սպորտի նախարար: «Երջանիկ կլինեմ»,- այսպես է արձագանքել Կարյակինը այս նորությանը եւ նույն լակոնիկ ձեւով բնութագրել է 4-րդ պարտիան՝ «Ֆանտաստիկա»: Մագնուս Կառլսենը առայժմ չի անհանգստանում: «Ես ի վերջո կփշրեմ այդ «ամրոցը»: Չստացվեց այս պարտիաներում՝ էլի կփորձեմ: Չեմ հրաժարվելու գրոհելուց: Ավելի լավ է հարձակվել, քան անընդհատ պաշտպանվել»,- հայտարարել է Կառլսենը:
Շախմատային վերլուծաբանները Կառլսեն-Կարյակին մրցամարտը համեմատում են շախմատի պատմության մեծագույն դիմակայություններից Գարի Կասպարով - Անատոլի Կարպով մրցամարտի հետ: Ժամանակին այս մրցամարտը ստացել էր «2 Կ» պայմանական անվանումը՝ շախմատիստների ազգանունների առաջին տառերով: Հիմա էլ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են ռուսական «Կ» տառով սկսվող ազգանուններով շախմատիստներ՝ Կառլսեն եւ Կարյակին, այնպես որ, հիմա էլ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը սկսել են կարճ անվանել «2 Կ»:
Արդեն ներկայացրի հանրահայտ «2 Կ» - երից Գարի Կասպարովը կարծիքը Կառլսեն-Կարյակին մրցամարտի մասին եւ հիմա ներկայացնեմ Անատոլի Կարպովի կարծիքը: «Մրցամարտը կարճ է՝ ընդամենը 12 պարտիա, եւ Կարյակինը կարող է հաղթել: Կառլսենին բոլորը ֆավորիտ են համարում, եւ դա այդպես է: Բայց Կառլսենին հաղթելու համար Կարյակինը պետք է հաղթահարի «Կասպարովի բարդույթը». երբ սկզբնախաղում առավելություն չի ստանում, մտածում է միայն ոչ-ոքիի մասին: Սա շախմատում սխալ մտածելակերպ է: Սերգեյը մեծ արկածներով, ինչ-որ տեղ՝ պատահական հայտնվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտում եւ հույս ունեմ մարզական բախտը այստեղ էլ նրա օգտին կլինի»,- հայտարարել է Կարպովը: Ավելացնեմ, որ Կառլսեն-Կարյակին 5-րդ պարտիան մեկնարկելու է այսօր կեսգիշերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT