Երևան
12 °C
Այս տարվա մտազբաղ ամառն էլ անցավ. առաջին դասարանցիները դեռ սպասում են սեպտեմբերի 1-ին, որ կգա ամսի 14-ին, իսկ համաճարակաբանների մեծ մասը սպասում է կորոնավարակի երկրորդ ալիքին, որ ենթադրվում է՝ կգա նոյեմբերին: Երբ խոսվում է ցրտող եղանակի հետ սպասվող կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքի մասին, մասնագետները երկու թիմի են բաժանվում: Առաջինը, որում նաեւ մեր առողջապահության նախարարությունն է ընդգրկված, հավաստում է, որ նմանատիպ մի ալիք ամենայն հավանականությամբ սպասվում է մեզ նոյեմբերի առաջին կեսին, իսկ երկրորդ խումբն ասում է՝ կորոնան պայմանավորված չէր եղանակային գործոնով. վկա տաքուկ Բրազիլիայի հարյուր հազարավոր հիվանդներն ու հազարավոր զոհերը, եւ երկրորդ ալիքի հավանականությունը մեզ մոտ անվերջ փոքր է:
«Երկրորդ ալիքի մասին խոսելուց առաջ պետք է տեսնել, որ առաջինը լիարժեք մարել է. ես դեռ որեւէ երկրում մարում չեմ տեսնում»,- օրերս նշեց ուկրաինացի հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկին: Նա եւս վստահ է, որ աշնանն աշխարհում կորոնայի թվային կորերը կրկին բարձրանալու են: Փորձառու մանկաբույժը հավաստում է, որ դա բացառապես մեր առօրյա սովորույթների արդյունքն է լինելու. ցրտող եղանակների հետ փակվող պատուհանափեղկերը վարակի տարածման ամենավտանգավոր կետերն են: Միջանցիկ քամուց մահվան չափ վախեցող ուսուցչուհիները, ըստ բժշկի, պիտի սկսեն հաշտվել միջանցիկ քամու գոյության ու առողջարարության հետ. բոլոր այն դասերը, որ հնարավոր է կազմակերպել մաքուր օդին, պիտի անցկացվեն դրսում. տաքացրած օդը պտտող օդորակիչները հնարավորինս քիչ պիտի գործածվեն. «Լավ է տաք հագնվել, իսկ սենյակում պահել սառը, խոնավ օդ, քանի որ այն թույլ չի տա, որ քթի լորձաթաղանթը չորանա, եւ այնտեղ բազմանան վիրուսները»:
Հիվանդության երկրորդ ալիքի ամենաակնառու օրինակներից մեկը գրիպի՝ նոր թափով վերադարձած հարվածն էր 20-րդ դարասկզբին: Առաջին աշխարհամարտի ավարտի հետ սկսված գրիպի համաճարակը պատերազմից թուլացած աշխարհի համար իսկական աղետ էր: Հիվանդության առաջին ալիքի մարումից հետո մարդկությունը չէր հասցրել դեռ թեթեւացած շունչ քաշել, երբ ամիսներ անց հարվածեց դրա երկրորդ ալիքը՝ առավել հզոր ու մահաբեր. այդ համավարակին զոհ գնաց 20 մլն մարդ: Կարո՞ղ է կորոնավիրուսն այդպիսի վարքագիծ ունենալ՝ ե՛ւ՝ այո, ե՛ւ՝ ոչ ասողներն իրենց փաստարկներն են ներկայացնում:
Նրանք, ովքեր պնդում են, որ կորոնան Հայաստանում երկրորդ ալիք չի ունենալու, վստահեցնում են, որ դրա համար մեր երկիրն ունի բավական թվով հիվանդացած-ապաքինվածներ՝ իմունային պատնեշ: Համաճարակաբանները դա հիմնավորում չեն համարում՝ նշելով, որ իմունային պատնեշի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության 60-70 տոկոսը վարակված կլինի: Պաշտոնապես այսօր Հայաստանում վարակ է հաստատվել ավելի քան 44 հազար քաղաքացու մոտ: Ընդունված է կորոնավարակի մահաբերությունը (case fatality) համարել 1 տոկոս եւ դրանով հաշվել երկրներում վարակի իրական տարածման մոտավոր պատկերը. այսպես մեզ մոտ այդ թիվը մոտենում է 90 հազարին (պաշտոնական թվերով՝ մեզ մոտ մահաբերությունը 2 տոկոս է): Այս հաշվարկով վարակի տարածումը Հայաստանում մոտենում է 3 տոկոսի, ինչպես տեսնում ենք, այն իմունային պատնեշի համար բավարար լինելուց դեռ հեռու է, հետեւաբար զգուշությունն ու հակահամաճարակային ցուցումներին հետեւելը կարեւոր են:
Ինչ վերաբերում է մեր երկրում վարակի տարածման ցուցանիշներին, ապա դրանք հուլիսից հետո մեծապես կրճատվել են. եթե ապրիլին պարզվում էր, որ ամեն 100 թեստավորվողից վարակակիր է մինչեւ 14-ը, մայիսին՝ մինչեւ 35-ը, ապա օգոստոսին թվերն իջան կրկին մինչեւ 13, իսկ հիմա տեսնում ենք «100 հետազոտվողից 9 վարակակիր» ցուցանիշը: Առաջնորդվելով պաշտոնական տվյալներով՝ խմբավորենք թվերը շաբաթ առ շաբաթ՝ ուշադրություն դարձնելով այն տոկոսային հարաբերությանը, որ առկա է կատարված թեստերի եւ դրական հաստատված դեպքերի միջեւ:
Այսպես, մարտ ամսվա առաջին երկու շաբաթվա ընթացքում կատարված 411 թեստի 6.8 տոկոսն է դրական եղել, մարտի երկրորդ կեսին կատարված 2743 թեստի՝ 19.8 տոկոսը: Ապրիլն անձրեւառատ էր, մարդիկ շատ չէին դուրս գալիս տներից, եւ հաստատված դեպքերի տոկոսն էլ բավական փոքր էր, իսկ արդեն մայիսից այն սկսեց սրընթաց աճել: Բարձրակետը հունիս-հուլիսին էր՝ 27-34 տոկոս, որից հետո արձանագրում ենք դանդաղ նվազում:

Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսային վարակ է հաստատվել մոտ 26 մլն մարդու մոտ, ապաքինվել՝ մոտ 18 մլն-ը, մահացել՝ մոտ 867 հազարը: Վարակվածների թվով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 6.2 մլն ցուցանիշով, երկրորդը Բրազիլիան է՝ 4 մլն, երրորդը՝ Հնդկաստանը՝ 3.8 մլն: Այս սանդղակում Հայաստանը 56-րդն է, մեր հարեւաններից Իրանը՝ 12-րդը՝ 378 հազար վարակակրով, Թուրքիան՝ 18-րդը՝ 273 հազարով, Ադրբեջանը՝ 64-րդը՝ 36 հազարով, Վրաստանը՝ 149-րդը՝ 1.5 հազարով:
Այսպիսի սանդղակները թեպետ առողջապահական պատկերի առումով մեծ նշանակություն չունեն, սակայն սովորաբար դրվում են երկրների նկատմամբ մշակվող քաղաքականության հիմքում: Թուրքմենստանը, օրինակ, այս ցուցակում ընդհանրապես չկա, քանի որ այս երկրում «կորոնավիրուս» բառն արգելված է, իսկ բժշկական դիմակով փողոցում շրջողները հանրային խուճապ տարածելու մեղադրանքով կարող են բերման ենթարկվել, սակայն թուրքմեն բժիշկները ահազանգում են, որ կտրուկ ավելացել են երկկողմանի թոքաբորբերի ծանր ընթացքով հիվանդները: Աֆրիկյան պետությունները, պատերազմող երկրները բավական ցածր ցուցանիշներ են ցույց տալիս, քանի որ այնտեղ ուղղակի թեստեր գրեթե չեն արվում: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ ի սկզբանե հրաժարվեց հաշվի նստել վարակի հետ՝ հայտարարելով. «Բա հետո ի՞նչ ենք զխտկվելու»: Ռուսաստանից, Վրաստանից եւս բազմաթիվ բողոքի ձայներ էին հասնում, որ քանի դեռ հիվանդը մահվան դուռը չի հասնում, նրան թեստ չեն անում: Ցածր ցուցանիշներ արձանագրելով՝ Վրաստանը, օրինակ, կարողացավ ինչ-որ չափով զբոսաշրջությունը գործարկել՝ մեղմելով ոլորտի կտրուկ անկումը:
Այն, որ կորոնան դարձել է համաշխարհային քաղաքականության մաս, այլեւս որեւէ մեկի համար նորություն չէ. դրանով են պայմանավորվում երկրների դռների բացվել-փակվելն այլոց համար, մուտքի համար սահմանվող խստացումները, տնտեսական զարգացման, կրթական խնդիրների լուծման, զբոսաշրջային ռազմավարությունների մշակումը, դրանով են պայմանավորում տարբեր երկրներում ընդդիմության զսպող, իշխանության համար նպաստավոր որոշումներ ընդունելը՝ չարտոնելով ընդդիմադիրների հավաքներն ու ցույցերը, արագորեն բերման ենթարկելով կարգազանցներին:
Կորոնաշփոթի ավարտին անհամբերությամբ սպասողներին բժիշկները հիշեցնում են՝ ավարտը կլինի այն ժամանակ, երբ կա՛մ հանրության 60-70 տոկոսը վարակված-առողջացած լինի, կա՛մ գտնվի արդյունավետ բուժում, կա՛մ էլ երբ հայտնագործվի պատվաստանյութը: Վարակակիրների մոտավոր տոկոսը մեր 7 մլրդ-անոց աշխարհում դեռ հեռու է անգամ 1-ից: Ինչ վերաբերում է բուժումներին, ապա մի շարք մեխանիզմներ մշակվել են վարակի շրջանառման այս ամիսներին. երկրներն ակտիվորեն միմյանց են փոխանցում իրենց փորձը, աշխատում համատեղ, բժիշկները կամավոր կամ պետական աջակցության ծրագրերի շրջանակում այցելում են վարակի բարձրակետերում գտնվող երկրներ, շաբաթներ շարունակ աշխատում հարազատ տնից հազարավոր կիլոմետրեր հեռու, որի արդյունքում միմյանց են փոխանցում վարակի հետ աշխատելու հմտությունները: Եվ մասնագետները նշում են, որ վարակի բազմաթիվ առանձնահատկություններ ճանաչելի են ու կառավարելի իրենց համար, սակայն այն մնում է դեռ շատ առումներով անկանխատեսելի:
Պատվաստանյութերի 3 տասնյակից ավելի թեկնածու կա այս պահին. դրանք մշակվում են տարբեր երկրների ինստիտուտներում, գտնվում են փորձարկման տարբեր փուլերում, ՌԴ-ում պաշտոնապես գրանցվել է պատվաստանյութի մի տեսակ, մյուսը՝ Չինաստանի հետ համագործակցության շրջանակում մշակվող, փորձարկման վերջին փուլում է: Սակայն պատվաստանյութերի փորձարկման համար միջինը 4-5 տարի է պահանջվում, ներկայիս տեղեկատվության փոխանակման եւ տեխնոլոգիաների դարում շատերն այդ ժամկետը համարում են մինչեւ 1.5 տարի կրճատելի՝ զգուշացնելով, որ իրականում թե՛ արդյունավետությունը եւ թե՛ անվտանգությունը շատ առումներով կարելի է գնահատել միայն տեւական ժամանակ տվյալների մեծ քանակության համադրման արդյունքում:
Այնպես որ օդակաթիլային այս թագավարակի կամակորությունները հաշվի առնելով՝ շարունակում ենք փակ տարածքներում պաշտպանել մեր շնչուղիները այլոց արտաշնչած միկրոկաթիլներից, հավանական աղտոտ մակերեւույթներին հպվելուց հետո լվանալ ձեռքերը, հաճախ օդափոխել մեր տունն ու գրասենյակը, մաքրել ու ախտահանել իրերը: Դե լավ, շատ դժվար չէ...
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT