Երևան
12 °C
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է:
Ուսումնական տարվա մեկնարկի եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի հետ։
- Պարո՛ն Խաչատրյան, մեկնարկել է նոր ուսումնական տարին, ի՞նչ իրավիճակ է ռազմական համալսարանում, դիմորդների ակտիվություն նկատվո՞ւմ է։
- Նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը կրկնապատկվել է։ Ցանկացողները շատ են, բայց այս տարի շատ խիստ ենք՝ սպան պետք է լինի առողջ հոգով եւ ֆիզիկապես: Մի ամբողջ ուսումնական խումբ կորցրեցինք՝ առողջական խնդիրների պատճառով։
Մեզ համար հիմնական հարցը գրավչության ապահովման կազմակերպման միջոցների համալիր մոտեցումներն են։ Գոյություն ունի գրավչության ներքին եւ արտաքին կոմպոնենտներ։ Ներքին գրավչությունն այն է, ինչն անում է համալսարանը եւ ՊՆ-ն։ Արտաքին գրավչությունն այն է, թե ինչ ուժեր ենք ներգրավում, որպեսզի կարողանանք գրավչություն ապահովել։
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին՝ համալսարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ այստեղ էր, ես հնչեցրի մեր 3 կարգախոսները։ Առաջին հերթին՝ «Հրաման տալու իրավունքը չի ենթադրում ենթականերին ղեկավարելու ունակություն», այսինքն՝ պետք է սովորես, որ կարողանաս ենթականերին ղեկավարել, երկրորդը՝ «Ազատություն այնքան՝ ինչքան հնարավոր է, կարգապահություն այնքան՝ ինչքան անհրաժեշտ է», մենք ցանկացանք ասել, որ կուրսանտը, զինվորը, սպան նույն քաղաքացին է՝ միայն զինվորական համազգեստով եւ երրորդը՝ «Առողջ ապրելակերպ»։ Այս 3 կարգախոսը սահմանեցինք եւ սկսեցինք մտածել, թե ինչ անել այս ուղղությամբ։
Մտածեցինք՝ ինչո՞ւ ՀՀ քաղաքացին պետք է սովորի ռազմական համալսարանում եւ առաջին հերթին կանգնեցինք այն խնդրի առաջ, որ մեր հանրությունը պատշաճ տեղյակ չէ այս համալսարանի առավելություններից, չգիտի ինչի կարելի է հասնել։ Առաջին հերթին՝ մենք պատրաստում ենք արհեստավարժ զինվորականներ։ Այսօր մենք անվտանգային զգայուն տարածաշրջանում գտնվող երկիր ենք, եւ բնական է, որ սահմանը պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացին։ Ովքեր ընդունվում են համալսարան՝ այդ գաղափարը կա իրենց մեջ՝ դառնալ արհեստավարժ զինվորական։
Երկրորդը խնդիրը սոցիալական է։ Յուրաքանչյուր մարդ ցանկանում է աճել եւ այստեղ մենք ցույց ենք տալիս, որ դու ընդունվելով կուրսանտ՝ սովորում ես դառնալ կառավարիչ։ Մեր դիպլոմների մեջ նշում ենք՝ ռազմական կառավարման բակալավր, մագիստրոս։ Այստեղ կառավարիչներ են, որոնք հետագայում, եթե դուրս գան զինվորական ծառայությունից, կարող են նաեւ քաղաքացիական բարձր պաշտոն զբաղեցնել։ Մի կարեւոր արձանագրում եվս՝ այստեղ ավարտողը միանգամից աշխատանքի է անցնում՝ միջինից բարձր աշխատավարձով։
Պատկերացրեք՝ հանրությունը այդքան էլ տեղեկացված չէ, որ համալսարանում սովորելն անվճար է, կեցությունն անվճար է, հնարավորություն կա օգտագործել ամբողջ բազան։ Սովորեցնում ենք նաեւ օտար լեզուներ անվճար։ Ամեն ինչ արվում է պետության միջոցներով եւ միջազգային համագործակցությամբ։
Ամենահետաքրքիրը՝ ոչ մի ուսումնական հաստատություն անվճար վարորդական վկայական չի տալիս, բայց մենք դա էլ ենք տալիս։ ՃՈ-ից գալիս քննություն են վերցնում ըստ կարգի եւ տրամադրում։
- Վերջին տարիներին կարծես շատացել է սպա դառնալ ցանկացող աղջիկների թիվը։ Օրերս ՊՆ փոխնախարարն էլ հայտարարեց, որ Մոնթե Մելքոնյանում աղջիկների 1 դասակ է ձեւավորվել։ Ձեր ղեկավարած համալսարանում աղջիկների թիվը մեծանո՞ւմ է։
- Ես հիշում եմ, երբ նոր էր որոշում կայացվել, որ աղջիկները եվս կարող են ռազմական համալսարանում սովորել՝ ինձ համար խորթ էր դա։ Բայց այսօր ես գտնում եմ, որ դա շատ կարեւոր է։ Աղջիկները շատ լավ սովորում եւ գերազանց ավարտում են։ Քանակի հետ կապված նախորդ տարվա համեմատ գրեթե նույնն է, սակայն որակն է փոխվել։ Սահմանամերձ շրջաններից ցանկացողներ շատ կան՝ հատկապես Տավուշյան դեպքերից հետո։
- Ռազմական համալսարանում ուսման 3 տարբերակ կա՝ 4 տարվա ուսուցում, քաղաքացիական բուհեր ավարտածների դեպքում 1 տարվա ուսուցում եւ 5-ամսյա ուսուցում։ Ռազմաուսումնական տեսանկյունից որքանո՞վ է արդյունավետ, երբ մեկը սպա է դառնում 4 տարի սովորելով, ուրիշը 5 ամիս կամ 1 տարի։
- Լավագույն տարբերակը 4 տարին է։ Պետք է ամեն ինչ անենք, որ բոլորը 4 տարվա ուսուցում ստանան։ 1-ամյա ուսուցումն էլ բավականին լավ է ստացվում, քանի որ գալիս են հասուն մարդիկ, որոնք համալսարան են ավարտել։ Մի փոքր ֆիզիկական առումով խնդիրներ կան, քանի որ նրանք այլ համալսարաններում չեն զբաղվել ֆիզպատրաստությամբ։
- Հաճախ հանրությունը բանակում տեղի ունեցող ներքին խնդիրների մեջ մեղադրում է սպաներին։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ռազմական համալսարանը սպաների պատրաստվածության աստիճանը բարձրացնելու համար։
- Սպա-հոգեբանների դասընթացներ ենք կազմակերպում։ Պետք է զինվորին բացատրենք, որ զորակոչվել է զինվորական ծառայության՝ իր սահմանադրական պարտքը կատարելու համար։
- Շուրջ 2 ամիս առաջ հակառակորդը Տավուշում փորձում էր գործողություններ իրականացնել, որը հօգուտ մեզ ավարտվեց։ Ի՞նչ դեր ունի ռազմական համալսարանն այս հաջողությունների մեջ, արդյո՞ք Ապրիլյանից հետո էական փոփոխություններ կատարվել են ուսումնական պլանում։
- Ապրիլյանից միանշանակ հետեւություններ ենք արել, ոչ միայն մենք այլեւ Գլխավոր շտաբը։ Տավուշյան դեպքերում հերոսաբար զոհված 3 սպաներն էլ մեր շրջանավարտներն էին։ Մարտական խաչ 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված սպաներից 13-ը մեր շրջանավարտներն են։ Պարգեւատրվածներից 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը մեր առաջին շրջանավարտն է եղել։
- Դուք բանակում եք 3 տասնամյակից ավելի, եթե համեմատականներ տանենք, ի՞նչ իրավիճակում է հիմա բանակը եւ ո՞րն է ձեր կարծիքով ամենամեծ ձեռքբերումն այս ընթացքում։
- Բանակը մշտապես շարժման մեջ գտնվող մարմին է, անընդհատ զարգանում է։ Որ դիմորդների քանակն ավելացել է՝ դա գնահատակա՞ն է, թե՞ ոչ։
- Պարո՛ն Խաչատրյան, դեռ 3 տարի առաջ զորամասերին բոլորովին այլ սնունդ էր մատակարարվում, իսկ հիմա պատվիրակվել է մասնավորին։ Այս փոփոխությունն ինչպե՞ս եք գնահատում։
- Զինված ուժերում առաջինը մեզ մոտ է այդ փորձարկումն արվել։ Ճաշատեսակներն են փոխվել, ճաշի որակն է փոխվել։ Մենք կուրսանտներին ձմռանը խաշ ենք տալիս իրենց հայեցողությամբ։ Ասեմ, որ բողոքի եւ առաջարկների գիրք ունենք, եւ ամեն ինչ կուրսանտների ցանկությամբ է լինում։ Ես 5 տարի կուրսանտ եմ եղել, սովորել եմ Խորհրդային Միության լավագույն ռազմական հաստատություններից մեկում եւ սննդի առումով համեմատության եզրեր անգամ չկան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱրայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Չհանձնվելու, քրտնաջան աշխատելու պարգևը. Շուշան Փաշինյանն ավարտել է Բոշի անվան Գերմանիայի UWC քոլեջը. լուսանկար
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը պատրաստ է, կան կայացված որոշումներ․ ՆԳ նախարար
Սյունիքի Վերիշեն բնակավայրի ավագ դպրոցի վերջին զանգը՝ ժամանակավոր մասնաշենքում. գյուղում նորն է կառուցվում
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերվել է «Բիդեք» ՍՊԸ-ի աշխատակցի դին
«Լռության լուսե թռիչք». վերջին զանգը՝ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 21:00-ի դրությամբ
Հասնեք ձեր երազանքներին, կայանաք և կարևորը` մնաք ձեր հայրենիքում, շնորհավոր Վերջին զանգ. Շիրակի մարզպետ
Երևանում մեքենաներ են բախվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ
Ուրանի հարստացման գործընթացը շարունակելու Իրանի իրավունքը քննարկման ենթակա չէ. բանակցությունների 5-րդ փուլ
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած օտարերկրացի հետախուզվողը ձերբակալվել է
Հայաստանը «միջանցքի» հարցում առաջարկել է լուծում. որն է այն. մանրամասնում է պատգամավորը. տեսանյութ
Վարդան Ղուկասյանը որոշել է Ճերմակ հիվանդանոցի նախկին շենքը չվաճառել. ինչ է առաջարկում Հարությունյանը նրան
Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Եղնիկն ընկել է Այգեշատ գյուղի ջրանցքը
Վերջին դասը Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում. լուսանկարներ
ՀՈԱԿ-ներում տեղադրված արևային համակարգերն անարդյունավետ են աշխատում, լուրջ ուսումնասիրություն է պետք. Մինասյան
Դավիթ Խուդաթյանը հետևել է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքներին. տեսանյութ
Քոչարյանը հոգեկան խնդիր ունի. նա ստրուկի հոգեբանությամբ որբ է, որին պետք է տեր կամ ֆեոդալ. Թորոսյան. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը գագաթնաժողովների հյուրընկալման հարցում աջակցել են միմյանց թեկնածությունները. վարչապետ
Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
Հայաստանը կհյուրընկալի Եվրոպա մայրցամաքի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը. Արայիկ Հարությունյան
Պարեկային ծառայության ձևավորմամբ հասել ենք համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազման թիրախին. Արփինե Սարգսյան
Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին մեքենա է շրջվել․ կա զոհ և տուժած
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT