Երևան
12 °C
Կորոնավարակը կամաց-կամաց նահանջում է, երկիրը քայլ առ քայլ վերադառնում է բնականոն կյանքի, ու քանի որ Հայաստանը, ինչպես աշխարհի ցանկացած այլ երկիր, չի կարողացել խուսափել համավարակի բացասական հետեւանքներից, բնականոն կյանքին վերադառնալուն զուգահեռ ակտիվանում է նաեւ ընդդիմությունը։ Ռոբերտ Քոչարյանն է կտրուկ ակտիվացել (խափանման միջոցի փոփոխությունն ու ամառային հանգիստն ակնհայտորեն բարերար ազդեցություն են ունեցել ընդամենը մի քանի ամիս առաջ ռիսկային խմբում գտնվող ու անհետաձգելի ստացիոնար բուժման կարիք ունեցող քաղաքական գործչի վրա), Գագիկ Ծառուկյանն է պատրաստվում մեծ հանրահավաք կազմակերպել, Սերժ Սարգսյանն է ժամանակ առ ժամանակ ելույթներ ունենում (երեւի Միքայել Մինասյանի ելույթները սպասված արդյունքը չտվեցին), եւ այլն։ Հասկանալու համար՝ կհաջողվի՞ այդ ուժերին քաղաքական «թեժաշուն» ապահովել, թե ոչ, պետք է հնարավորինս իրատեսորեն գնահատել նրանց ռեսուրսներն ու ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու հավանականությունը։
Սկսենք նրանից, որ ընդդիմադիր դաշտում լիդերության համար պայքարն այս ուժերի միջեւ բավականին թեժ է լինելու, իսկ միավորումը գրեթե բացառված է։ Քոչարյանն ու Ծառուկյանն, իհարկե, կարող են հիշել «հին ու բարի ժամանակները» եւ ակտիվորեն համագործակցել, բայց այդ դեպքում կբացառվի այդ զույգի համագործակցությունը Սերժ Սարգսյանի հետ (Ծառուկյանը հազիվ թե մոռացած լինի «գլխին բամփելու» պատմությունն ու իր հասցեին երիտհանրապետականների հոխորտանքները)։ Նույն պատճառով ԲՀԿ-ն մի կողմ կքաշվի այն դեպքում, եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հիշեն «հին ու բարի ժամանակները» եւ համագործակցեն։ Այնպես որ՝ միավորման հավանականությունը չնչին է։
Հիմա փորձենք հասկանալ, թե որոնք են այդ երեք ուժերի իրական ռեսուրսները։ Ի՞նչ «ակտիվներ» ունի Քոչարյանը։ Շատ փող եւ ծննդյան օրվա առթիվ ՌԴ նախագահի շնորհավորանքը։
Սերժ Սարգսյանը՝ շատ փող եւ կուսակցական կառույցներ։
Գագիկ Ծառուկյանը՝շատ փող։ Մեծությամբ երկրորդ խմբակցությունը չենք հիշատակում, որովհետեւ դա առավելապես շատ փողի արդյունք է, եւ ոչ թե քաղաքական կապիտալի վկայություն։ Եթե նկատեցիք՝ ընդհանրություն այնուամենայնիվ կա։ Շատ փողը։ Բայց նկատենք նաեւ, որ կոնկրետ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեպքում, ովքեր երբեք բիզնեսով չեն զբաղվել, շատ փողը քաղաքական առումով ավելի շուտ «հակակապիտալ» է, որովհետեւ անընդհատ հասարակությանը հիշեցնում է, թե ժամանակին ինչպես են նրանք ղեկավարել երկիրը։ Մի ուրիշ ընդհանրություն էլ կա՝ եթե այդ երեք ուժերի ֆինանսական ռեսուրսները հանենք, տակը բառացիորեն ոչինչ չի մնա։ Քոչարյանը կդառնա ընդամենը շարքային ամբաստանյալ՝առանց քաղաքական հավակնությունների ու աջակիցների (նրա ո՞ր «քաղաքական ծրագրին» պիտի աջակցեն), Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ստիպված կլինի իրեն պահել վերջին ընտրություններում ստացած տոկոսներին համապատասխան (այսինքն՝ մոտավորապես «Օրինաց երկրի» պես), ԲՀԿ-ն էլ հազիվ թե հավակնի երկրորդ ուժի կարգավիճակին, որովհետեւ այդ կուսակցության համակիրները հազիվ թե իրենց ձայները տված լինեն հանուն այդ կուսակցության ծրագրային դրույթների կամ հոգեհարազատ գաղափարախոսության։
Սա, իհարկե, չի նշանակում, թե այս ուժերը չեն կարողանա «թեժ աշնան» իմիտացիա ստեղծել։ Ի վերջո՝ իմիտացիայի համար ոչ թե հանրային աջակցություն է պետք, այլ հզոր քարոզչամիջոցներ։ Բայց եթե անգամ դա նրանց հաջողվի, արդյունքում ունենալու ենք ինչ ասես՝ բացի ներքաղաքական պայքարից։ Որովհետեւ նորմալ երկրներում փողն այնուամենայնիվ ներքաղաքական պայքարի հիմնական գործիքը չէ։
Իսկ հասարակության մեջ Հայաստանը նորմալ երկիր դարձնելու նպատակի շուրջ կոնսենսուս կարծես թե կա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT