«Թեժ աշունն» ու դրա իմիտացիան

Երեւի 1994-ից սկսած՝ չի եղել տարի, որ Հայաստանում քաղաքական «թեժ աշուն» չկանխատեսվի։ Ու քանի որ «թեժ աշունը» որպես կանոն, սկսվում է դրա  անխուսափելիության շուրջ լրատվական աժիոտաժից՝ կարելի է համարել, որ «թեժ աշուն-2020»-ի մեկնարկը տրվածէ։ Դրան, իհարկե, կհաջորդեն տարվա մյուս «թեժ» եղանակները, բայց կարեւորն աշունն է։ Առավելեվս, որ այս աշունն իր առանձնահատկություններն ունի։ Կորոնավիրուսային համավարակի պիկն անցել է, արտակարգ դրությունն այլեւս չի երկարաձգվի, քաղաքական ու տնտեսական կյանքը դուրս կգա հարկադիր թմբիրից, եւ այլն։

Հասարակության ու քաղաքական ուժերի մեծ մասի համար «թեժ աշնան» հիմնական բնութագրիչները լինելու են հանրահավաքային պայքարն ու սոցիալական տարբեր խմբերի բողոքի ակցիաները։ Բայց ընդդիմադիր քարոզչամիջոցները հարցն այնպես են ներկայացնում, կարծես իշխանությունները սարսափած են «թեժ աշնան» հեռանկարից, իսկ նախկինները, հակառակը, օրերն են հաշվում, թե երբ է ավարտվելու արտակարգ դրությունը, որ դուրս գան փողոց ու ցույց տան իրենց հզորությունը։ Իրականում «թեժ աշունը», եթե նման բան տեղի ունենա, միայն օգուտ կտա պետությանն ու հասարակությանը՝ մի քանի պատճառներով։

Առաջին։ Արտակարգ դրության պայմաններում մեծ-մեծ հոխորտացող նախկիններն ու նորահայտ «արմատական ընդդիմադիրները» հանկարծ կպարզեն, որ հասարակության մեջ չունեն այն աջակցությունը, որի պատրանքը ստեղծել էին լրատվամիջոցների վրա ահռելի գումարներ ծախսելով։ Իրենց փոքրաթիվ աջակիցներին ու իրենց ձեռնարկությունների աշխատակիցներին ցուցակներով հանրահավաքների բերելով՝ նրանք գուցեեւ կարողանան մի քանի հազարանոց հանրահավաքներ կազմակերպել, բայց լրատվության ազատության այսօրվա պայմաններում հազիվ թե դա հաջողվի ներկայացնել որպես «ժողովրդի իրական աջակցություն»:

Երկրորդ։ Արտակարգ դրության ամիսների ընթացքում երկրում իսկապես բավականին խնդիրներ են առաջացել, սոցիալական տարբեր խմբեր իսկապես բարդությունների առաջ են հայտնվել, պետական կառույցները շատ հարցերում են թերացել, եւ տարբեր թեմաներով բողոքի ցույցերն իշխանություններին կօգնեն ավելի կոնկրետ հասկանալ խնդիրները, հասկանալ, թե որ հարցերում են վրիպել, եւ ուղղել սխալները։ Առավելեվս, որ բողոքող խմբերը, հասկանալի է, իրենց հուզող հարցերի լուծումը ոչ թե ընդդիմությունից են ակնկալելու, այլ իշխանություններից։

Երրորդ։ Ընդդիմության ակտիվացումը (թեկուզ՝ «բերովի» հանրահավաքների տեսքով) իշխանություններին կստիպի թոթափել 70-80 տոկոսանոց աջակցության պարգեւած ինքնավստահությունը եւ աշխատել այնպիսի եռանդով ու նվիրվածությամբ, ինչպես կաշխատեին, եթե հաջորդ ընտրությունները լինեին ոչ թե երեք տարի, այլ երեք շաբաթ հետո։ Խոսքը, հասկանալի է, ոչ թե պոպուլիստական քայլերի մասին է, այլ իսկապես արմատական բարեփոխումների, որոնց իրականացման համար, պայմանականորեն ասած, ընդամենը երեք շաբաթ է մնացել։ Իսկ դրանից պետությունն ու հասարակությունը միայն կշահեն։

Ասվածից ակնհայտ է դառնում, որ «թեժ աշունը» ձեռնտու է բոլորին՝ ընդդիմությունից բացի։ Հարց է ծագում՝ այդ դեպքում նրանց ինչի՞ն է պետք այս աղմուկը։ Իրականում նրանց ոչ թե «թեժ աշուն» է պետք, այլ «թեժ աշնան» իմիտացիա։ Մի քանի հազար հոգանոց հանրահավաքներ, որոնք հաջող ռակուրսներով նկարահանելու դեպքում հնարավոր կլինի ներկայացնել որպես «հուժկու շարժում», մանր-մունր ուժերի «համագործակցության հուշագրեր», որոնք հետո սեփական (իսկ գնի շուրջ «բարիշելու» դեպքում՝ նաեւ օտարերկրյա) լրատվամիջոցներով կներկայացնեն որպես «կոնսենսուս մինուս մեկ», եւ այլն։ Որպեսզի ապահովեն քաղաքական այն շղարշը, որը պիտի քողարկի իշխանափոխության իրենց իրական ծրագրերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2471 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ