Երևան
12 °C
Տարօրինակ բաներ են տեղի ունենում Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանը փորձում է դրսից Հայաստանի վրա «փափուկ ուժ» բերելով վերադառնալ քաղաքականություն ու իշխանություններին մեղադրում է կոռուպցիայի մեջ, Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մեծ հանրահավաք կազմակերպել կրթության թեմաներով, Սերժ Սարգսյանի երիտհանրապետականներն իրենց օրակարգն են առաջ քաշում՝ «Հայաստանն առանց Նիկոլի» եւ «Հայաստանը Նիկոլից հետո», Վանեցյան Արթուրը փորձում է այդ համընդհանուր թոհուբոհում իր տեղը գտնել, Դաշնակցությունը հարմար պահի է սպասում...
Իսկ ամենատարօրինակն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես քաղաքական պայքար։ Իբր՝ հանրության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհությունն ու հիասթափությունն աճում են, իսկ իրենք՝ «քաղաքական ուժերը» մտադիր են այդ տրամադրությունների շնորհիվ սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության։ Պարզ ասած՝ սկզբի համար իրականացնել «Հայաստանն առանց Նիկոլի» ծրագիրը։
Աշխարհի որեւէ երկրում որեւէ իշխանություն, իհարկե, հավերժ չէ։ Պարզապես ժողովրդավարական երկրներում իշխանափոխության մեխանիզմները շատ հստակ են։ Ժողովուրդն ընտրությունների ժամանակ իր ձայնը տալիս է այս կամ այն քաղաքական ուժին, առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը ստանձնում է իշխանությունը, եւ եթե հետագայում չի արդարացնում մարդկանց վստահությունը՝ հաջորդ ընտրությունների ժամանակ մարդիկ գործող իշխանությունների փոխարեն ընտրում են այն ուժին, որի հետ ավելի մեծ հույսեր են կապում։ Սա է ժողովրդավարությունը (բնականաբար՝ բավականին պարզեցված ընկալմամբ), եւ հասարակության մեծամասնության ցանկությունն է, որ Հայաստանում իշխանությունները միշտ ձեւավորվեն հենց այս սկզբունքով։ Ու հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ հակադրվի սրան՝ անկախ նրանից, ինքնիշխանությունների՞ համակիրն է, թե ընդդիմադիր որեւէ ուժի։
Բայց ուշադրություն դարձրեք՝ այս սկզբունքի անվերապահ կիրառման դեպքում ոչ Քոչարյանն իր ստեղծած կառույցներով, ոչ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով, ոչ Գագիկ Ծառուկյանն իր ԲՀԿ-ով Հայաստանում իշխանության հասնելու որեւէ շանս պարզապես չունեն։ Որովհետեւ որքան էլ հասարակությունը հիասթափվի գործող իշխանություններից, միեւնույն է՝ իրավիճակի բարելավման հույսն այդ ուժերի հետ չի կապելու։ Այլ կերպ ասած՝ «Հայաստանն առանց Նիկոլի»-ն եւ «Հայաստանը Նիկոլից հետո»-ն, իհարկե, վաղ թե ուշ գալուէ, բայց այդ «հետոյում» նշված ուժերն իրենց տեղը չեն ունենալու։ Որովհետեւ եթե տեղ ունենան՝ դա կլինի վերադարձ դեպի «Հայաստանը Նիկոլից առաջ», ինչը հասարակությունը կմերժի միանշանակ։
Հասկանո՞ւմ են արդյոք Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ ժողովրդավարական ճանապարհով իրենց վերադարձը բացառված է, ու չեն օգնի ոչ իրենց ֆինանսական ռեսուրսներն ու քարոզչամիջոցները, ոչ էլ Ծառուկյանի ասենք թե համապատասխան լիարժեք հանրահավաքները։ Ամենայն հավանականությամբ՝ հասկանում են։ Նրանք գիտեն, որ կայուն ներքաղաքական իրավիճակում ընտրությունների միջոցով իշխանության հասնելն անհնար է (նույնիսկ իրենց իշխանության տարիներին չէին կարողանում անհրաժեշտ ձայներ հավաքել), դրա համար էլ նրանց պետք են ցնցումներ եւ ֆորսմաժորային իրավիճակներ։ Իսկ այդքանը կազմակերպել հաստատ կարող են։ Ու բնականաբար՝ այդ ուղղությամբ էլ աշխատում են։ Ծրագիրը հասկանալի է. ցնցումների միջոցով հասնել կառավարության հրաժարականին, իսկ հետո, արդեն որպես «հաղթած ուժեր», կազմակերպել այնպիսի «ընտրություններ», որոնց ականատեսն ենք եղել առնվազն երկու տասնամյակ, ու իրենք իրենց հաղթող հռչակել։ Հետո՞ ինչ, որ ժողովրդավարական երկրներում դա կոչվում է պետական հեղաշրջում։ Իսկ ուրիշ ի՞նչ հորինեն, եթե ժողովրդավարական կանոններով իրենց նպատակին հասնելու շանս չունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT