Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ որեւէ հարց, որ կարող էր բուն գործից շեղում լինել, դատարանում չի քննարկվել, եւ եթե որեւէ միջնորդություն իրենք ներկայացրած չլինեին, ինքն այժմ կներկայացներ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վարդեւանյանն ընդգծեց՝ բոլոր միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումներ է կայացրել, ինչը վկայում է դրանց հիմնավորվածության մասին:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին, որոնք, տուժող կողմի բնորոշմամբ, դարձել են թանկարժեք ժամավաճառություն:
Մեր զրույցում Արամ Վարդեւանյանը դժվարացավ այդ հայտարարությունները դիտարկել օբյեկտիվ դաշտում՝ ասելով, որ անցնող 1.5 տարվա ընթացքում եղել են շատ կոնկրետ շրջաններ, երբ դատական նիստերը չեն կայացել իրենցից անկախ հանգամանքներում, եւ այդ ժամանակ մեղադրանքի կամ տուժող կողմերը որեւէ քննադատություն չեն հնչեցրել: Ըստ պաշտպանի՝ այդպիսի շրջան էր, օրինակ, երբ քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանից վերամակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին, երբ Դանիբեկյանը Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցավ, արձակուրդ մեկնեց եւ այլն: Վարդեւանյանի կարծիքով՝ շատ հավանական է, որ դրանց չլինելու դեպքում իրենք արդեն իսկ անցած լինեին դատաքննության:
Դիտարկմանը, որ տուժողների դժգոհությունը ոչ միայն նիստերի ձգձգման դեմ է, այլեւ նրա, որ քննարկվում են ոչ թե բուն գործի վերաբերյալ հարցեր, այլ՝ տեսական իրավաբանության, պաշտպանն արձագանքեց. «Չի կարող լինել մի իրավիճակ, երբ պաշտպանական կողմի ներկայացուցիչները չկարողանան միջնորդություններ ներկայացնել, նույնիսկ երբ դատախազները միջնորդություն ներկայացրին՝ մեզ միջնորդություններ ներկայացնելուց զրկելու վերաբերյալ, ես չզլացա եւ առարկություն ներկայացրի՝ ներառելով միջազգային փորձը. չկա մի երկիր, որտեղ կարող են պաշտպաններին զրկել միջնորդություններ ներկայացնելուց, իրավունքի չարաշահում կոչվածը վերաբերում է այն իրավիճակին, երբ փաստաբանը պնդում է, որ իրեն տրամադրվի հավելյալ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ ես, օրինակ, ներգրավվել եմ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին եւ նույնիսկ մեկ օր չեմ խնդրել ծանոթացման համար այն պարագայում, երբ գործընկերներիս երկու ամիս ժամանակ էր տրվել»:
Վարդեւանյանը համեմատական անցկացրեց նաեւ հանրային հնչեցություն ունեցող մեկ այլ գործի՝ Սասնա Ծռերի վերաբերյալ գործի հետ՝ շեշտելով, որ այն եւս քննվում է երկար տարիներ, եւ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք այդ գործով եւս տուժողների նշած խնդիրն առկա է. «Դրանից բացի, եթե մասնագետ չես, կարող ես ցանկացած գնահատական տալ, բայց եթե մենք խոսում ենք դատարանում գտնվող գործի մասին, պետք է խոսենք իրավական կառուցակարգերից»,- ասաց նա: Հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ որոշ առումով շեղվել են բուն գործի քննությունից, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Գրեթե բոլոր հարցերը, որ ներկայացրել ենք, վերաբերել են բուն գործին, ամենածավալունը, օրինակ, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունն էր, որտեղ մենք համեմատական էինք անցկացնում 7-ի գործի հետ եւ այդ գործի շրջանակում արդեն իսկ առկա իրավակիրառ պրակտիկայի հետ, այս պայմաններում ինչպե՞ս դա կարճ քննարկենք, մենք խոսել ենք կոնկրետ գործից, դա համեմատել ենք մեկ այլ գործի հետ, եւ սա որպես շեղում դիտարկել ուղղակի հնարավոր չէ»:
Վարդեւանյանի խոսքով՝ միջնորդություններն արդեն իրենց ավարտին են մոտենում, եւ իր համար զարմանալի է, որ տուժողներն այսպիսի գնահատական հնչում են այն ժամանակ, երբ իրենք միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ իրենց վերաբերյալ գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձ լինել չի կարող. «Ի սկզբանե մենք գտնում էինք, որ սույն գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձ չի կարող լինել՝ հաշվի առնելով սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի հատկանիշները, մեր դիրքորոշումն էր ի սկզբանե նաեւ այն, որ անհասկանալի է, թե ինչպես է որոշվել տուժողների հենց այս կազմը, որը մասնակցում է դատական նիստին, եւ պատահական չէ, որ վերջերս մենք այս հարցը բարձրաձայնել ենք դատական նիստի ընթացքում՝ համապատասխան միջնորդությամբ, որը դեռ քննության փուլում է, եւ վերջին անգամ հետաձգվել էր, քանի որ պարոն Եգորյանը դատական նիստի ընթացքում լքել էր դահլիճը»: Պաշտպանն ընդգեց նաեւ, որ կոնկրետ իրենց թիմը մշտապես ներկայացել է նիստերին՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ տուժողի իրավահաջորդը իրենց գնահատմամբ անհարգալից վերաբերմունքի հատկանիշ ունեցող հայտարարություն էր արել եւ իրենք դրանով դժգոհությունն էին արտահայտել: Նշենք, որ խոսքը Էդիկ Հարությունյանի՝ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, ու չփորձեն այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին» հայտարարության մասին է, որից հետո պաշտպանական կողմը սկսել էր բոյկոտել դատական նիստերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT