ԵՊՀ ՈւԽ ստորագրահավաքին միացել են նաեւ այլ բուհերից ուսանողներ․ նրանք պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ կազմակերպվել է առցանց ստորագրահավաք, որը շուտով ներկայացվելու է ՀՀ կառավարություն։

Ուսանողները, պայմանավորված նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակով, պահանջում են ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում։ Ստորագրահավաքը ոչ թե միայն ԵՊՀ-ի, այլեւ ամբողջ ՀՀ ուսանողության համար է։ Այլ բուհերից արդեն իսկ միացել են նախաձեռնությանը։

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի խոսքով՝ փոխհատուցումը պետք է լինի իրատեսական, միեւնույն ժամանակ՝ օգտակար ուսանողների համար։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ակնկալում են ուսման վարձի մինչեւ 20-25 % փոխհատուցում։ Թեեւ այս տարվա ուսման վարձի թանկացումները վերաբերում են միայն առաջին կուրսեցիներին, ակնկալվող փոխհատուցման չափը բոլոր կուրսերի համար նույնն է։ Տարանջատում չեն արել, կարծում են՝ ճիշտ կլինի բոլորին հավասար չափով զեղչ տրամադրել, քանի որ օրինակ՝ 4-րդ կուրսեցին էլ ավելի քիչ է վճարում, քան 2-րդը, որովհետեւ այդ ընթացքում նույնպես թանկացում է եղել։

Ստորագրահավաքը մեկնարկել է երեկ, սակայն ակտիվություն արդեն կա։

«Թվով դեռեւս ԵՊՀ-ի ուսանողներն են շատ, տրամաբանական  է, քանի որ ԵՊՀ-ում ուսանողներն ավելի շատ են։ Ունենք շատ մասնակցություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Երեւանի պետական բժշկական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից եւ այլն»,- ընդգծեց Ափոյանը։

Նոր նախաձեռնության փաստական հիմքերը մի քանիսն են, օրինակ՝ հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի անարդյունավետությունը։ Նախաձեռմության կազմակերպիչները կարծում են, որ մարտ ամսից անցկացվող հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, քանի որ չի ապահովվում գործնական հմտությունների ձեռքբերումը, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: 

Բերվող մյուս փաստարկներից են տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով կան դասախոսներ եւ ուսանողներ, որոնք չեն կարողանում պատշաճ մասնակցել դասապրոցեսին։

Ըստ նախաձեռնության կազմակերիչների՝ մարտ ամսից պետության տնտեսական ակտիվությունը անկում է ապրում, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները շարունակելու են նույն չափով վարձ վճարել։ Բացի դա, քանի որ այս տարի հիբրիդային եղանակով են կազմակերպվելու դասընթացները, մարզաբնակ ուսանողները շաբաթական մեկ-երկու անգամ համալսարան հաճախելու համար ստիպված են լինելու Երեւանում բնակարաններ վարձել։

Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ նախորդ կիսամյակում Կառավարության կողմից ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում տրամադրվեց ուսանողներին, սակայն հիմքում դրվեց ոչ թե արտակարգ դրությամբ պայմանավորված սոցիալական դրության վատթարացումը, այն է՝ սոցիալական կոմպոնենտը, այլ ուսանողների առաջադիմության չափանիշը, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ առ այսօր առկա են ուսանողներ, ովքեր չեն կարողացել վճարել նախորդ կիսամյակի վարձավճարը։

Այս ամենին է գումարվել ԵՊՀ-ում վարձավճարների բարձրացումը (փոփոխությունը վերաբերում է միայն այս տարի ընդունված դիմորդներին):

Նշենք, որ այս փաստարկներից որոշներին վերջին ասուլիսի ժամանկ անդրադարձել էր ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հեռավար կրթության ժամանակ ուսանողները ստացել են նույն որակի կրթություն, ինչ առկայի եւ եթե ոչ, արդյո՞ք արդարացված է, որ պետք է վճարեն նույնքան։

Գեւորգյանը պատասխանել էր, որ արդարացված է, քանի որ կրթական ծառայություն ուսանողը ստանում է եւ եթե կրթությունը ճիշտ կրթական հարթակում է կատարվում (ԵՊՀ-ում հեռավար ուսուցումն իրականացվելու է միայն www.e-learning.ysu.am հարթակում), ուսանողը լսում է կենդանի դասախոսություն, ստանում է բոլոր նյութերն ու ժամանակ չի կորցնում նյութերը գրելու վրա, ստանում է նաեւ սլայդեր, հարցեր հղում նույն հարթակում։

Նա նաեւ հավելել էր, որ կրթության արդյունավետությունը հարցականի տակ չի լինի կամաց-կամաց, քանի որ այն խնդիրները, որոնք եղել են անցած կիսամյակի ընթացքում, շտկվելու են։ Մասնավորապես՝ այն բոլոր առարկաները, որոնք պահանջում են առկա դասընթաց, լինելու են այդպես։

Նշենք, որ ԵՊՀ-ում առավել պակաս վարձերը գործում են ռադիոֆիզիկայի, կենսաբանության, պատմության, ժուռնալիստիկայի եւ մի շարք այլ ֆակուլտետներում։ Այստեղ ուսման վարձը 400,000 դրամ է (խոսքն առաջին կուսրեցիների մասին չէ)։ Այս ֆակուլտետների առաջին կուրսեցիները պետք է վճարեն 430,000 դրամ։

Բուհի առավել շատ վճարները գործում են միջազգային հարաբերությունների եւ իրավագիտության ֆակուլտետներում՝ 600․000-800․000 դրամ, առաջին կուրսնեցիների համար՝ 650.000-870.000 դրամ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2150 դիտում

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը