Երևան
12 °C
Այս տարի ուսուցչի օրը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսվում է տարվա լավագույն տնօրեններին, ուսուցիչներին ու դաստիարակներին պարգեւատրել նոր կարգով՝ մրցույթի նոր անվանակարգերում։
Նրանց խրախուսող «Տարվա լավագույնները» մրցույթի կարգի նոր նախագիծն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լրատվական վարչությունից մեզ տեղեկացրին, որ մրցույթը նոր կարգով կանցկացվի ամենայն հավանականությամբ արդեն այս տարի։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ուսուցչի օրվա առթիվ կազմակերպվող հանդիսավոր արարողության ժամանակ պարգեւատրվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգերում հաղթողները: Առաջին երկուսին շնորհվել է ավտոմեքենա, իսկ տնօրենը ստացել է համակարգիչ:
Նոր մրցույթ՝ նոր կանոններով
Մշակված նոր տարբերակով տարվա լավագույններին ընտրելու մեթոդաբանությունն ամբողջովին կփոխվի։ Եթե նախկինում անցկացվող մրցույթում առավել ուշադրություն էր դարձվում տվյալ մասնագետի տարիների փորձին, գործունեությանը, ստացած պարգեւներին, իսկ մրցույթը «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն տնօրեն» անվանակարգերում էր, ապա այս անգամ շեշտը կդրվի տարբեր անվանակարգերում լավագույն ծրագրային առաջարկների վրա, որոնց իրագործումը կխրախուսվի։
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչները, տնօրենները, նախադպրոցական հաստատությունների դաստիարակները, տնօրենները, հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։
Նրանց համար մրցույթը կազմակերպվելու է հետեւյալ առանձին անվանակարգերով․
Ծրագրային առաջարկ եւ խնդիրներ
Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ: Ներկայացրած ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթի արդյունքում պարգեւատրված ծրագրերի ցանկում:
Նշենք, որ մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ՝ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնս 3 անդամից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միեւնույն, այնպես էլ՝ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից՝ նկարագիր, նպատակ եւ խնդիրներ, ակնկալվող արդյունքներ, իրականացման պլան ու շարունակականության ապահովում։
Մրցույթն անցկացվելու է 3 փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, դրանց գնահատում, մրցույթի արդյունքների ամփոփում եւ այդ արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգեւատրում։
Ըստ նոր նախագծի՝ ծրագրային առաջարկները կարող են ուղղված լինել հետեւյալ խնդիրներին.
«Տարվա լավագույնները» մրցույթի կազմակերպման եւ անցկացման նպատակով ԿԳՄՍ նախարարի հրամանով կազմավորվելու է մրցութային հանձնաժողով ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվելու է մրցույթի մասին հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։
Ծրագրային առաջարկը գնահատելու է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, հարյուր միավորային համակարգով։ Ստացած ընդհանուր միավորը հաշվարկվելու է հանձնաժողովի անդամների տված գնահատականների միջին թվաբանականով։
Ընդգծենք, որ մասնակիցների յուրաքանչյուր խմբի եւ անվանակարգի համար կազմվելու է դասակարգման առանձին ցանկ՝ ըստ ստացած ընդհանուր միավորների նվազման կարգի։
Յուրաքանչյուր փուլում պարգեւատրվելու են առավելագույն միավորներ ստացած ծրագրային առաջարկները յուրաքանչյուր անվանակարգում՝ ելնելով տվյալ փուլում հատկացված միջոցների ընդհանուր ծավալից։
Դրամական պարգեւ՝ լավ ծրագրերի համար
Նոր նախագծով մրցույթի մասնակիցները հաղթելու դեպքում կարող են ստանալ նյութական կամ դրամական պարգեւներ։ Եթե այն լինի անհատական ծրագրային առաջարկ, ապա դրամական պարգեւի դեպքում դրա առավելագույն չափը հինգ հարյուր հազար դրամ կլինի, խմբային ծրագրային առաջարկի դեպքում՝ մեկ միլիոն դրամ։
Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում արդյունքներն ամփոփելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Նոր նախագծի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակյալ Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել էր, որ առաջարկվող լուծումներն ուղղված են նպաստել ոլորտում գործող տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների նոր ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների եւ գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը: Հրապարակումը հիմնականում դրական կարծիքների էր արժանացել։ Նշենք, որ e-draft.am-ում եւս նախագիծը դրական է գնահատվել, բացասական կարծիքներ դեռեւս չկան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT