Երևան
12 °C
Գյումրու ավագանին սեպտեմբերի 8-ին կայացած նիստում հաստատել և Կումայրի պատմական միջուկում գտնվող Ջիվանի 50 հասցեի պատմաճարտարապետական տունը հատկացրել էր աշխարհահռչակ արվեստագետ, գյումրեցի Էմիլ Գազազին:
Նույն նիստում ելույթ էր ունեցել Գայանե Կարապետյանը, որը ներկայացել էր՝ որպես Գազազի ներկայացուցիչ, պատմել քանդակագործ-գեղանկարչի Գյումրի վերադառնալու, մշտական բնակություն հաստատելու ցանկություն-մտադրության, նաև հենց Գյումրիում թանգարան-ձուլարան հիմնելու, ստեղծագործելու մասին, անգամ տեղեկացրել, որ հատկացված տան նորոգման ծախսերը իրենք կհոգան, չկան ֆինանսական դժվարություններ, մնում է՝ տան հատկացման պայմանագիրը ստորագրվի:
Այս իրադարձությունը լուսաբանել էր ՀԺ-ն: Կարճ ժամանակ անց եղավ արձագանք՝ Գազազը Գյումրի վերադառնալու և իրեն տրված բնակարանի կամ բացվող թանգարանի մասին ընդհանրապես տեղեկացված չէ, ավելին՝ դրա մասին իմացել է «Հայկական ժամանակ»-ի հոդվածից:
ՀԺ-ն կապ է հաստատել ԱՄՆ-ում բնակվող Էմիլ Գազազի ընտանիքի հետ, զրուցել արվեստագետի կնոջ՝ Մանէ Գազազի հետ, պարզել այս պատմության հետ կապված մանրամասներ:
Գազազի կինը՝ Մանէ Գազազը, նույն ինքը Monet Kazaz-ն արդեն 15 տարի Էմիլ Գազազի միակ պաշտոնական ներկայացուցիչն է աշխարհում և Գազազ Գալերիի տնօրենը: «Գյումրու քաղաքապետարանում, որպես ներկայացուցիչ, հանդես եկած Գայանեն ինքնակոչ հայտարարություններ է արել, որի իրավունքը չունի և չի ունեցել երբևէ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց Մանէ Գազազը:
Վերջինիս հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
- Տիկի՛ն Մանէ, ասում եք, որ Գայանե Կարապետյանը Էմիլ Գազազի ներկայացուցիչը չէ և Գյումրու քաղաքապետարանում արվեստագետի անունից ելույթ ունենալու, առավել ևս նրան ներկայացնելու իրավունք չի ունեցել: Ո՞վ է նա և ինչո՞ւ է նման քայլի գնացել:
- Էմիլ Գազազի միակ և պաշտոնական ներկայացուցիչն աշխարհում ես եմ՝ նրա կինը՝ Մանէ Գազազը (Monet Kazaz), նաև Գազազ Գալերիի տնօրենն եմ: Արդեն 15 տարի ես եմ ներկայացնում Գազազին՝ ամուսնուս՝ զավակիս հորը: Գայանե Կարապետյանը 2019 թվականին առաջարկել էր Գյումրիում՝ պատմական հին շենքերից մեկում, հիմնել թանգարան, ինչը, սակայն, չիրականացվեց անորոշ խնդիրների պատճառով: Մենք անտեղյակ ենք՝ արդյոք այդ շենքը տվե՞լ էին իրեն, որ մեզ էլ առաջարկել էր: Հետագայում ասաց, որ չհաջողվեց այդ շենքի հետ կապված հարցերը կարգավորել: Հետո առաջարկեց թանգարանը հիմնել Երևանում: Վարպետն էլ նշեց, որ Ազգային պատկերասրահում գործերը ցուցադրելուց հետո թանգարաններ կհիմնենք և՛ Երևանում, և՛ Գյումրիում: Միայն անհրաժեշտ է պետական աջակցություն՝ այդ ամենն ի մի բերելու համար: Ի միջի այլոց, մի քանի անգամ մենք Գայանեին ուղղել և զգուշացրել ենք, որ ինքը չի կարող ներկայանալ՝ որպես Էմիլ Գազազի ներկայացուցիչ: Իրեն պատկանող ԿԱԼԳ կազմակերպությունն առավել ևս Էմիլ Գազազ ներկայացնելու իրավունք չունի: Այս մասին նաև բանավոր կերպով նրան զգուշացրել ենք Լոս Անջելեսում գտնված ժամանակ, երբ հոդված տպագրելու ցանկություն ուներ:
- Ո՞վ է Գայանե Կարապետյանը Գազազ ընտանիքի համար ընդհանրապես:
- Ներքին ջերմ, խոհանոցային մտերմություն ստեղծելուց հետո մտերմանալով ընտանիքիս անդամների հետ, մտերմություններս շահելուց հետո՝ որոշեցինք, որ ստեղծվելիք երկու թանգարանները (նկատի ունի այն թանգարանները, որոնք պետք է հիմնվեին Երևանում և Գյումրիում-խմբ.) նա կտնօրինի, բայց ոչ թե կներկայանա Էմիլ Գազազի ներկայացուցիչ, այլ կլինի պարզապես տնօրեն: Նա իրավունք չուներ որպես ներկայացուցիչ քաղաքապետարանում նման ինքնակոչ հայտարարություններ անելու: Բացարձակ աբսուրդ է: Ու որ նշում է, թե մոտիկից ճանաչում է, գիտի վարպետին, ախր, ո՞վ է նրան իրավունք տվել նման ձեւով հանճարի մասին արտահայտվելու: Վարպետի և իմ ցանկությունն էր ստեղծել մի հսկա կոմպլեքս Երևանում՝ Գուգենհայմի թանգարանի (Solomon R. Guggenheim Museum, որը գտնվում է ԱՄՆ-ում և աշխարհում ժամանակակից արվեստի հավաքածուներով առաջիններից մեկն է) կամ Գեթթիի թանգարանի (J. Paul Getty Museum, որը համարվում է Կալիֆորնիայի ամենամեծ գեղարվեստական թանգարանը) ձևաչափով: Այն պետք է ներառեր Էմիլ Գազազ թանգարանը, Էմիլ Գազազ Gallery-ն, Էմիլ Գազազ գեղարվեստի ակադեմիան և Gazaz ժամանցի սրահն իր ռեստորանով: Սա մի հրաշք նախագիծ էր, որը հայրենիքում իրականացնելը եղել է մեր տարիների երազանքը: Դրա միջոցով մենք կարող էինք աշխարհը Հայաստան բերել, այնպես, ինչպես աշխարհը գնում է Ֆլորենցիա՝ Միքելանջելոյի Դավթին տեսնելու:
- Այսինքն՝ հայրենիք վերադառնալու ցանկություն, այնուամենայնիվ, կա՞:
- Վարպետի մեծ երազանքն է Երևանն ու Գյումրին դարձնել թանգարան բաց երկնքի տակ: Երբ 2007 թվականին Ֆլորենցիայի Բիենալեում նա ստացավ Premio Գրանդե, Լորենցո IL Magnifico (Medici) հայտնի մրցանակը, քաղաքապետարանն առաջարկեց վարպետին տեղափոխվել Ֆլորենցիա: Վարպետը, սակայն, մերժեց առաջարկը՝ «Իմ Գյումրին թողած՝ Ֆլորե՞նցիա տեղափոխվեմ»,- ասաց նա: 40 տարի շարունակ սա երազանք է եղել Գազազի համար՝ վերադառնալ Գյումրի իր ամբողջ գործերով և զավակին՝ Էմիլ Գազազ կրտսերին, ծանոթացնել այն փողոցներին, որտեղ իր երջանիկ մանկությունն է անցել:
***
Գազազի կինը ՀԺ-ի հետ զրույցում նաև պատմեց, որ որոշ ժամանակ առաջ ԱՄՆ այցելած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անձամբ եղել է Գազազի արվեստանոցում, հենց այդտեղ էլ տեղեկացել և՛ Գազազի Գյումրի վերադառնալու մեծ նպատակի, և՛ նաև այն մասին, որ քաղաքի պատմական ու հին շինություններից աշխարհահռչակ արվեստագետի ամենասիրելին Գյումրու հին թատրոնն է (նկատի ունի քաղաքային զբոսայգում գտնվող նախկին Թատրոնը, որն այս պահին վերակառուցվում է որպես «Թումո» կենտրոն-խմբ.):
«Դա առաջարկեց, բայց մենք ի վիճակի չէինք վերականգնել այդ հսկայական շինությունը, քանզի թանգարանի համար հատուկ պայմաններ էր պետք ստեղծել: Եվ այն, որ նիստում նշվում էր, թե շենքը մեծ էր Գազազի համար, տվեցինք «Թումո»-ին, այդպես չէ: Գազազն իր հսկա, մոնումենտալ գործերն էր պատրաստ բերել իր հայրենիք, որոնց համար Ազգային պատկերասրահի ցուցասրահները նույնիսկ չեն բավարարի: Մենք ամբողջությամբ պատրաստ էինք բերել 40 արձան, 40 հսկա գեղանկար և ևս 40 այլ աշխատանք: Ցուցադրությունից հետո դրանք բաժանելու էինք 2 մասի՝ Երևանում և Գյումրիում հիմնվելիք թանգարանների միջև, բայց այստեղ էլ լրիվ անհայտ պատճառով Գայանե Կարապետյանի գործունեության արդյունքում խափանվեց գործի ընթացքը: Պատճառները մեզ հայտնի չեն, թե ինչի համար պատկերասրահի տնօրենն ու փոխտնօրենն առաջարկեցին ցուցադրությունը տեղափոխել: Այնինչ մենք պատրաստ էինք այդ գործերն ուղարկել մեր անձական ֆինանսական միջոցներով»,- ասաց Մանէ Գազազը:
- Գայանե Կարապետյանն ավագանու նիստում նաև նշեց, որ ինքն արդեն ԱՄՆ-ից Գազազին պատկանող 50 աշխատանք է բերել: Որտե՞ղ են դրանք, և ստեղծված իրավիճակում ի՞նչ է լինելու այդ աշխատանքների տնօրինման հարցը:
- Այն, որ Գայանե Կարապետյանը նշում է, թե ինքն անձամբ 50 գործ է բերել ԱՄՆ-ից, այդպես չէ: Ցանկանում էր բերել, բայց երկմտում էինք աշխատանքները նրան տրամադրելու հարցում: 41 գործ տեղափոխվել է աղջկաս աջակցությամբ, բայց, այո՛, գործերը հիմա Գյումրիում են և Գայանեի մոտ: Այսօր խոսել եմ հետը, խնդրել, որ դրանք հանձնի Գյումրու քաղաքապետարանին, նոր վերադառնա ԱՄՆ՝ մինչև ես գամ Հայաստան և որոշեմ իմ հետագա անելիքը: Չհամաձայնեց: Կոշտ խոսակցություն ենք ունեցել:
- Մինչ Ջիվանի 50 հասցեի բնակարանի հատկացումն արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը զանգել կամ մեկ այլ տարբերակով կապ հաստատե՞լ է Էմիլ Գազազի հետ, արդյոք տեղեկացրե՞լ է, որ պատրաստվում են այդ տունը հատկացնել:
- Ո՛չ: Չի եղել նման բան: Քաղաքապետը չի զանգել, չենք խոսել: Մենք անտեղյակ ենք եղել: Ես առավոտյան մշտապես մամուլն եմ թերթում և դիտում, և Ձեր հոդվածը Գազազի մասին պատահական եմ տեսել: Ես ամեն օր պրպտում եմ մամուլում Գազազի շուրջ բոլոր տեղեկությունները: Ես դա տեսա, հետո ընտանիքը զանգեց: Ասում են՝ դուք գալիս եք, ու մենք լուր չունե՞նք: Հետո էլ իրենք գիտեին (նկատի ունի քաղաքապետարանի պատասխանատուին), որ ես եմ Գազազի միակ ներկայացուցիչը, և եթե կար ասելիք, ինձ հետ պետք է դա քննարկվեր: Հիմա խնդրում ենք Գյումրու քաղաքապետին տեղեկացնել, որ վարպետը միշտ պատրաստ է իրականացնել իր 40 տարվա երազանքը, բայց այն, որ իրեն Գյումրիում ներկայացնում է Գայանե Կարապետյանը կամ նրա KALG կազմակերպությունը, թյուրիմացություն է: Պատրաստ ենք համագործակցել և՛ քաղաքապետի, և՛ ճարտարապետի, և՛ ընդհանրապես Հայաստանում Էմիլ Գազազի թանգարան հիմնադրելու առաջարկով հանդես եկողի հետ: Պարզապես մեզ բաժին է ընկել սխալ մարդկանց առաջարկներ սխալ տեղում և սխալ ժամանակ: Գազազի ցանկությունն է Գյումրիում ունենալ իր անվան ակադեմիա, դասավանդել և կրթել երիտասարդներին: Նոր սերունդը լցնում է աշխարհահռչակ արվեստագետի առօրյան: Մենք ամեն օր նամակներ ենք ստանում ուսանողներից, վարպետից կարծիքներ են հարցնում, հաղորդակցվում են: Հենց սրանից էլ երիտասարդներին դասավանդելու ցանկություն առաջացավ:
- Անկախ ստեղծված իրավիճակից՝ Գազազը, այնուամենայնիվ, ե՞րբ է նախատեսում այցելել Հայաստան, կամ արդյոք նախատեսվո՞ւմ է այց, եթե ոչ մշտական բնակություն:
-Անշո՛ւշտ, նախատեսում է, բայց 40 տարի անց ուզում է իր ուզած ձևով հայրենիք գալ, բերել իր աշխարհահռչակ ստեղծագործությունները, իսկ այդ ամենի համար հսկայական գումարներ են հարկավոր, և այդ ծախսն ամբողջությամբ մենք էինք հանձն առել անելու, սակայն վատ իրավիճակի առաջ կանգնեցինք Գայանեի որոշումների պատճառով: Միայն տեղափոխությունն ու ապահովագրությունը հարյուր հազարավոր դոլարների հետ են կապված: Անհրաժեշտ է ու կարևոր, որ լինի պետական ապահովագրություն, որ անհատների հետ գործ չունենանք: Պետք է, որ պետությունն աջակցի վարպետին, ոչ թե տարբեր անհատներ իրենց առաջարկություններով:
Հ.Գ. Զրույցի ավարտին նաև խնդրեցինք հստակեցնել քայլերը, որոնք պատրաստվում է անել Գազազն իրեն հատկացված տան, բացվելիք թանգարանի հետ կապված ընդհանրապես: Մանէ Գազազն ասաց՝ սեպտեմբերի վերջին երբ գա Հայաստան, այդ հարցը կկարգավորի:
Ի դեպ, հրապարակված լուսանկարը տրամադրել է Մանէ Գազազը, ասաց՝ այն հրապարակվում է առաջին անգամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT