Երևան
12 °C
Հայաստանի հիմնական առանձնահատկություններից, եթե կուզեք՝ պրոբլեմներից մեկն այն է, որ մեզանում քաղաքականացված է գրեթե ամեն ինչ. տնտեսությունը, առողջապահությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, անգամ սպորտը։ Իսկ այն ակադեմիական ինստիտուտները, որոնք պիտի քաղաքական իշխանություններից անկախ լինեին եւ մասնագիտական դիրքերից հանձնարարականներ տային իշխանություններին, թե ինչպես պետք է ղեկավարել այդ ոլորտները, կամ շատ թույլ են, կամ կախվածության մեջ են օրվա իշխանություններից եւ գերադասում են սպասարկել նրանց քաղաքական շահերը։
Միայն երկու օրինակ բերենք։ Երեւի շատերն են նկատել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականացվածության մակարդակը Հայաստանում չափազանց բարձր է, եւ դա էապես ազդում է այդ պայքարի արդյունավետության վրա։ Ընդդիմությունը քաղաքական մեղադրանքներ է հնչեցնում իշխանությունների հասցեին՝ հայտարարելով, թե արտակարգ դրությունն ու կարանտինը համավարակի դեմ պայքարի հետ կապ չունեն, իշխանությունների հիմնական նպատակը քաղաքական ազատությունները սահմանափակելն է, եւ այլն, իշխանություններն էլ իրենց հերթին են մեղադրում ընդդիմությանը, թե նրանք գործում են «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով ու անում են ամեն ինչ, որ մարդիկ լուրջ չվերաբերվեն հակահամաճարակային կանոններին, եւ վարակվածների թիվը մեծ լինի։ Հիմա պատկերացրեք՝ այս ամենի փոխարեն Հայաստանում լիներ քաղաքական իշխանություններից անկախ մասնագիտական կառույց, որը կվայելեր հասարակության անվերապահ վստահությունը՝ անկախ մարդկանց քաղաքական հայացքներից, ու հենց այդ ինստիտուտի (տվյալ դեպքում՝ ենթադրաբար, լավագույն համաճարակաբանների կոնսիլիումի) հանձնարարականներն էլ կատարեին իշխանությունները։ Հասկանալի է, որ քաղաքական շահարկումները միանգամից կբացառվեին։ Ի՞նչ քաղաքական շահարկումներ, եթե լավագույն մասնագետներն են մշակել ռազմավարությունը, հասարակությունն էլ վստահ է, որ այդ մասնագետները ճիշտ նույնպիսի ռազմավարություն կմշակեին ցանկացած իշխանությունների օրոք։
Մի ուրիշ օրինակ։ Երկու տարուց ավելի է՝ Ամուլսարի հարցում անորոշություն է, եւ դա դարձել է կարեւորագույն քաղաքական թեմաներից մեկը։ Ու հանրությունն իշխանություններից քաղաքական լուծում է ակնկալում։ Հիմա պատկերացրեք՝ Հայաստանում լիներ հանրության անվերապահ վստահությունը վայելող եւ իշխանություններից անկախ մասնագիտացված ինստիտուտ, որը կուսումնասիրեր խնդիրը եւ հստակ եզրակացություն կտար՝ հանքը շահագործել կարելի է կամ չի կարելի։ Վերջ, խնդիրը փակված կլիներ, որովհետեւ իշխանությունները ստիպված կլինեին գործել ըստ այդ եզրակացության։ Անկախ նրանից՝ համընկնո՞ւմ է դա իրենց քաղաքական շահերի հետ, թե ոչ։ Ընդ որում՝ որակյալ մասնագետների պակաս Հայաստանում հաստատ չկա, ակադեմիական ինստիտուտներն էլ գործում են։ Այլ հարց է, որ այդ ինստիտուտների անաչառության նկատմամբ վստահությունը չկա։ Որտեղի՞ց լինի, եթե տասնամյակներ շարունակ դրանք «մատչելի գներով» դրական եզրակացություններ էին տալիս այս կամ այն հանքավայրը շահագործելու կամ ՀԷԿ-եր կառուցելու վերաբերյալ։
Հասկանալի է, որ այդ ինստիտուտների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելը տարիների խնդիր է, եթե ոչ տասնամյակների։ Ընդ որում՝ ցանկացած իշխանության համար մեծ է գայթակղությունն ունենալ հլու-հնազանդ ակադեմիական ինստիտուտներ, որոնք ցանկացած պահի «գիտականորեն» կհիմնավորեն իրենց քաղաքական շահերին համահունչ որոշումները։ Բայց ժամանակակից պետություն ունենալու համար այդ գայթակղություններին չտրվելն ու իսկապես քաղաքական իշխանություններից անկախ ակադեմիական համակարգ ունենալը պարտադիր է։
Հակառակ դեպքում ամեն ինչ շարունակելու է քաղաքականացվել, քաղաքական որոշումներ են ընդունվելու անգամ այն հարցերում, որոնք զուտ մասնագիտական մոտեցում են պահանջում, ընդ որում՝ այդ որոշումները հաճախ են փոխվելու ըստ տվյալ պահի քաղաքական նպատակահարմարությունների կամ իշխող քաղաքական ուժի փոփոխության արդյունքում, եւ պետությունն ու հասարակությունը միայն տուժելու են։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT