Երևան
12 °C
Հայաստանում իսկապես տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Սրճարանում իրեն բարեւելու համար «անզգույշ քաշքշելու» հրաման տված ու տասը մարդու մահվան գնով իշխանությունը «հուսալի մեկին» փոխանցած Քոչարյանի կողմնակիցները հանրահավաք են անում ու Նիկոլ Փաշինյանին անվանում մարդասպան, Քոչարյանն ինքը համեստորեն գործող իշխանություններին միայն կոռուպցիայի մեջ է մեղադրում, հանրապետականները խոստանում են փողոցային պայքարով իշխանափոխություն իրականացնել, Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, թե իշխանություններին հասարակության չնչին մասն է աջակցում, նրանց օրերը հաշված են, իսկ ինքը կարող է պատասխան տալ իր ունեցած ամեն կոպեկի համար, ու իրենք գնալու են մինչեւ վերջ... Հետո էլ ասում են՝ մենք կրկեսի վերածելու Հայրենիք չունենք։
Ի դեպ՝ Հայրենիքի մասին, ավելի ճիշտ՝ այդ անվանումով կուսակցության։ Արթուր Վանեցյանի ստեղծած այդ ուժն, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ի եւ Դաշնակցության հետ համատեղ դիմում է ներկայացրել վարչական դատարան եւ վիճարկում է ՀՀ պարետի կողմից քաղաքացիների համար սահմանված՝ դիմակ կրելու պարտադիր պահանջի օրինականությունը։ Եվ ահա այդ կուսակցության հայտնի դեմքերից մեկը հայտարարում է, թե բա գիտե՞ք, «Հայրենիքն» առաջինն էր, որ դեռեւս ապրիլին քաղաքացիներին դիմակներ էր բաժանում։ Իհարկե՝ լավ էր անում, որ բաժանում էր։ Ենթադրաբար՝ բաժանում էր ոչ թե հանուն կուսակցական գովազդի, այլ որովհետեւ համարում էր, որ դիմակները կանխարգելում են կորոնավիրուսային համավարակի տարածումը։ Հարց է ծագում՝ բա եթե գիտեին (ու հիմա էլ գիտեն), որ դիմակներն այնուամենայնիվ օգնում են, ինչո՞ւ են դիմում դատարան ու պահանջում, որ պարետի՝ պարտադիր կերպով դիմակներ կրելու որոշումն անօրինական ճանաչվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկն, օրինակ, առաջնագծում կանգնած զինվորներին զրահաբաճկոններ նվիրի ու միաժամանակ հայտարարի, որ դրանց կրումը ոչ միայն պարտադիր չէ, այլեւ պետք է դատել բոլոր այն հրամանատարներին, որոնք զինվորներին կպատժեն զրահաբաճկոն չկրելու համար։
Խնդիրն, իհարկե, ոչ դիմակներն են, ոչ էլ կոնկրետ «Հայրենիք» կուսակցությունը։ Խնդիրն ընդդիմադիր ուժերի գործունեության տրամաբանությունն է։ Եվ իհարկե՝ այնպես չէ, որ ընդդիմության նպատակը վարակի տարածումն ու մահերի բարձր թվերն են։ Նպատակը հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ դժգոհության ալիք առաջացնելն է, եւ դրա ձեւը կարծես թե գտնվել է։ Ինչպե՞ս են վարվում մարդիկ, եթե համոզված են լինում, որ իշխանություններն իրենց նկատմամբ ապօրինություններ են գործում։ Ճիշտ է, ընդվզում են։ Այստեղից էլ ընտրված «մարտավարությունը»՝ քաղաքացիներին համոզել, որ իշխանությունները ոտնահարում են իրենց իրավունքները, եւ դիմակ կրելու պարտադրանքն ապօրինություն է։ Իսկ երբ իրավապահները, ինչպես աշխարհի ցանկացած երկրում, տուգանեն քաղաքացիներին (ի դեպ՝ Հայաստանում տուգանքներն աշխարհում ամենացածրերից են), քաղաքացիները, հասկանալի է, կհայհոյեն իշխանություններին, որովհետեւ կհամարեն, որ տուգանվում են հանուն «սկզբունքների» (չէ՞ որ իրենք «հակաօրինական» որոշումների կատարումից են հրաժարվում, այսինքն՝ համարյա արդարության մարտիկներ են)։ Ու շատերի մտքով չի անցնի, որ իրենց՝ այդ վիճակում հայտնվելը հենց ընդդիմության հիմնական նպատակն էր, ընդդիմությունը դրան էլ ձգտում էր՝ որ իրենք տուգանվեն ու զայրանան իշխանությունների վրա։ Եթե անգամ մտքներով անցնի էլ՝ միեւնույն է, հո չե՞ն գնալու ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակների դիմաց ցույցեր անեն, թե «ձեր քարոզչական կուտը կերանք ու տուգանվեցինք, դե ոնց որ մեծ-մեծ խոսում էիք՝ այնպես էլ հիմա մեր տուգանքների փողը տվեք»։ Տուգանքներն էլի իրենց չեղած միջոցներից են վճարելու ու տուգանողների վրա են չարանալու։
Իսկ ընդդիմադիրներն ընդամենը տեսախցիկների առջեւ գեղեցիկ խոսքերով կոչ են անելու չեղարկել տուգանքները, իսկ իրենք թաքուն հրճվելու են, որ կարողացան այդքան ճարպկորեն ժողովրդի գոնե մի հատվածի մեջ դժգոհության ալիք բարձրացնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT