Երևան
12 °C
Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 2020 օգոստոսի 26-ին փլուզված թվով 12 բնակարանների սեփականատերերին կառավարության այսօրվա որոշմամբ բնակարան ձեռք բերելու համար կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:
Կառավարության այսօրվա նիստում հարցի զեկուցող, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշեց, որ բնակարանների համար տրվող գումարը որոշվել է՝ ըստ դրանց շուկայական միջինացված արժեքի՝ ք/մ-ի համար սահմանվել է 333 հազար դրամ:
Կառավարության պահուստային ֆոնդից այս խնդրի լուծման համար տրամադրվել է շուրջ 182 մլն դրամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վերապահելով վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը: Աջակցությունը տրամադրվելու է բնակարանների սեփականատերերին:
Տրամադրվող աջակցության միջոցով շահառուները կարող են ՀՀ տարածքում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձից ձեռք բերել պատրաստի բնակարան կամ բնակելի տուն, որը պետք է համապատասխանի բնակության համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Կարող են նաեւ ձեռք բերել հատկացվող աջակցության չափից ավելի փոքր գնով բնակարան, որի դեպքում տարբերությունը մնում է աջակցություն ստացողին եւ վերջինս այն տնօրինում է իր հայոցողությամբ: Աջակցությունից բարձր արժեքով բնակարանի դեպքում տարբերությունը պետք է լրացվի շաահառուների միջոցների հաշվին: «Շահառուն կարող է բնակարան ձեռք բերել նաեւ հիպոթեկային վարկի ներգրավմամբ, որի պարագայում աջակցության գումարը կարող է ամբողջությամբ փոխանցվել՝ որպես կանխավճար: Աջակցության տրամադրումից հետո դադարելու է շենքում սեփականության կամ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի սեփականատերերի իրավունքի պետական գրանցումները»,- նշեց Ղուլարյանը:
Վճարումները կատարվելու են նոտարի միջոցով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց, թե ինչ տվյալներ կային առ այն, թե որոնք էին պատճառները, եւ ով է պատասխանատուն: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ գործը քննվում է Քննչական կոմիտեում. «Մենք տեղեկություն չունենք»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նման պայմաններում արագ արձագանքելը եւ տուժած ընտանիքներին օժանդակելը:
Ղուլարյանը, պատասխանելով վարչապետի հարցին, տեղեկացրեց, որ փլուզված շենքի չփլուզված հատվածն անվտանգ է բնակության համար: «Նույն օրը իրականացվել է տեխնիկական վիճակի հետազննություն, նայվել է հենց այդ հինգերորդ մուտքի հարեւան՝ չորրորդ մուտքի բոլոր բնակարանների վիճակը, ընտանիքների անդամների ներկայությամբ ու մասնակցությամբ նայվել է նկուղային հարկը, եւ մեր մասնագետների համապատասխան լիցենզավորված փորձագիտական կենտրոնի եզրակացության համաձայն՝ գտնվել է հուսալի եւ բնակեցվել է: Արդեն պատրաստ է հինգերորդ մուտքի ապամոնտաժման նախագիծը, այն հիմա ներկայացված է փորձաքննության, որից հետո կլինի մրցույթ եւ հաղթող շինարարական կազմակերպությունը պիտի ապամոնտաժի այն, որից հետո մենք նորից պիտի իրականացնենք մոնիտորինգ եւ հետազննություն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին գազի արտահոսքի հետեւանքով փլուզվել էր Քանաքեռ-Զեյթունի պանելային շենքերից մեկի հինգերորդ մուտքը: Փլատակների տակ էին մնացել բնակիչներ: Փլուզման արդյունքում զոհվել է բնակիչներից երկուսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT