Երևան
12 °C
Հայաստանում հակահամաճարակային սահմանափակումները մեղմվել են: Արտակարգ դրությունը վերացվել է, հնարավորություն է ստեղծվել քաղաքական ակտիվության համար, որից էլ սկսել օգտվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հանրահավաքներ անցկացնլով մարզերում և խոստանալով «մեծ հանրահավաք» Երևանում: Հնչո՞ւմ է, չէ՝ «մե՛ծ հանրահավաք»: Մոխրացած ընդդիմության պարագայում, հատկապես հնչում է:
Որոշները կարող են մտածել, որ Ծառուկյանի մոտ քաղաքական սկզբունքայնության պոռթկում է: Չնայած հարուցված քրեական գործերին, դատական գործընթացներին, անցյալի մութ էջերի «լյուստրացիային»՝ նա պայքարում է իշխանության դեմ՝ դնելով կառավարության հրաժարականի պահանջ: Մյուսներն էլ կարող են հարց ուղղել, ո՞րն է պատճառը, որ 2015 թվականին այն ժամանակվա երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից ու քրեական գործերի հարուցման սպառնալիքից նա միանգամից «ազդվեց», հաճպճեպ լքեց քաղաքականությունն ու «փակեց այդ էջը», իսկ այժմ շարունակում է քաղաքական պայքարի մակերեսում լողալ: Ո՞րն է խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր անկանոն քաղաքական շարժումների դրդապատճառը:
Պատճառները մի քանիսն են: Միանգամից մի կողմ ենք թողնում այն վարկածը, որ նրա նպատակը հանրային շահի պաշտպանությունն ու համընդհանուր բարեկեցության ապահովումն է: Օլիգարխիան քաղաքականության մեջ նման նպատակներով չի առաջնորդվել և չի առաջնորդվի: Օլիգարխիայի համար մշտապես կարևոր է եղել օգտագործել տնտեսական հնարավորությունները՝ քաղաքական որոշումների կայացման վրա ազդելու, բիզնես քվոտաներ ստանալու, պետական գնումներից մեծ «փայեր» պոկելու համար: Կարճ ասաց, ապրել պետական ռեսրուսների, ասել է թե, հանրային միջոցների հաշվին:
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված միլիարդավոր դրամների չարաշահումները, որին, ըստ դատախազության մամուլի հաղորդագրության, մասնակից է եղել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, դրա վառ վկայություններից է: ԱԱԾ-ն հայտնեց նաև, որ Առինջի գյուղապետն ու ավագանին շուրջ 400 մլն դրամի վնաս են պատճառել պետությանը: Գործով այս անգամ անձամբ անցնում է Ծառուկյանը:
Այլ կերպ ասած իրավապահները մի քանի գործերով ու տարբեր ճակատներով սեղմում են Ծառուկյանի շուրջ օղակը: Գործի են դրվում նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեխանիզմը, որն անցումային արդարադատության կարևոր բաղկացուցիչ է: Չի բացառվում, որ Ծառուկյանը կանխազգում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործերով զբաղվող դատախազների խոշորացույցի տակ հայտնվելու հնարավորությունը: Ինչ-ինչ, բայց բարդ քաղաքական պայմաններում մեծ հարստություն դիզած օլիգարխը կանխազգալու հետ կապված խնդիրներ դժվար թե ունենա: Վտանգի զգացողությունը մշտապես նրանց ուղեկցել է:
Շատ պարզ ու իր համար ռացիոնալ հաշվարկ է կատարել: Եթե հայտնվել օրենքի թիրախում, ապա ոչ թե հանցագործի, այլ քաղաքական հալածյալի կարգավիճակով՝ հընթացս փորձելով մեծացնել ազդեցությունն ընդդիմադիր դաշտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT