Երևան
12 °C
Այս օրերին հասարակական-քաղաքական շրջանակներում, լրատվամիջոցների էջերում ու հատկապես սոցկայքերում ընթացող «բանավեճերի» մակարդակն իսկապես մտահոգիչ է։ Փոխադարձ վիրավորանքներն ու անապացույց մեղադրանքներն իջեցվել են փողոցային մակարդակի, ու տպավորությունն այն է, որ այլ տարբերակ չկա՝ հաջորդ քայլը ձեռնամարտն է։ Բայց ամենաահավորը նույնիսկ ոչ թե այս փողոցային լեզվակռվի մակարդակն է, այլ այն, թե ինչ վիթխարի անդունդ կա այդ «քաղաքական բանավեճերի» եւ պետությանն ու հասարակությանը իսկապես հուզող խնդիրների միջեւ։ Կորոնավիրուսային համավարակի վերջը չի երեւում, ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը սոցիալ-տնտեսական շատ բարդ վիճակում է եւ ելքեր է փնտրում՝ փորձելով հարմարվել նոր իրողություններին, մարդկանց համար իրենց ամենօրյա կարիքները հոգալը բարդացել է, էլ ավելի բարդացել է պետությունների գործը՝ իրենց քաղաքացիների առջեւ ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում, եւ այս իրավիճակում մեր քաղաքական «էլիտան» բանուգործը թողած՝ միմյանց մեղադրում է բոլոր մահացու մեղքերի մեջ։
Սա, իհարկե, առաջին հերթին ՀՀ նախկին իշխանությունների հետեւողական գործունեության արդյունքն է։ Այո, նրանք հաջողության հասան եւ այնուամենայնիվ կարողացան իշխանություններին ներքաշել ցածրամակարդակ լեզվակռվի մեջ ու դրանով իսկ հանրությանը ցույց տալ, թե տեսեք՝ մենք նույն հարթության վրա ենք։ Մեկուկես-երկու տարի առաջ որեւէ մեկը կարո՞ղ էր պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, ոչ միայն կհամարձակվի հրապարակային ելույթ ունենալ, այլեւ իշխանություններին կմեղադրի կոռուպցիայի մեջ, Գագիկ Ծառուկյանը բարոյախրատական ելույթներ կունենա, Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխական իշխանություններին կսպառնան ֆիզիկական հաշվեհարդարով, եւ այլն։ Իսկ հիմա այդ ամենը ոչ միայն իրողություն է, այլեւ մարդիկ կան, ովքեր լրջորեն հետեւում են այդ «քաղաքական բանավեճերին»։
Ինչո՞ւ իշխանությունները չպետք է մտնեին այդ լեզվակռվի մեջ։ Որովհետեւ երբ նախկիններն են ձգտում դրան, դա հասկանալի է՝ նրանք ուրիշ ոչինչ անել չեն կարող եւ ի վիճակի են միայն հայհոյել իշխանություններին (ոնց էլ լինի՝ էլի հրեական հայտնի անեկդոտի պես «նստվածքը կմնա»), մինչդեռ իշխանությունները պարտավոր են ավելի պատասխանատու լինել սեփական խոսքի նկատմամբ, եւ, որ ամենակարեւորն է, խոսելու փոխարեն աշխատել։ Հասկանալի է, որ կորոնավարակը շատ ծանր հարված է հասցրել երկրի տնտեսությանը, հասկանալի է, որ այս իրավիճակում փայլուն ցուցանիշներ ակնկալել հնարավոր չէ (ինչպես հնարավոր չէր, ասենք, ԽՍՀՄ փլուզման եւ դրան հաջորդած պատերազմի տարիներին), բայց այդ նույն կորոնավարակը պիտի իշխանությունների համար ոչ թե «մեղմացուցիչ հանգամանք» լինի, այլ կրկնապատիկ եռանդով ու արդյունավետությամբ աշխատելու խթան։ Պարզ է, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կհայտարարեն, թե Քոչարյանի օրոք ավելի լավ էր, որովհետեւ խաղողն ավելի բարձր գնով էին մթերում, կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ավելի լավ էր, որովհետեւ փողոցում առանց դիմակ քայլելու համար չէին տուգանում։ Ընդ որում՝ այդ մարդկանց մեղադրել չի կարելի, այդպես մտածելը նրանց իրավունքն է, եւ եթե հանրային գիտակցությունն այդ մակարդակի վրա է, ուրեմն էլի իշխանություններն են մեղավոր, որովհետեւ չեն կարողացել մարդկանց ներկայացնել իրական խնդիրները կամ ներկայացրել են ոչ այնքան համոզիչ։
Իսկ սա նշանակում է, որ իշխանությունների երկխոսությունը պիտի ոչ թե նախկինների հետ լինի, այլ հասարակության։ Այո, դա ավելի բարդ է, որովհետեւ մարդիկ, ճիշտ թե սխալ, բայց կոնկրետ հարցեր են բարձրացնում, եւ այդ երկխոսությունը հաճախ կարող է տհաճ լինել իշխանությունների համար, մինչդեռ նախկինների հետ լեզվակռիվը հեշտ է՝ անցյալից մի երկու դրվագ ես հիշեցնում, եւ վերջ։ Բայց հասարակությանը պետք է ոչ թե նախկինների «պորտը տեղը դնող», այլ իր հետ երկխոսող ու անգամ բանավիճող իշխանություն։ Եվ սա ամենակարեւորն է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT