Երևան
12 °C
Գրեթե օր չի լինում, որ կառավարության շենքի դիմաց ինչ-որ հարցով բողոքի ակցիա չլինի։ Երբեմն բողոքի ցույցեր են լինում նաեւ Երեւանից դուրս՝ մի տեղ խաղողի մթերման գներից ու ծավալներից դժգոհներն են ճանապարհ փակում, մի այլ տեղ համայնքապետարանի գործունեությունից են դժգոհ եւ այլն։ Այդ ակցիաների ժամանակ մարդիկ պահանջներ են ներկայացնում իշխանություններին, քննադատում՝ հաճախ ամենակոշտ բառերով, բայց դա անում են ոչ թե այն պատճառով, որ իշխանություններին ավելի քիչ են վստահում, քան ընդդիմությանը, այլ որովհետեւ իրենց խնդիրների լուծումն ակնկալում են իշխանություններից, եւ ոչ թե ընդդիմությունից։ Ընդդիմադիր լրատվամիջոցներն էլ, իհարկե, լայնորեն լուսաբանում են այդ ակցիաները (ու ճիշտ են անում), ընդդիմադիր գործիչները բողոքողներին սատարող ու «նրանց կողքին կանգնելու» վճռականություն արտահայտող ելույթներ են ունենում, եւ դա նույնպես հասկանալի է՝ իշխանություններից դժգոհ ցանկացած խավ ընդդիմության պոտենցիալ աջակիցն է։ Բողոքողներին էլ, ի դեպ, դուր է գալիս ընդդիմության այդ «սրտացավ» վերաբերմունքը, որովհետեւ թեեւ հասկանում են, որ ընդդիմադիր ուժերը պարզապես ձգտում են օգտագործել իրենց՝ հանուն սեփական շահերի, բայց նաեւ գիտակցում են, որ որքան իրենց բողոքն ավելի լուրջ քաղաքական գործոն դառնա՝ այնքան մեծ կլինի հավանականությունը, որ իշխանությունները կընդառաջեն իրենց պահանջներին։ Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե գոնե կարճաժամկետ կտրվածքով բողոքողներն ու ընդդիմությունը դաշնակիցներ են, որովհետեւ նրանց շահերը համընկնում են։
Բայց արդյո՞ք այդպես է իրականում։ Տեսեք՝ մի տեղ հագուստ ու կոշիկ ներկրողներն են բողոքում ու կարգավորումներ պահանջում, մի ուրիշ տեղ՝ խաղողագործները, Ռուսաստան մեկնել ցանկացողները, «ոստիկանական բեսպրեդելից» դժգոհները եւ այլն, ու տվյալ դեպքում կապ չունի, թե ով է ճիշտ, ով՝ սխալ։ Մի դեպքում կարող են իշխանությունները սխալ լինել, մեկ այլ դեպքում՝ ցուցարարները կամ երկուսն էլ, մի դեպքում միջանկյալ լուծում գտնելը կարող է հնարավոր լինել, մեկ այլ դեպքում՝ անհնար, բայց էականը սա չէ։ Էականն այն է, թե ովքե՞ր են այս կամ այն հարցում իշխանություններից դժգոհ քաղաքացիների իրական դաշնակիցները։ Իշխանություննե՞րը, թե՞ ընդդիմությունը։
Այս հարցի պատասխանը գտնելու համար պետք է ընդամենը արձանագրել հետեւյալը. իշխանություններին ձեռնտու է, որ բոլոր այդ խնդիրներին լուծում տրվի։ Մի դեպքում կարող են զիջել, մեկ այլ դեպքում՝ ավելի անհաշտ դիրքորոշում ցուցաբերել, բայց բոլոր դեպքերում՝ հարցերը կարգավորելու ցանկությունն ակնհայտ է։ Իսկ ահա քաղաքական ընդդիմության համար, հակառակը, բոլորովին ցանկալի չէ, որ այդ հարցերը լուծվեն։ Չէ՞ որ ցանկացած կառուցողական երկխոսության եւ դրական ելքի դեպքում իրենք զրկվում են պոտենցիալ աջակիցներից։ Այսինքն՝ ընդդիմությանը ձեռնտու է, որ բոլոր այդ բողոքի ակցիաներն արդյունք չտան ու մարդկանց խնդիրները չլուծվեն, որովհետեւ իրենց ոչ թե այդ խնդիրներն են հուզում, այլ սեփական քաղաքական շահերը։
Պատկերացրեք՝ ինչ-որ մեկն առողջական խնդիր ունի ու պիտի բժշկի դիմի։ Բժիշկներից մեկին ձեռնտու է հնարավորինս արագ բուժելը, իսկ մյուսի համար, հակառակը, ինչքան հիվանդի վիճակը վատանա՝ այնքան լավ։ Հասկանալի է, չէ՞, թե որ բժշկին կդիմի հիվանդը (եթե անգամ կասկածում է նրա մասնագիտական կարողությունների վրա)։ Սա պարզ իրողություն է, որը, ցավոք, դժվարությամբ է ընկալվում քարոզչական համընդհանուր թոհուբոհի մեջ։ Բայց փաստը մնում է փաստ՝ հասարակության նույնիսկ ամենադժգոհ խավերի դաշնակիցն ավելի շատ իշխանություններն են, քան ընդդիմությունը (հատկապես նախկինները)։ Որքան էլ այդ դաշնակցային հարաբերություններում կնճռոտ ու անգամ անհաղթահարելի խնդիրներ լինեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT