Երևան
-2 °C
Այսօր կերպարվեստի խոշորագույն վարպետներից մեկի՝ Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակն է: Նկարչի հոբելյանի կապակցությամբ Վաղարշապատում կմեկնարկի նրան նվիրված փառատոնը, որի շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Մհեր Աբեղյանի թանգարանում կկայանա Թադեւոսյանի անվանական ցուցասրահի հանդիսավոր բացումը: Փառատոնի մանրամասների եւ պատկերասրահի աշխատանքի մեկնարկի մասին ՀԺ-ն զրուցել է ՀՀ ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար Մարինա Հակոբյանի հետ:
- Տիկին Հակոբյան, այսօր Եղիշե Թադեւոսյանի 150-ամյակի կապակցությամբ ՀԱՊ Էջմիածնի մասնաճյուղի Մհեր Աբեղյանի թանգարանում բացվելու է Թադեւոսյանի անվանական ցուցահանդեսը: Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ միջոցառում է լինելու:
- Նախ ասեմ, որ Եղիշե Թադեւոսյանի անվանական սրահի բացումը նկարչի ծննդավայր Վաղարշապատում ունի բացառիկ նշանակություն 19-րդ դարավերջի 20-րդ դարի առաջին կեսի հայ կերպարվեստի վերարժեւորման, վերաիմաստավորման գործում: Ցուցահանդեսում ընդգրկված է տարբեր տարիներին եւ բազմաթիվ շրջագայությունների ընթացքում տարբեր երկրներում ստեղծած շուրջ 5 տասնյակ գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանք Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Կոմիտասը», «Քրիստոսը եւ փարիսեցիները», «Մեր փողոցը Վաղարշապատում» եւ այլն: Ցուցադրության կոնցեպտի հիմքում մեծադիր կտավների և էտյուդային նախանկարների, էսքիզների համադրումն է, ինչը բացահայտում և ամփոփում է մտահղացումից իրականացում նկարչի ինքնատիպ ուղին: Ընդհանուր առմամբ ստեղծելով 800-ից ավելի էտյուդ՝ հայ իմպրեսիոնիստը բացարձակ նոր իմաստավորում է տվել «էտյուդ», «էտյուդայնություն» հասկացություններին հայ կերպարվեստում՝ այն համահունչ դարձնելով ժամանակի համաշխարհային արվեստի նոր ուղղություններին ու միտումներին: Մեծ մասամբ արտասահմանյան ուղևորությունների ընթացքում արված փոքրածավալ պատկերումներն օժտված են տեղանքի աշխարհագրական-պատմական տիպիկ բնութագրումներով: Երբ Սինյակը Փարիզում ստեղծում է իր պուանտիլիստական աշխատանքները, Թադևոսյանն իր արվեստում փայլուն վիրտուոզությամբ ու տեխնիկական եզակի հմտությամբ կիրառում է ֆրանսիական նեոիմպրեսիոնիզմի ոճաձևաբանական սկզբունքները՝ ժամանակաշրջանին հատուկ իր ինքնատիպ-թադևոսյանական ընկալմամբ: Ցուցահանդեսում ներկայացված էտյուդներում նկարիչը երբեմն հեռանում է հստակ առարկայականությունից, նյութականությունից՝ ձևավորելով տեսողական-օպտիկական մի ընդհանուր մակերես:
- Քանի որ բավականին մասշտաբային միջոցառում է տեղի ունենալու, ի՞նչ անակնկալների սպասենք:
- Տասնյակ տարիներ Ազգային պատկերասրահի պահոցներում պահվող աշխատանքների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ցուցադրությունն ամբողջանում է նկարչի նոթատետրերը, գծապատկերները, էսքիզներն ու գրառումները, լուսանկարներն ու անձնական իրերը ներկայացնող հարուստ հուշաձեռագրային նյութի ցուցադրությամբ: Այսօր նաեւ մեկ այլ անակնկալ է սպասվում՝ նկարչի հայրական տան մոտ՝ Ռ. Մելիքյան փողոցում, տեղի կունենա Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ տեղադրված հուշատախտակի բացումը: Թերեւս ամենակարևոր ձեռքբերումներից է ծրագրի նախապատրաստական փուլում ուսումնասիրությունների արդյունքում նկարչի հայրական տան արտաքին պատի պահպանված մի հատվածի հայտնաբերումը: Այսօր արդեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ պատի այդ բեկորն ունի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվելու է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի եւ Էջմիածնի գեղարվեստի դպրոցի սաների բացօթյա նկարչությամբ: Հավելեմ, որ փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահը կազմակերպելու է ինտերակտիվ կրթական ծրագրեր, թեմատիկ դասախոսություններ եւ էքսկուրսիաներ:
- Համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով խափանվել էր թանգարան-այցելու անմիջական կապը, սակայն կարծես թե աստիճանաբար վերադառնում եք բնականոն ընթացքին: Ինչպե՞ս է ստացվում այդ անցումը:
- Մեզ համար այդ անցումը շատ կտրուկ էր, քանի որ թանգարանների այդքան սպասված վերաբացումը պատկերասրահում նշանավորվեց իր հանրահայտ հերթերով աղմուկ հանած Դալի եւ Պիկասո ցուցահանդեսի վերաբացմամբ: Երկարատեւ դադարից հետո արտակարգ դրության պայմաններում Ազգային պատկերասրահը 10 օրում ընդունեց շուրջ 10.000 այցելու:
- Մեր նախորդ զրույցում, երբ դեռ նոր էիք նշանակվել տնօրենի պաշտոնակատար, ասացիք, որ սիրահարված եք թանգարանին այստեղ աշխատելու առաջին իսկ օրվանից: Այժմ, երբ առավել պատասխանատու պաշտոնի եք, ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է:
- Վերաբերմունքս նույնն է՝ սիրահարված թանգարանին:
Կոտայքում ճանապարհի մերկասառույցի պատճառով վրաերթի են ենթարկվել ծառայություն կատարող պարեկները
Դուբայում աքսորի մեջ մահացել է Պակիստանի նախկին առաջնորդ Փերվեզ Մուշարաֆը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Թուրքիայի առևտրի նախարարը խոսել է Հայաստանի հետ սահմանները բացելու նախապայմանների մասին
Ծեծկռտուք Երևանի «Ռոյալ» ակումբի մոտ. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է
Կեղծ հրապարակում է տարածվել Արցախի ԱԱԾ-ի հետ կապ ունեցող «Տելեգրամ» ալիքի վերաբերյալ
Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած
Երևան-Մեղրի ճանապարհին մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը
ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին շնորհվել են Ֆլորենցիա քաղաքի բանալիները (լուսանկարներ)
Ակտիվ ցիկլոն է ներթափանցել ՀՀ տարածք. առաջիկա օրերին առատ ձյուն կտեղա, սպասվում է բուք, ցածր տեսանելիություն
Թեհրանի Սուրբ Սարգիս մայր եկեղեցում համանուն տոնին նվիրված պատարագ է մատուցվել
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Սեմյոն Պեգովին
Մաեստրոն կա թատրոնում, երգերում, մարդկանց սրտերում և հայրենիքում. մեկ տարի՝ առանց Արթուր Գրիգորյանի (տեսանյութ)
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փողն էր պատճառը, ուտում էին, չէին տալիս, մի պահ եկավ՝ դարձել էինք աշխատող. Վաչե Թովմասյանը՝ «32 ատամ»-ի փլուզման մասին
Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որ նրան մեկնել են Ալիևը և Էրդողանը. Հուլուսի Աքար
Լեռներում գոնե 2 մետր ձյուն կուտակենք, էլ բան չեմ ուզում. Սուրենյան
Հայաստանի մեծ մասում ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում՝ բուք
Հայտնի են Հայաստանի՝ բռնցքամարտի 2023 թվականի առաջնության չեմպիոնները
Հրդեհ Լեոյի փողոցում. այրվել է երկհարկանի տան մի հատվածը
8 տարի հետախուզման մեջ գտնվող 40-ամյա Տիգրանը Աստանայից տեղափոխվել է Հայաստան
Հունաստանի հանրային ռադիոն անդրադարձել է Արցախի շրջափակմանը
Հունվար ամսին որդեգրվել է 9 թափառող շուն. հաշվետվություն
Եթե կա մեկը, ով վախում է թրքացումից, թող պրոբլեմը իր մեջ փնտրի. Սամսոնյանը՝ «Էրիվան» պրոդուկտի շուրջ քննարկումների մասին
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Ստեփանակերտի Մայր եկեղեցում կատարվել են երեկոյան ժամերգություն և օրհնության կարգ
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար
Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ
Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել
Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)
Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)
ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը
Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ
Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին
Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան
Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է
ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք
Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում
Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք
Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ
© 2023 Հայկական ժամանակ