Կրկեսի վերածվող թեժ աշունը

26/09/2020 schedule15:25

Եվ այսպես, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում են մեծ հանրահավաքի։ Հանրապետականներն, իհարկե, հայտարարում են, թե առանց իրենց ընդդիմությանը հազիվ թե հաջողվի որեւէ լուրջ հաջողության հասնել, «Լուսավոր Հայաստանը» նպատակ չունի մասնակցել, բայց ամեն դեպքում՝ երեք ուժեր սկսում են «թեժ աշունը», եւ առաջիկայում տեսարանների պակաս հաստատ չի լինի։ Համենայն դեպս այդ հանրահավաքում հնչելիք ելույթների բովանդակությունը կարելի է կանխատեսել մեծ ճշգրտությամբ։ Դաշնակցականներն ամենայն հավանականությամբ կխոսեն այն մասին, թե ինչպես են օրվա իշխանությունները ոչնչացնում մեր ազգային արժեքները, ընտանիքն ու Եկեղեցին (չնայած՝ եթե Ծառուկյանը հարթակում լինի, Եկեղեցու անունը կարող են եւ չտալ, որովհետեւ դա կդիտվի որպես թափանցիկ ակնարկ), ինքը՝ Ծառուկյանը, երեւի կպահանջի, որ իշխանություններն ամեն ընտանիքի 3-4 հազար դոլար բաժանեն, Վանեցյանը կխոսի ազգային անվտանգության հիմնախնդիրներից ու Մոսկվայում ունեցած վերջին հանդիպումներից, ու դրանով էլ «թեժ աշունը» կհամարվի սկսված։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա հիմնական հարցը բաց է մնում՝ իսկ ինչի՞ շուրջ են փորձում համախմբվել քաղաքական այդ ուժերը։ Իշխանափոխության գաղափարի շուրջ համախմբվել հազիվ թե ստացվի, որովհետեւ ժողովուրդը, որպես կանոն, գնում է այն ուժերի ետեւից, որոնք ի վիճակի են լուծել առկա խնդիրները, եւ երբեք երկրորդ անգամ նույն փոցխի վրա չի կանգնում։ Ճիշտ է, քաղաքական այդ ուժերը հայտարարել են, թե հանրահավաք են անում՝ հաշվի առնելով «նոր որակի իշխանության ձեւավորման հրամայականը», բայց այդ օրը հարթակում հազիվ թե որեւէ նոր բան լինի։ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ժամանակին իշխող կոալիցիաների մաս են կազմել ու ոչնչով չեն առանձնացել ՀՀԿ-ի ֆոնին, Արթուր Վանեցյանն էլ, մեղմ ասած, իրեն փայլուն չի դրսեւորել ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Այնպես որ՝ «նոր որակի իշխանությունների» թեմայով ով ասես կարող է խոսել, բացի այդ երեք ուժերից։ Չի բացառվում, իհարկե, որ հանրահավաքի նպատակը հանրության տարբեր շերտերում առկա որոշակի դժգոհությունները «տեղ հասցնելն» ու դա քաղաքական կապիտալի վերածելը լինի, բայց այս դեպքում էլ արդյունքները մեծ չեն լինի։  Ոչ թե այն պատճառով, որ այդ դժգոհությունները չկան, այլ որովհետեւ հանրությունն այդ դժգոհություններն իշխանություններին հասցնելու տարբեր հնարավորություններ ունի եւ միջնորդների կարիք չի զգում։

Գիտակցո՞ւմ են արդյոք քաղաքական այդ ուժերն այս ամենը։ Իհարկե գիտակցում են։ Ու հասկանում են նաեւ, որ բնականոն պայմաններում ոչ միայն իշխանափոխության հասնելու, այլեւ շատից-քչից ազդեցիկ շարժում սկսելու որեւէ շանս չունեն եւ ինչ-որ բանի հույս կարող են ունենալ միայն ֆորսմաժորային իրավիճակներում։ Դրա համար էլ ապոկալիպտիկ կանխատեսումներ են անում ու փորձում հանրությանը ներշնչել, թե այս իշխանությունները վտանգում են հայոց պետականությունը, նոր պատերազմը շաբաթների հարց է, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար են գնում դրան, եւ այլն։ Բայց այդ դեպքում էլ հարց է առաջանում՝ բա ո՞նց եք այդ այդ իրավիճակում երկրի ներսում իշխանությունների դեմ «թեժ աշուն» սկսում։ Լավ, ենթադրենք՝ դաշնակցականներն այդպիսի փորձ ունեն, բա մյուս ուժե՞րն ինչու են ոգեւորվել։ Եվ երկրորդ՝ «Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, հետեւաբար Հայաստանում իշխանափոխություն է պետք» թեզից բխում է, թե եթե իշխանափոխություն իրականացվի, եւ վարչապետ դառնա, ասենք, Քադիրովի ընկերը (մեղա-մեղա), այդ դեպքում Ադրբեջանը չի հարձակվի։ Սրանք գոնե հասկանո՞ւմ են, թե իրականում ինչ է նշանակում այդ պնդումը եւ անվտանգային ինչ ենթաշերտեր է բացում։ Իսկ եթե չեն հասկանում, ինչպե՞ս են պատրաստվում այդ խելքով «նոր որակի իշխանություն» ձեւավորել։

Մի խոսքով՝ մենք կրկեսի վերածելու թեժ աշուն չունենք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20697 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ