Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղերձով դիմեց ժողովրդին:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,
Քույրեր եւ եղբայրներ,
Այսօր վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային:
Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ:
Սիրելի ժողովուրդ,
Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների: Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է: Դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ:
Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:
Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր եւ անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։
Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը:
Մենք միասնական ենք ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա:
Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:
Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից:
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ: Իրավիճակը ավելի է բարդանում համավարակի պայմաններում: Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը: Մեր հաղթանակը կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական եւ մեր միասնական, հավաքական ջանքից եւ պահվածքից:
Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ բարձր քաղաքացիական գիտակցություն: Եւ մենք կհաղթենք:
Եւ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում, Ազատ եւ Երջանիկ Արցախում:
Փառք Հայոց բանակին:
Հավերժ փառք Հայ զինվորին»,-ասված է ուղերձում:
Արմեն Աշոտյանը կալանավորվել է
Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան
Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ
Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ
Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են
ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը
Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար
«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ
Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է
Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին
Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ
ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ
Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել
Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր
Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ կարճատև անձրև կտեղա, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ
Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու
Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում
Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ
Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ
Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ
Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր
«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին
Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ
«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն
Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ
Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել
Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին
Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել
Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT