Երևան
12 °C
Լույսը Գյումրում այսօր բարի է բացվել: Զինվորական Առաքելյանների ընտանիքում զույգ որդի է լույս աշխարհ եկել: Երեխաներից մեկին՝ Մոնթե, մյուսին Մհեր են անվանակոչել:
Որ երեխաներից մեկի անունը Մոնթե է լինելու, հստակ ու վաղուց էին որոշել: Մհերի ծնունդն է անակնկալ եղել ծնողների համար:
«Գիտեինք, որ մեկ տղա, մեկ աղջիկ ենք ունենալու: Սկզբում ծնվեց Մոնթեն, ու անսպասելիորեն աղջկա փոխարեն ծնվեց երկրորդ տղաս: Էդ պահին շատ եկար մտածելու ժամանակ էլ չկար, նաև զարմացել էինք, արագ որոշեցինք, անունը Մհեր դրեցինք»,- մեզ հետ զրույցում պատմեց երեխաների մայրը՝ Հասմիկը:
Մոնթեն լույս աշխարհ է եկել 3 կգ, Մհերը՝ 2կգ 400 գրամ քաշով: «Երկուսն էլ առողջ, կենսունակ բալիկներ են»,- ասում է բժիշկը:
Նորածիների խնամքով զբաղված տատիկը հասցրել է նկատել՝ Մոնթեն ավելի աշխույժ է:
«Մոնթեն շատ ակտիվ է, ժիր է, հեչ չի քնի, անընդհատ զարթուն է, Մհերն էլ միշտ քնած է, հանգիստ է, խելոք»,- ասում է տիկին Գայանեն:
Երկվորյակների հորեղբայրն այս պահին Արցախի դիրքերում է: Արդեն իմացել է զարմիկների մասին, անունները հարցրել, նաև հասցրել է շնորհավորել Հասմիկին:
Երկվորյակներին տանը մեծ եղբայրներն են անհամբեր սպասում՝ 10 և 11 տարեկան Հայկն ու Աբրահամը:
Երկվորյակները ծնվել են Գյումրու ծննդատանը: Այստեղ այսօր մեծ ոգևորությամբ էին աշխատում բժիշկները: Մինչ կհասցնեին մատյանը թերթել ու երեկվանից այսօրն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ եկած նորածինների թիվն ասել՝ ծնվեց 7-րդ տղան:
Օր ու կեսում 7 նորածին, 7-ն էլ՝ տղա, 7-ն էլ՝ ապագա զինվոր,- ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիկ Գևորգյանը:
Այսօրվա երկվորյակները 2020-ի երկրորդ զույգն են: Առաջին զույգը լույս աշխարհ է եկել առաջին եռամսյակում, էլի տղաներ են ծնվել: 2018-ին 6 զույգ է լույս աշխարհ եկել, 2019-ին 4 երկվորյակի ծնունդ են ընդունել:
Ընդհանուր առմամբ տարվա մինչ այս ժամանակահատվածը Գյումրու ծննդատանը 260 նորածին է լույս աշխարհ եկել: Գերակշիռ են տղաները: Մասնագետն ասում է՝ բոլորն էլ՝ առողջ, բոլորն էլ՝ կենսունակ: Նաև ուրախությամբ ընդգծում է՝ կանխածինների ցածր թիվը պահպանվում է:
Մանկաբարձ-գինեկոլոգը նաև հուզված է, աշխատում է, սակայն աչքն անընդհատ հեռախոսին է, սահմանից լուրերի է սպասում, վայրկյանը մեկ թարմացնում է պաշտոնական էջերն ու սոցցանցի իր տիրույթը:
«Մեզ, մեր ազգին գիտե՞ք՝ ինչն է պահում այսքան ամուր և հարատև»,- հուզված դիմում է մեզ ու շարունակում՝ մեր էմոցիոնալ լինելը:
«Մի գերմանացի ծանոթ ունենք, ասում է՝ արտասովոր ազգ եք: Ձեր երեխաների վրա էդքան դողում եք, էդպես յուրահատուկ պահում ու առանց վայրկյան անգամ մտածելու, առանց տատանվելու՝ նվիրում հայրենիքին: Ոչ մի ուրիշ ազգի մոտ չկա նման բան»,- պատմում է տիկին Լիլիկը:
Առավոտյան բժիշկը հուզվելու, նաև հպարտանալու այլ առիթ էլ է ունեցել: «Երեկ մի տղա երկրորդ անգամ հայր դարձավ, երկրորդ որդին ունեցավ: Շատ էր ուրախացել: Ասաց՝ էնքան ուրախ եմ, որ ծնունդներ են լինում, բայց որ տղա են ծնվում, ավելի եմ ուրախանում, ախր էս օրերին շատ կորուստներ ունեցանք: Էդ խոսքերն ամբողջ գիշեր ականջներիս մեջ էր, ինքն էլ՝ աչքիս առաջ՝ ջահել, սիրուն, զինվորական շորերով»,- պատմեց Գևորգյանն ու ավելացրեց՝ առավոտ իմացա, որ արդեն սահման է մեկնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT