Երևան
12 °C
Այսօր՝ պատերազմի 6-րդ օրը, Ադրբեջանի զինված ուժերը, շարունակելով թիրախավորել Արցախի քաղաքացիական խաղաղ բնակչությանը, նրանց նկատմամբ կիրառեց «Սմերչ» զինտեխնիկա՝ արգելված կասետային մարտագլխիկներով, ինչի հետեւանքով վնասվեցին մի շարք ենթակառուցվածքներ, վիրավորվեցին փրկարար ծառայության աշխատակիցներ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ե՛ւ Ժնեւյան կոնվենցիաները, ե՛ւ Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան չեն թույլատրում նման վտանգավոր զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր եւ անմարդկային․ «Նման զենքի կիրառումն արդեն հատում է բոլոր կարմիր գծերը․ այն ոչ միայն անթույլատրելի է հասցված անմիջական վնասների տեսանկյունից, այլ նաև լրջորեն վտանգավոր է ապագա սերունդների առողջության համար»,- նշեց Թաթոյանը՝ մարդու իրավունքներով զբաղվող բոլոր միջազգային կազմակերպություններին առաջարկելով արձագանքել եւ հանդես գալ ադրբեջանական կողմի նման ագրեսիվ ու անմարդկային վարքագիծը դադարեցնելու կոչերով։
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանը եւս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պնդեց՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կասետային արգելված զինատեսակի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ եւ ցայտուն խախտում է․ ըստ նրա՝ այն պատկանում է ոչ ընտրողական զինատեսակների թվին, ինչի կիրառումը արգելվել է դեռեւս 20-րդ դարին ընդունված Հաագայի սկզբունքերով, որովհետեւ այն անխուսափելիորեն հանգեցնում է խաղաղ բնակչության, քաղաքացիական օբյեկտների, բնակավայրերի կորուստներին։
Քոչարյանի խոսքով՝ Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ սկսելով իսկ՝ Ադրբեջանի Հանրապետությունը խախեց ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները. խոսքը ուժ, ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների մասին է․ «Ժամանակակից միջազգային իրավունքն ընդհանրապես մերժում է պատերազմը, պատերազմի միջոցով առկա խնդիրների լուծումը, ուստի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարել է մեծագույն հանցագործություն»,- նշեց նա։
Թեմայի շուրջ Վիգեն Քոչարյանի հետ մեր հարցազույցը ներկայացնում ենք ստորեւ․
-Պարո՛ն Քոչարյան, նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զոհված ադրբեջանցի զինծառայողների գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: Պատերազմական իրավիճակում այս հանգամանքն ինքնին հանցագործությու՞ն է, միջազգային որեւէ պայմանագրով պատասխանատվություն սահմանվա՞ծ է սրա համար:
-Գոյություն ունեն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներ, որոնք արգելում են նման կարգի գործողությունները, եւ կարող եմ ասել, որ դա նախեւառաջ հանցագործություն է իրենց սեփական ժողովրդի, իրենց զինվորների հանդեպ: Բայց միջազգային կոնկրետ պայմանագիր, որով դա սահմանված լինի, չկա. ինձ թվում է՝ միջազգային իրավունքի նորմեր ստեղծողների մտքով անգամ նման բան չէր կարող անցնել: ժամանակակից միջազգային իրավունքի համար հիմնաքարային են ուժ, ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, «Միջազգային իրավունքի հիմնարար սկզբուքնների մասին» հռչակագրում, Հելսինկյան եզրափակիչ ակտում: Ադրբեջանի եւ նրան սատարող Թուրքիայի գործողությունները այս սկզբունքների բացահայտ խախտում են: Կարծում եմ՝ այսօրվա աշխարհում որեւէ մեկի մոտ կասկած չի հարցում այն, թե ով է սկսել այս ռազմական գործողությունները, եւ համապատասխանաբար, ով է դրանց համար պատասխանատու:
- Ինչպե՞ս միջազգային ատյաններում ՀՀ-ն կարող է նրանց պատասխանատվության կանչել:
-Կարծում եմ՝ նախ պետք է համապատասխան գնահատականներ հնչեն, ինչը տարբեր պետությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններում արդեն նկատվում է. ուրիշ բան է, որ այդ հայտարարությունները ուղղված են նախեւառաջ որոշակի քաղաքական ազդակներ, այլ ոչ թե զուտ իրավաբանական գնահատականներ տալուն: Օրինակ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ինչպես գիտենք, քննարկեց հարցը եւ ընդունեց ընդհանուր հայտարարություն՝ մտահոգություն հայտնելով ռազմական իրադարձությունների առնչությամբ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ հնչել են այն թեզը, որ եթե խաղաղ կարգավորման գործընթացը հաջողության չբերի, ապա իրենք խնդիրը ուժով կլուծեն․ միայն սա արդեն իսկ կոպտագույն ձեւով խախտում է խաղաղ կարգավորման սկզբունքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Որեւէ դեպքում պետությունները իրավունք չունեն դիմել ուժի, որպեսզի հասնեն ինչ-ինչ խնդիրների լուծմանը, բայց պետք չէ ակնկալել, որ միջազգային իրավունքում կա ինչ-որ մեխանիզմ, որ անմիջականորեն կգործադրվի նման դեպքերում։
-Հրետակոծության հետեւանքով այսօր տուժեց նաեւ Արցախի փրկարար ծառայությունը, որը հումանիտար կարեւորագույն կառույցներից մեկն Է: Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից՝ ինչպե՞ս եք գնահատում նման կառույցի թիրախավորումը:
-Միջազգային իրավունքի նորմերը սահմանում են, որ տարբեր զինատեսակներ կարող են կիրառվել կռվողների, այսինքն՝ հակառակորդի անձնակազմի հանդեպ, եւ պարզ է, որ ցանկացած այլ օբյեկտների, կոնկրետ դեպքում՝ փրկարար ծառայության, էլ չեմ խոսում խաղաղ բնակիչների դեմ այդպիսի զինատեսակների կիրառումը եւս հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ինչը ինքնին հանցագործություն է։
-Պարո՛ն Քոչարյան, խաղաղ բնակչության շրջանում շարունակվում են արձանագրվել վիրավորների եւ զոհերի դեպքեր, դրանց մասին խոսում են արդեն օտարերկրացի լրագրողները: Այս պայմաններում միջազգային կառույցների գործնական քայլերն արդյո՞ք չեն ուշանում:
-Միջազգային կառույցները, ամեն դեպքում, անտարբեր չեն նրան, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում․ բազմաթիվ հայտարարություններ, հորդորներ են հնչում՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու մասին, եւ կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում դա է միջազգային հանրության համար մեկ խնդիրը, այսինքն՝ կիրառել այն բոլոր լծակները, որ իրենց մոտ կան, որպեսզի հասնեն բռնությունների անհապաղ դադարեցմանը: Սանկցիաների տեսքով գործնական քայլերն արդեն քաղաքական հարթությունում, ինչը մի փոքր ավելի բարդ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ
Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT