Երևան
12 °C
Հարավային Աֆրիկայի ժայռապատկերներից մինչեւ Նեղոսի հովտի եգիպտական բուրգեր մարդկությունը հազարամյակներ շարունակ իր մշակութային հետքն է թողել Աֆրիկայի մայրցամաքում: Իսկ հիմա կտրուկ փոխվող եղանակային պայմանները, համաճարակները եւ կլիմայի փոփոխության հետ կապված այլ խնդիրներ սպառնալիք են նաեւ մարդկային մշակույթի եւ քաղաքակրթության այս անգին հուշարձանների համար. ինչպես հաղորդում է BBC-ն՝ այդ մասին են վկայում վերջերս կատարված ուսումնասիրությունները:
Բազմաթիվ գիտնականներ Բրիտանիայից, Քենիայից եւ ԱՄՆ-ից հավաստում են, որ հսկայական ջանքեր են պահանջվում այդ հուշարձանները փրկելու համար:

Վերջերս Սուդանում աշխատող հնէաբանները փաստել են, որ Նեղոսի առատ հեղեղումներն ուղղակիորեն սպառնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող Ալ-Բաջրավիա հնագույն նեկրոպոլին (քաղաք-գերեզմանոց հնավայր):
Նեղոսն ամեն տարի դուրս է գալիս իր ափերից, բայց տեղացիները երբեք չէին տեսել այնպիսի հեղեղում, ինչպիսին այս տարվանն էր:
Azania ամսագրում տպագրված նոր զեկույցի հեղինակները կազմել են ցանկն այն հուշարձանների, որ իրենց կարծիքով՝ հրատապ փրկության կարիք ունեն:
Սուդանի Սուակին նահանգի նավահանգիստ

Սուակինը, որ Սուդանի հյուսիս-արեւելքում է, կար ժամանակ, որ Կարմիր ծովի խոշոր նավահանգիստն էր: Այն հիմնադրվել է 3 հազար տարի առաջ, երբ եգիպտական փարավոնները որոշել էին հրաշալի դիրք ունեցող այս նավահանգիստը վերածել առեւտրի եւ նավարկության կենտրոնի:
Մարջաններով (կորալներով) կառուցված քաղաքը եղել է դեպի Մեքքա ճամփորդող մահմեդականների առեւտրական խաչմերուկ. այն նշանակալի դեր է խաղացել տարածաշրջանում ծաղկում ապրող ստրկավաճառության մեջ:
Հետագայում այն դարձել է Օսմանյան կայսրության մաս, եւ կորցրել իր նշանակությունը: Այժմ հին մարջանե քաղաքն ավերվում է:

Սակայն, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այստեղ դեռ կան ճարտարապետական հիանալի օրինակներ՝ թե բնակելի շենքեր եւ թե մզկիթներ:
Իսթ-Անգլիա համալսարանի պրոֆեսոր Ջոաննա Քլարկը հաշվում է, թե ծովի մակարդակի բարձրացման հետեւանքով ինչ արագությամբ է շենքերի եւ հողի էրոզիան առաջանում: «Մենք գիտենք հաստատ, որ Կարմիր ծովի ափերը առաջիկա տասնամյակների ընթացքում կրելու են որոշակի ազդեցություն, ինչը նշանակում է, որ այն, ինչ հիմա կանգուն է, կկորչի [եթե էական ջանքեր չգործադրվեն]», - ասել է նա:
Քենիայի հին քաղաք Լամու

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Լամու հին քաղաքը Արեւելյան Աֆրիկայի ափերի ամենահին ու լավ պահպանված սուահիլի (աֆրիկյան ժողովուրդների լեզվախումբ) բնակավայրն է:
Ի տարբերություն ափի այս հատվածի շատ այլ քաղաքների եւ բնակավայրերի, որոնք քայքայվել էին եւ ժամանակի ընթացքում դատարկվել էին՝ մարդիկ 700 տարի շարունակ անընդմեջ ապրել են Լամու քաղաքում:
Այն, ինչպես նշել է ՄԱԿ-ը, իսլամական եւ սուահիլի մշակույթների ուսումնասիրման կարեւոր կենտրոն է:

Եվ հիմա փորձագետները նախազգուշացնում են, որ առափնյա գիծը նահանջում է Լամուում, ինչը նշանակում է, որ կորչում է քաղաքի բնական պաշտպանական գիծը, որն ապահովում են ավազաբլուրները եւ բուսականությունը:
Դա մասամբ պայմանավորված է ծովի մակարդակի բարձրացմամբ, բայց պրոֆեսոր Քլարկի դիտարկմամբ՝ մեղքի բաժին ունեն նաեւ հին քաղաքի հյուսիսում հսկա նոր նավահանգստի կառույցները, որ ոչնչացնում են կղզին ջրհեղեղներից պաշտպանող մշտադալար անտառը:
«Հետեւաբար, այն, ինչ կոչվում է մեր «բնական ժառանգությունը» մշակութային ժառանգության պաշտպանությունն է: Երբ մենք ոչնչացնում ենք բնական ժառանգությունը, մենք դրանով իսկ անպաշտպան ենք թողնում մշակութային հուշարձանները»,- ասել է պրոֆեսորը:
Կոմորյան ափամերձ քաղաքներ

Կոմորոս հրաբխային արշիպելագը (կղզիների խումբը), որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Մադագասկարի եւ Աֆրիկայի միջեւ, ունի մի քանի կարեւոր մշակութային հուշարձան, որ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Դրանց թվում են հնագույն քաղաք Մութսամուդուն եւ պալատը, որը կառուցվել է հարյուրավոր տարիներ առաջ. ըստ պրոֆեսոր Քլարկի՝ հատկապես դրանց է սպառնում է ծովի մակարդակի բարձրացումը:

Եթե ածխածնի արտանետումների գլոբալ մակարդակը մնա այսօրվա միջին-բարձր մակարդակներին, ինչն ամենայն հավանականությամբ այդպես էլ լինելու է, ապա 2100 թ.-ին Աֆրիկայի ափերի զգալի մասը կողողվի ջրով. փաստել են գիտնականները:
«Մինչեւ 2050 թվականը Գվինեայի, Գամբիայի, Նիգերիայի, Տոգոյի, Բենինի, Կոնգոյի, Թունիսի, Տանզանիայի եւ Կոմորների ափամերձ հատվածները էրոզիայի կենթարկվեն վրա ծովի մակարդակի բարձրացման արդյունքում», - ասվում է զեկույցում:
Ափամերձ ամրոցներ եւ դղյակներ. Գանա
Գանայի ափերին լավ ամրացված առեւտրային բնակավայրեր են, որոնք կազմավորվել են 1482-1786 թվականներին եւ ցրված են 500 կմ ափամերձ գծի երկայնքով:
Ամրոցներն ու բերդերը կառուցել են տարբեր ժամանակներում Պորտուգալիայից, Իսպանիայից, Դանիայից, Շվեդիայից, Հոլանդիայից, Գերմանիայից եւ Բրիտանիայից ժամանած տարբեր արտասահմանյան վաճառականներ:
Նրանք կարեւոր դեր են խաղացել ոսկու առեւտրում, իսկ հետագայում Աֆրիկայի եւ ամերիկյան երկու մայրցամաքների միջեւ ստրկավաճառության հաստատման գործում:

Այդ ամրոցներն ու դղյակները տեղակայված են այն վայրերում, որ խիստ խոցելի են փոթորկի ալիքների եւ ընդհանուր ծովի մակարդակի բարձրացման դեմ:
Այս տեսակի ճարտարապետական հուշարձանների ամենավառ օրինակներից մեկը Պրինզենշտեյն ամրոցն է, որը գտնվում է Գանայի արեւելքում գտնվող Կետա լճում, բայց, ըստ պրոֆեսոր Քլարկի՝ այն արագորեն անցնում է ջրի տակ:
Եթե համեմատեք այս բերդի ներկայիս լուսանկարները 50 տարի առաջ արված լուսանկարների հետ, ապա անմիջապես կտեսնեք, թե որքան է կառույցը փլուզվել վերջին տարիների ընթացքում:
Նամիբիա. Տվիֆելֆոնտեյն հովտի քարանձավային նկարներ

Կլիմայի փոփոխությունը կարող է բարձրացնել խոնավությունը նույնիսկ համեմատաբար չոր տարածքներում եւ պայմաններ ստեղծել բորբոսի եւ մանրէների աճի համար:
Դա հենց այն է, ինչ դիտարկվում է Նամիբիայում գտնվող Թվիֆելֆոնտեյն հովտի ժայռերին, որտեղ նեոլիթի ժամանակ ստեղծվել են հազարավոր քարանձավային նկարներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրանք անվանում է «գերազանց փաստաթուղթ, ուր պատկերված են 2 հազար տարի առաջ Հարավային Աֆրիկայի այս հատվածում ապրած որսորդ-հավաքող ցեղերի ծեսերը»: Բայց այս ամենը կարող է կորչել:
Ջեննե՝ հին քաղաք. Մալի

Ջեննեի՝ շուրջ 2000 կավե տները Մալիի այցեքարտն են:
Մարդիկ այստեղ ապրում են մ.թ.ա 250 թվականից: Ջեննեն ժամանակին եղել է անդրսահարական ոսկու առեւտրի կարեւոր մասը: Իսկ XV-XVI դարերում դարձել է Արեւմտյան Աֆրիկայում իսլամի տարածման կենտրոններից մեկը:
Ինչպես բոլոր կավե կառույցները, այստեղ նույնպես շենքերը պետք է պարբերաբար վերականգնվեն, բայց կլիմայի փոփոխությունը կտրուկ նվազեցրել է բարձրորակ կավի պաշարները, որն օգտագործում էին տեղի բնակիչները անհիշելի ժամանակներից:
Իսկ եկամտի նվազումը աղքատիկ բերքի պատճառով հանգեցրել է նրա, որ բնակիչները սկսել են շինարարության մեջ ավելի էժան նյութեր օգտագործել, ինչն, ըստ մասնագետների, «արմատապես փոխում է հին քաղաքի տեսքը»:

Քլարկն ասել է, որ կլիմայի փոփոխությունը բազմապատկելու է առկա խնդիրները: «Դրանք անուղղակի ազդեցություն ունեն, ինչը գուցե նույնիսկ ավելի վտանգավոր է, քան՝ եթե ուղղակի լինեին», - ասել է պրոֆեսորը:
Լաաս-Գալ քարանձավային համալիր
Որոշ երկրներ ավելի լավ են կարողանում հաղթահարել կլիմայի եւ կլիմայի փոփոխության ազդեցությունը հուշարձանների վրա:
Օրինակ՝ Եգիպտոսը գտնվում է ստորին հոսանքներում եւ վերջին տասնամյակների ընթացքում անընդհատ հեղեղումների սպառնալիքի տակ է եղել, բայց երկիրը լավ պատրաստված է նման խնդիրների համար:

Սակայն կան վայրեր, ինչպես, օրինակ, Սոմալիլենդի ինքնահռչակ հանրապետությունը, որտեղ հնագույն ժայռապատկերները պաշտպանության եւ պահպանման խիստ կարիք ունեն:
Պրոֆեսոր Քլարկի խոսքով՝ հնագիտական տեսանկյունից, կան միանգամայն զարմանալի հուշարձաններ, որոնց մասին քիչ բան է հայտնի, եւ որոնք, ըստ նրա, կարող են անհետանալ, եւ ոչ ոք չի իմանա դրանց մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT