Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած դատապարտյալներին պատժից ազատելու հստակ իրավակարգավորումներ չկան. Ա. Ֆանյան

Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում հայրենիքի պաշտպանության գործում իր մասնակցությունն ու ներդրումն ունենալ է ձգտում ամեն ոք՝ երեխայից մինչեւ մարտական ուղի անցած քաղաքացի, բարերարից մինչեւ կալանավոր ու դատապարտյալ: Ազատազրկված անձանցից շատերն այս օրերին ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել, թեեւ նրանց զորակոչելու հատուկ իրավակարգավորումներ օրենքով կամ «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» Կառավարության որոշմամբ նախատեսված չեն:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ ազատազրկված անձանցից դիմումներ ստացել են, սակայն այլ մանրամասներ չեն տրամադրում։ «Միաժամանակ խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաեւ կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,- ասաց նա:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, փաստաբան Արմինե Ֆանյանը մեր զրույցում նշեց, որ նման դեպքերում պետությունն է որոշողը՝ քրեական ինչպիսի քաղաքականություն է պետք դրսեւորել: Ամեն դեպքում, դատապարտյալների ազատ արձակվելու ամենահավանական հիմքը, ըստ Ֆանյանի, այն է, որ դատարանները յուրահատուկ մոտեցում ցուցաբերեն՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցում: Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, նրանց դեպքում պետք է ներկայացվեն խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդություններ, սակայն անգամ խափանման միջոցի այդպիսի փոփոխությունը խոչընդոտներ է ստեղծելու քրեական գործերի քննությունը շարունակելու համար, որովհետեւ այդ դեպքում եւս կան հարցեր, որ իրավական կարգավորում չունեն:

Թեմայի վերաբերյալ Արմինե Ֆանյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

- Տիկի՛ն Ֆանյան, կա՞ն իրավական հիմքեր ռազմաճակատ մեկնելու նպատակով ազատազրկված անձանց պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու համար:

- Կոնկրետ ընթացակարգ, որը հնարավորություն կտա դատապարտված անձանց պատժից ազատվել կամ պատժի կրումը հետաձգել, մենք չունենք, բայց ունենք մի կարգավորում, որ սահմանված է ՀՀ քր. օր. 80-րդ հոդվածով. ըստ դրա՝ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետեւանքների: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե պետության ներսում տիրող արտակարգ հանգամանքներին, այլ դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար ծանր հետեւանքների առաջացման հավանականությանը, եւ սրանով միայն այս օրենքի կիրառման սահմանները նեղացվում են: Ես՝ որպես իրավաբան, կարծում եմ, որ սա այնքան էլ կիրառելի չէ ստեղծված իրավիճակում, բայց, իհարկե, մեկնաբանման հարց է: Բոլոր դեպքերում պատժից ազատել միայն դատարանն է կարող, եւ շահագրգիռ անձը պետք է դիմի դատարան, պետությունն է որոշողը՝ ինչպիսի քրեական քաղաքականություն դրսեւորել, նրանց ազատել, թե ոչ: Այլ հարց է, որ պետությունը սկսի յուրօրինակ մոտեցում ցուցաբերել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառելիս. եթե այդ միջնորդությունների նկատմամբ դատարանների կողմից նախկինում շատ ավելի խիստ մոտեցում էր ցուցաբերվում, հիմա մի քիչ ավելի իրավիճակին բնորոշ մոտեցում ցույց տրվի, եւ անձինք մեծ մասամբ ազատվեն:

- Եթե որեւէ անձի դեպքում այդ «արտակարգ հանգամանքները» բավարար լինեն, ազատվելուց հետո նրա նկատմամբ որեւէ վերահսկողություն սահմանվելո՞ւ է:

- Ի տարբերություն պատժից պայմանական վաղաժամկետ ազատման՝ սա ենթադրում է պատժից վերջնականապես, անվերապահ ազատվել, նշված հոդվածի բովանդակությունից էլ երեւում է, որ որեւէ նախապայման կամ ժամանակավորապես ազատման հիմք չկա: Իսկ եթե անձը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի եւ մեկնի ռազմաճակատ, ապա, այո՛, դատարանը նրա նկատմամբ կարող է սահմանել որոշակի պարտականությունների կատարում փորձաշրջանի ընթացքում, իսկ փորձաշրջանը կարող է լինել պատժի չկրած մասը:

- Հաշվի առնելով, որ միայն անձի ցանկությունը բավարար չէ ռազմաճակատ մեկնելու համար՝ որոշումներ կայացնելիս դատարանները պե՞տք է դիմեն պաշտպանության նախարարությանը, ունենան վերջինիս դիրքորոշումը:

- Այդպիսի ընթացակարգ չկա, դատարանը նման լիազորությամբ օժտված չէ: Անձին ազատ արձակելիս դատարանը որեւէ պայմանում որեւէ երաշխիք չի ունենալու, որ նա մեկնելու է ռազմաճակատ: Իսկ եթե անգամ կալանավորումը փոխարինվի այլ խափանման միջոցով, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, անձը այլ տեղանք մեկնելու իրավունք չի ունենալու: Իսկ եթե, ամեն դեպքում, անձը այլ վայրում գտնվի, ընթացիկ քննության պայմաններում դա լուրջ բարդություններ է ստեղծելու՝ քննությունը անխոչընդոտ շարունակելու համար: Սրանք հարցեր են, որոնք իրավական կարգավորում ուղղակի չունեն. կա՛մ պետք է անհաղթահարելի ուժի հիմքով վարույթը կասեցնեն, կա՛մ չգիտեմ... Զուտ մոտեցման խնդիր է. իրավական ճանապարհ միշտ կարելի է գտնել, բայց ընթացիկ վարույթներով դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու:

Ինքս հիմա ունեմ մի քանի գործ, որոնցով իմ պաշտպանյալները մարտական ուղի անցած ամբաստանյալներ են, Արցախյան պատերազմի ժամանակ կռված սպաներ, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը, բայց նրանք առանց դատարանին տեղյակ պահելու պատերազմի առաջին իսկ օրից մեկնել են ռազմաճակատ, որովհետեւ այս պահին դա ավելի գերակա շահ են համարել, քան իրենց այն ճակատագիրը, որ լուծվում է դատարանում: Դեռեւս դատական նիստ չեմ ունեցել, որ իմանամ մեղադրողի դիրքորոշումը սրա վերաբերյալ: Ունեմ նաեւ գործ, որի նախաքննությունը վարույթն իրականացնող մարմինն ավարտեց, բայց անգամ ավարտի մասին չկարողացավ հայտնել պաշտպանյալիս, ինձ հայտնեց, որովհետեւ պաշտպանյալս հենց առաջին օրը մեկնել էր առաջնագիծ: Կարգավորում չունեցող այսպիսի խնդիրներ ունենք, որոնց համար լուծումներ, միասնական մոտեցում է պետք:

- Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ քաղաքականություն պիտի վարի պետությունը. անվտանգության տեսանկյունից խնդրահարույց կետեր, ռիսկեր տեսնո՞ւմ եք այդ նպատակով ազատազրկված անձանց ազատելու մեջ:

- Անկեղծ ասած՝ այս պահին ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձանց թեկուզ պայմանական վաղաժամկետ ազատման կամ արտակարգ հանգամանքով պատժի կրումից ազատ արձակվելու հետ կապված, եթե պայմանավորված է ստեղծված իրավիճակով, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, բայց ծանր, առանձնապես ծանր հանցանքների դեպքում պետությունը պետք է յուրահատուկ վերաբերմունք դրսեւորի: Շատ հնարավոր է, որ անձինք ստեղծված իրավիճակից օգտվեն, ցանկանան ՔԿՀ-ից դուրս գալ եւ շարունակեն հանցավոր գործունեությամբ զբաղվել, այսինքն՝ պետությունը, տվյալ դեպքում՝ դատարանը, պետք է գնահատման ենթարկի անձի կողմից հանցանքի առաջին անգամ կատարելը, ռեցիդիվ ունենալը, հանցագործությանը ուղեկցող պայմանները... Բոլոր դեպքերում գնահատման խնդիր է, թե որքանով կարող են այդ տվյալները խոսել այն մասին, որ անձը հենց այդ նպատակով է ցանկանում պատժի կրումից ազատվել: Համատարած ազատել, իհարկե, չի կարելի. դա կարող է անվտանգության խնդիր առաջացնել, կարող է հանցավորության աճ գրանցվել, իսկ այս պահին բոլորս էլ հասկանում ենք, թե մեր պետության ռեսուրսները ուր պետք է ուղղվեն:

- Հաշվի առնելով, որ Ադրբեջանն ակտիվ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ԶԼՄ հրապարակումներին՝ կա՞ նաեւ ռիսկ, որ սա կարող է իր լսարանին մատուցել այն ենթատեքստով, թե մեզ մոտ վիճակն այնքան ծայրահեղ է, որ սահման ենք ուղարկում արդեն ազատազրկված անձանց:

- Չի բացառվում, որ լինեն նաեւ նման մեկնաբանություններ: Դրա համար եմ ասում՝ սա պետության քրեական քաղաքականությունն է, պետությունը պետք է որոշի, թե որքանով է տվյալ պահին իրեն այդ ռեսուրսը պետք: Ես չեմ կարծում, թե տվյալ պահին այդ ռեսուրսի անհրաժեշտությունը կա, եթե լինի, պետությունը յուրօրինակ վերաբերմունք կդրսեւորի: Բայց ես նաեւ չեմ բացառում, որ ՔԿՀ-ներում պահվող շատ անձինք լինեն, որոնք իսկապես մեծ ցանկություն ունեն՝ մեկնելու ռազմաճակատ եւ հայրենիքի պաշտպանության գործում իրենց ավանդն ունենալու: Նորից եմ ասում՝ մենք պետք է բոլոր վտանգները հավասարակշռենք,  հասկանանք՝ որքանով դա կարող է լինել արդարացված, հատկապես՝ այս պայմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4987 դիտում

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը