Երևան
12 °C
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մարտի 1-ի գործով դատապարտյալ Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ, որով արձանագրել է նրա ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում։ Դատարանը Հայաստանին պարտավորեցրել է Մալխասյանին վճարել մոտ 14 հազար եվրո՝ որպես փոխհատուցում։
Մյասնիկ Մալխասյանը մեղավոր է ճանաչվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2009 թվականի դատավճռով՝ դրան նախորդող տարում՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Դատավճռի դեմ ներկայացված բողոքները հետագայում մերժվել են թե Վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարանների կողմից, ինչից հետո պաշտպանական կողմն արդեն գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։ Դատավճռի դեմ ներկայացված այդ բուն գանգատի վերաբերյալ վճիռ դեռեւս չկա․ ՄԻԵԴ-ի այսօրվա որոշումը վերաբերում է բացառապես Մալխասյանի ձերբակալման եւ նախնական կալանավորման հիմնավորվածության հարցով ներկայացված դիմումին։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես»-ի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն ասաց, որ այս դիմումը ՄԻԵԴ էր ուղարկվել 2008 թվականի ապրիլ ամսին, հետագայում նաեւ լրացումներ էին կատարվել․ դիմումով բարձրաձայնվել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5․1 եւ 5․3 հոդվածների խախտումները, սակայն դատարանը արձանագրել է դրանցից միայն առաջինը. «Կալանքի հիմնավորվածության խախտումն արձանագրելիս գուցե նաեւ անդրադարձել է կալանքին ընդհանրապես, դրա համար էլ կալանքի շարունակականությանը առանձին չի անդրադարձել․ Եվրոպական դատարանը սովորաբար անում է այդպես, երբ մի խախտման արձանագրման մեջ ներառում է դիմումով ներկայացված մյուս խախտումները, համարում է, որ անհրաժեշտ չէ մյուսներին առանձին անդրադառնալ»,- ասաց նա՝ հավելելով, որ որոշման բովանդակության մասին առավել մանրամասն կխոսի դրա պաշտոնական թարգմանությունից հետո։
Խաչատրյանի խոսքով՝ այս որոշումն իր ուղիղ ազդեցությունը կունենա Մարտի 1-ի գործով կալանավորված, դատապարտված մյուս անձանց գործերի վրա․ «Ցավոք, հիմա պատեհ պահ չէ այս մասին շատ խոսելու համար, բայց սա շատ կարեւոր որոշում էր, որով եւս արձանագրվում են 2008-2009 թվականներին դատարանների կողմից թույլ տրված խախտումները»։
Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ ուղարկված դիմումների լուծման ընթացքն արագացել է․ միայն վերջին տասը օրերի ընթացքում սա արդեն երրորդ վճիռն էր․ «Այս օրերին ամբողջական բավարարում է եղել Գագիկ Ջհանգիրյանի եւ Ամբատ Այվազյանի կողմից ներկայացված գանգատներով․ դատարանն արձանագրել է, որ խախտվել են նրանց ազատության եւ անձնական անձեռնմխելիության, հավաքների եւ միավորման ազատության, ինչպես նաեւ՝ արդար դատաքննության իրավունքները»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է նրանց վճարել մոտ 16 հազարական եվրո․ «Ընդ որում, Գագիկ Ջհանգիրյանն արդեն հայտարարել է, որ քանի որ չի կարող հրաժարվել այդ գումարից, ստանալուն պես այն փոխանցելու է հայրենիքի պաշտպանությանը»։
Նշենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր էր ճանաչվել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատավճռից 11 տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել էր Ջհանգիրյանի բողոքը, բեկանել մեղադրական դատավճիռն ու արդարացրել նրան։ Դեռեւս այդ ժամանակ դատարանի դահլիճում Ջհանգիրյանը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել իրեն տրվող փոխհատուցումից։
2019 թվականի տարեվերջին հետմահու արդարացվել է նաեւ Սմբատ Այվազյանը․ նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերքի եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Ինչ վերաբերում է Մյասնիկ Մալխասյանին, նրա արդարացման պահանջով ամիսներ առաջ Վճռաբեկ դատարան է դիմել պաշտպան Հովիկ Արսենյանը։ Վերջինս մեր հարցին ի պատասխան նշեց, որ դեռեւս տեղեկություն չունեն՝ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ։
Լուսանկարում՝ ձախից՝ Մյասնիկ Մալխասյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ Ջհանգիրյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT