Երևան
12 °C
ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ հայտնի վերլուծաբան Բեն Յուդահը զրուցել է Արմեն Սարգսյանի հետ:
Նա POLITICO պարբերականում անդրադարձել է այդ հարցազրույցին՝ հոդված հրապարակելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության և ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այն թարգմանաբար, մասնակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
Հայաստանի նախագահ Ամեն Սարգսյանն ասում է, որ Կովկասում Անկարայի գործողությունները սպառնալիք են ներկայացնում նաև Եվրամիության համար:
Հայաստանի նախագահը պատասխաններ է ակնկալում ՆԱՏՕ-ից՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմին Թուրքիայի ներգրավման առնչությամբ: Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Բրյուսել՝ Կովկասում Անկարայի գործողությունների շուրջ տրանսատլանտյան դաշինքին դեմ առ դեմ ասելու և Եվրամիությանը նախազգուշացնելու այն սպառնալիքի մասին, որ դրանք ներկայացնում են դաշինքի անվտանգության համար:
«Եթե գնամ Բրյուսել, կցանկանամ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, թե ինչո՞վ է պայմանավորված այս շատ տարօրինակ իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ Թուրքիան ներքաշվում է մի պատերազմի մեջ, որը ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է պատահում, որ ՆԱՏՕ-ի անդամը գործում է այդքան ազատ, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի ձեռնարկում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն նրա առաջ կանաչ լույս է վառել»,- ասաց Հայաստանի նախագահը POLITICO-ին տված հարցազրույցում:
Թուրքիան աջակցեց իր ավանդական դաշնակից Ադրբեջանին, երբ անցյալ ամիս Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը սրվեց: Մարտերը հարյուրավոր կյանքեր են խլել, երկու կողմերը միմյանց մեղադրել են խաղաղ բնակիչների սպանության մեջ:
Հայաստանը մեղադրում է Թուրքիային՝ Ադրբեջան կործանիչներ ու սիրիացի վարձկաններ ուղարկելու/բերելու մեջ: Անկարան հերքել է դա, չնայած մամուլում մի շարք հոդվածներ փաստել են սիրիացի զինյալների և F-16- ների առկայությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իր երկրում կան F-16 ինքնաթիռներ, բայց պնդել է, թե դրանք չեն օգտագործվել մարտերում:
Սարգսյանը նշեց, որ ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ և F-16 ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում: Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից և այլն»:
Սարգսյանը նաև նշեց, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն և Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար. «Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է այլ գործերով, որ բոլորը զբաղված են COVID-19- ով, բայց, հարգելի տիկին կանցլեր, այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության և պատերազմի վիրուս է»:
Սարգսյանն ասաց, որ ցանկանում է, որ հասկանալի լինի. «Թուրքիայի և Ադրբեջանի հրահրած պատերազմը մեկ այլ Սիրիա ստեղծելու վտանգ է պարունակում: Կամ՝ Թուրքիան Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ստեղծող և կառավարող է դառնում»: (ԵՄ-ի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ խողովակաշարերը մոտ են գտնվում Լեռնային Ղարաբաղին):
Միևնույն ժամանակ, նա անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական ճյուղավորումների մասին. «Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արևմտյան Եվրոպայի վրա,- ասաց Սարգսյանը: -Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան և Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, և Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:
Ֆրանսիայում, որտեղ բնակվում են բավականին մեծ թվով հայեր, օրինագիծ է ներկայացվել խորհրդարան՝ Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ակնկալում է, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղը, բայց այն (օրինագիծը) ընդունելու հավանականությունը փոքր է:
Սարգսյանն ասում է, որ շատ ուրախ կլինի, եթե Ֆրանսիան ճանաչի առանձնացած տարածաշրջանը. «Մենք՝ հայերս, մշտապես հավատացել ենք, որ խնդրի լուծման պետք է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, և իրավիճակն ավելի չբարդացնելու նպատակով մինչև հիմա զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը ճանաչելուց»: Նա ավելացնում է. «Բայց իհարկե, եթե չտեսնենք լույս թունելի վերջում, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղը»:
Հայաստանը փորձում է ներկայիս պատերազմը Բրյուսելին ներկայացնել որպես Թուրքիայի աճող ինքնահաստատման մի մաս, որն Անկարային ԵՄ անդամ պետությունների հետ հակամարտության մեջ է դրել ողջ տարածաշրջանում: Լիբիայում Թուրքիան միջամտել է ՄԱԿ-ի աջակցությունն ունեցող կառավարության անունից՝ ընդդեմ Ֆրանսիայի աջակցությունն ունեցող ռազմական առաջնորդ Խալիֆա Հաֆթարի, իսկ Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրքական նավերն էներգետիկ աղբյուրներ են որոնում այն ջրերում, որոնց նկատմամբ պահանջ ունեն Հունաստանը և Կիպրոսը:
«Այնպիսի տպավորություն է,- ասում է Սարգսյանը, -որ Էրդողանն իր շուրջն ամենուր անկայունություն է ստեղծում և ջարդում է ստատուս քվոն: Այս անկայունության ծովում Թուրքիան կարծես բավական հանգիստ լողում է, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խաղալ բոլորի հետ»:
Սարգսյանն ասում է, որ տպավորությունը, թե Եվրոպան և ՆԱՏՕ-ն չեն կարողանում ազդեցություն գործել Անկարայի վրա, ռիսկի տակ է դրել այդ կառույցների վստահելիությունը. «Ես կոչ եմ անում Բրյուսելում բոլորին՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա: Նախ և առաջ, նրանք պետք է որոշեն, թե ինչն է ընդունելի, քանի որ թուրքական գործողությունները վնասելու են ՆԱՏՕ-ին, նրա հեղինակությունն ու հիմնարար գաղափարը, թե այն դաշինք է, որը գոյություն ունի թշնամուց պաշտպանվելու համար»:
Նա նշում է, որ հավատացած է՝ թուրքական միջամտությունն այսուհետ կվերափոխի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունն՝ Ադրբեջանը դարձնելու պլացդարմ դեպի ավելի լայն տարածաշրջան և նրա առանցքային խողովակային ցանցի վրա թուրքական ազդեցության համար:
Նա նաև նախազգուշացրեց, որ սիրիացի վարձկանները կարող են դառնալ տարածաշրջանում երկարաժամկետ ապակայունացման գործոն. «Նրանք այստեղ կստեղծեն մեկ այլ անկայունության գոտի, որը սպառնալու է Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին»:
Սարգսյանը ցավով է նշում, որ Եվրոպայից դուրս՝ երկրները զբաղված են այլ հարցերով, ինչպես՝ ԱՄՆ ընտրությունները:
Հայաստանի դաշնակից Ռուսաստանը, որն անցյալում զենքեր է մատակարարել նաև Ադրբեջանին, մինչև հիմա նախընտրել է ռազմական աջակցություն չցուցաբերել Երևանին: Այդուհանդերձ, Կրեմլը վերջին շաբաթների ընթացքում եղել է հակամարտության մեջ առաջատար դիվանագիտական ուժը, որը բանակցություններ էր վարում հրադադարի շուրջ, որը չի հաջողվել:
«Ես գնահատում եմ այն, ինչ անում են նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը»,- ասում է Սարգսյանը:
Հայ պաշտոնյաները պարբերաբար ասել են, որ հակամարտությունը դիտարկում են ոչ միայն որպես տարածքային վեճ, այլև որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության շարունակություն, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան 1.5 մլն հայեր:
Սարգսյանը պնդում է, որ Թուրքիան ցանկանում է «ոչ միայն դաս տալ Հայաստանին և ասել, թե ինչ է տեղի ունեցել 105 տարի առաջ, այլև ասել՝ «ինչո՞ւ չեք լռում, հայեր, դուք ևս մեկ ցեղասպանության կենթարկվեք 2020 թվականին, և դա կարող է տեղի ունենալ միջազգային հանրության աչքերի առաջ»:
Թուրքիան և Ադրբեջանն ասում են, թե Բաքվի պատերազմը միտված է ազատագրելու օկուպացված տարածքները, որոնք միջազգայնորեն Ադրբեջանի մաս են ճանաչված:
Այդուհանդերձ, Սարգսյանը պնդում է. «Նրանք պատերազմ են մղում էթնիկ զտում իրականացնելու նպատակով՝ այդ տարածքը հայերից մաքրելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT