Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արցախյան վերսկսված պատերազմի առաջին օրվանից Թուրքիայում հայերի դեմ ատելության նոր ալիք է բարձրացել։ Ադրբեջանցիները ատելության կոչերով և դրոշներով աղմկոտ ավտոերթեր իրականացրին Ստամբուլի՝ ինչպես հայաստանցիներով բնակեցված Քում Քափը թաղամասով մեկ՝ անցնելով Պոլսո Հայոց պատրիարքանի կողքով, այնպես էլ՝ հայաշատ Շիշլի թաղամասում՝ հատուկ կանգառ իրականացնելով Հրանտ Դինքի սպանված վայրի դիմաց և այլ վայրերում։

Հայատյաց կոչերի և «Ղարաբաղը մերն է և մերն է լինելու» վանկարկումների ուղեկցությամբ վերջին շաբաթների ընթացքում Ստամբուլի Բեյազետի հրապարակում, ինչպես նաև այլ վայրերում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ կազմակերված բողոքի ցույցերի ընթացքում ծածանվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։ Ցուցարարները բաց չեն թողնում հերթական անգամ թուրքական հասարակության մեջ «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի շրջանառման առիթը։ Արժե հավելել, որ թուրքական հասարակության մի ստվար զանգված ընդհանուր հաշվով հետաքրքրած չէ «եղբայրական» Ադրբեջանի «Ղարաբաղի խնդրով»։ Այդ ցույցերը մինչ օրս էլ շարունակվում են, և Ստամբուլի փողոցներով շրջելիս տեղ-տեղ կարող ես հանդիպել կողք կողքի ծածանվող Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, սակայն պետք է արձանագրել, որ թուրք հասարակության բնականոն առօրյան չի խախտվել։

Այսօրվա Թուրքիան և՛ մեդիա տիրույթում, և՛ Ադրբեջանին սատարելու իր անթաքույց ծրագրերով  պետական մակարդակով ծայրից ծայր  հայատյաց քարոզչություն է իրականացնում։ Արդյունքում՝ էական նշանակություն չունի՝ հայաստանցի՞ հայ է, թե՞ տեղացի հայ, բոլոր հայերն են երկրում տագնապած՝ պոլսահայերից մինչև հայաստանցիներ։

Դեռևս Տավուշյան պատերազմի ժամանակ ատելության հողի վրա 3 հայաստանցիների և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որը բարեբախտաբար լուրջ հետևանքների չի հանգեցրել։ Իսկ այն, ինչ ունենք այսօր, բոլորովին այլ, վերստի՛ն և օր օրի բորբոքվող ատելություն է, ինչը անհանգստանալու լուրջ առիթ է տալիս՝ ազգայնականները կարող են թիրախավորել հայերին։ Եվ նաև սա է պատճառը, որ Թուրքիայի Հանրապետությունը՝ գիտակցելով երկրի ներսում տիրող պայթյունավտանգ մթնոլորտը և դրանից բխող անցանկալի սցենարները ներքաղաքական դաշտում, հայկական հաստատությունների մոտ՝ պատրիարքարան, եկեղեցիներ, դպրոցներ և այլն, շուրջօրյա ոստիկանական հսկողություն է սահմանել։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber․am-ը՝ Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը թուրքական «NTV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սոցցանցերում և այլ հարթակներում Թուրքիայի հայ քաղաքացիներին սպառնալու կամ հետապնդելու վերաբերյալ լուրերին։

Շենթոփը պնդել է, որ Թուրքիայի քաղաքացի հայերին չպետք է կապել արցախյան լարվածության հետ: Ապա անդրադառնալով Թուրքիայում բնակվող հայերի հնարավոր թիրախավորումներին՝ ասել է․ «Գիտենք, որ Թուրքիայի հայերն այս զարգացումների հետ որևէ կապ չունեն: Ճիշտ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը կապել Թուրքիայի հայ քաղաքացիների հետ»։

Ներկա դրությամբ հայաստանցիների ինքնակազմակերպվածությունն ակնհայտ է․յուրաքանչյուր ոք հնարավորինս հեռու է մնում ենթադրյալ սադրանքներից՝ գիտակցելով պահի լրջությունն ու վերահաս վտանգը, շատերը հայրենիք վերադառնալու անվտանգ ճանապարհների որոնման մեջ են։

Հայաստանից զանգահարում են նրանց բարեկամները և կոչ անում վերադառնալ, սակայն այս պահին նրանք փակուղու մեջ են։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ Թուրքիան այս պատերազմում սատարում է Ադրբեջանին, որքանո՞վ է անվտանգ ՀՀ քաղաքացիների Թուրքիայից Հայաստան ավտոբուսով վերադառնալը։ Մյուս կողմից՝ հեշտ չէ ինքնաթիռով մեկնելը, քանի որ տոմսը բավականին թանկ է՝ մոտ 250 ԱՄՆ դոլար։ Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 14-ի Ստամբուլ-Մինսկ-Երևան ուղղության ուղևորների մեծամասնությունը հայաստանցիներ էին։

Ստամբուլում ապրող գործարար Գագիկ Մուշեղյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտոբուսով Հայաստան վերադառնալու համար շուրջ 200 ՀՀ քաղաքացի է հերթագրվել  և սպասում է մեկնելու օրվան։

«Հույս ունենք, որ տեղափոխության գործընթացի անվտանգության բոլոր հարցերը վերջնականապես կլուծվեն և ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսները մոտակա ժամանակահատվածում Թուրքիայից կուղևորվեն դեպի Հայաստան։ Ներկա պահին այս ուղղությամբ բավականին լուրջ և պատասխանատու քայլեր են ձեռնարկվում համապատասխան անձանց կողմից, ինչի մասին հավելյալ մանրամասներ հրապարակելուց նպատակահարմար է զերծ մնալ»,- ասում է պարոն Մուշեղյանը։

Իր ընտանիքի հետ Ստամբուլում բնակվող ՀՀ քաղաքացի Արթուր Ս․-ն մեզ հետ զրույցում անդրադարձավ հայաստանցիների ներկա վիճակին և առհասարակ Արցախի պատերազմի պատճառով Թուրքիայում տիրող մթնոլորտին․

«Այս պահին Թուրքիայում գտնվող մեր հայերի մեծամասնությունն ունի որոշակի մտահոգություններ, որոնք կապված են ոչ թե Թուրքիայի կառավարության կամ թուրք ժողովրդի հետ, այլ ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիների հետ։ Թուրքիայում ադրբեջանցիները թվով շատ են և իրենց դրսևորում են այնպես, կարծես թե գտնվում են սեփական երկրում։ Չեմ ուզում անտեսել այն փաստը, որ թուրք ոստիկանությունը շուրջօրյա վերահսկողության տակ է պահում պատրիարքարանը և այլ հաստատություններ։ Թուրք ժողովրդի վերաբերմունքը հայերի հանդեպ կարելի է ասել, որ չի փոխվել․ չեմ լսել դեպք, որ այս օրերին հայերին աշխատանքից հեռացնեն հայ լինելու համար։

Աշխատանքի բերումով շատ եմ շփվում նրանց հետ և նկատել եմ, ու թուրք ժողովուրդը հիմա բաժանվել է 3 խմբի։ Առաջին խմբում նրանք են, որոնք ապավինում են երկրի լրատվությանն ու արդարացնում Ադրբեջանին։ Եվ քանի որ հայերին թուրքական լրատվությունը բոլոր բացասական կողմերից է ներկայացնում, նրանց պատկերացումներում մենք մարդասպան ազգ ենք դիտվում։ Հաջորդ խումբն էլ իրեն զուսպ է պահում՝ կարծես թե մեր միջև ոչինչ էլ չի եղել։ Իսկ մյուս խումբն էլ, որն իմ կարծիքով քիչ տոկոս է կազմում, հետևում է տեղական և այլ երկրների լուրերին, տեղեկացված է Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումներից, և վստահ ասում է՝ սա մեր պատերազմը չէ։ Ավելին՝ նրանք սխալ են համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած խնդիրներին Թուրքիայի միջամտությունը։ Այդպես մտածող թուրքերից մեկն ինձ ասել էր՝ եթե վտանգ զգաք, պատրաստ ենք ձեզ ընտանքիով հյուրընկալելու մեր տանը»։

- Արթուր, իսկ ի՞նչ ծրագիր ունեն հայաստանցիները։

- Այստեղ գտնվող հայերից շատերը մեկնում են Հայաստան մշտական։ Մի մասը մտադիր է որոշ ժամանակ հետո վերադառնալ։ Կան հայեր, որոնք իրենց ընտանիքի անդամներին ուղարկել են Հայաստան, սակայն իրենք դեռ մտադիր չեն վերադառնալ որոշակի հանգամանքներից ելնելով։ Իհարկե կան նաև այնպիսիք, որոնք կացության իրավունքի համար են դիմել և սպասում են կացության քարտը ստանալուն։ Բոլոր դեպքերում էլ հայաստանցիները  փնտրում են վերադարձի հնարավոր ճանապարհներ։ Ես նույնպես ցանկանում եմ ամենակարճ ժամանակահատվածում վերադառնալ Հայաստան։ Հայաստանում իմ տեղը զինվորի կողքին լինելն է, սակայն ընտանիքիս անվտանգությունն ապահովելուց հետո միայն։

- Ստամբուլում ադրբեջանցիները հայերին կռիվների մեջ ներքաշելու փորձեր կատարե՞լ են։

- Բարեբախտաբար ադրբեջանցիների կողմից դեռ չի եղել հայերին սադրելու փորձ, սակայն երկրում տիրող ատելության պայմաններում բոլորս գիտակցում ենք, որ չի բացառվում։ Ես ինքս բնակվում եմ բազմաբնակարան շենքում և մեր հարևանությամբ բնակվում են 2 ադրբեջանցի ընտանիք։ Թեև նրանց հետ որևէ շփում չունենք, սակայն նրանք տեղյակ են մեր հայ լինելու մասին։

Հ․Գ․ Տեղեկացնենք, որ Թուրքիայում ապրող շատ  հայաստանցիների զավակներ այսօր սահմանին են և մասնակցում են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին։ Դժբախտաբար, ամեն օր Թուրքիայում ապրող հայաստանցիները լսում են Արցախում զինվորություն անող իրենց զինվորիների մահվան բոթը։

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22170 դիտում

Պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող հետախուզվողը հանձնվել է Միացյալ Թագավորությանը

Քննարկում ենք շեմ դնելու գաղափարը, որից ցածր փոխանցումները հայտարարագրելու կարիք չի լինի. ՊԵԿ նախագահ

Վարորդական քննությունների համար նախատեսված տրանսպորտային միջոցները կլինեն տեսահսկման համակարգով. Սարգսյան

Ես չեմ այդ մտքի հեղինակը․ Երևանի փոխքաղաքապետը՝ միջմարզային ուղևորափոխադրողներին առնչվող նամակագրության մասին

Արդարադատության նախարարը ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր պետին

«Շկոդա» ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը

Օգտվել են 2 բանկի ծրագրային թերությունից և բուքմեյքերական կայքերի հաշիվներից խոշոր չափերով գումար հափշտակել

Ահազանգեր են հասնում, որ պարգևատրական զենք ունեցող մարդը զուգահեռաբար նաև թմրամիջոց է օգտագործում. նախարար

Հայաստանն ու ԵՄ-ն գրեթե վերջնականացրել են բանակցություններն առաջնահերթությունների նոր օրակարգի շուրջ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 16-ին

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել

Եռակողմ աշխատանքային խումբը երբեք չի քննարկել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարց. Զախարովա

Փրկարար ծառայության հերթապահություն իրականացրած տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել. Սարգսյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմեկնի Ադրբեջան

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները վերջին 3 տարվա ընթացքում եռապատկվել են. ՆԳ նախարար

Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել

2024-ին նախորդ տարվա համեմատ պակասել են ՃՏՊ-ները. Սարգսյանը դրական է որակել պարեկային ծառայության աշխատանքը

Ավտովթար Երևանում. վարորդներից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն

2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են. նախարարը թվեր է հրապարակել

2025-ին ևս մեծ ջանքեր ենք ներդնելու նախարարության մանդատով դիմակայուն ինստիտուտներ ձևավորելու համար. նախարար

Կառավարությունը հաստատում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին

Սուրենյանը նոր գրառում է կատարել

Արզումանյաններն ընտանեկան լուսանկարներ են հրապարակել

ԶՈՒ-ում միջավայրը երբեմն այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որը բերում է ինքնասպանությունների. ՄԻՊ

Դերասանուհի Աննա Մաքսիմը նշել է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները

Գլխավոր դատախազությունը Արշակ Հակոբյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացնելու

Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա

ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը

ԱՄՆ նախագահ Բայդենն ամփոփել է իր քաղաքական կարիերան և հրաժեշտի ուղերձ հրապարակել

Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին

Սևակ Միքայելյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. նախարար

Լյուդվիգ Գյուլնազարյանը կնշանակվի Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. հրավիրված է նաև Ալիևը

Ո՞նց եղավ՝ ամբողջ կյանքը երեխան առողջ է, 18-ը լրանալուց առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում․ վարչապետ

Գլենդեյլը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում. քաղաքապետը խոսել է հրդեհների հետ կապված իրավիճակի մասին

Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող