Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

«Ստեփանակերտում քաղաքացիներն անպաշտպան են իրենց գլխավերեւում շարունակ սավառնող անօդաչուների դեմ, որոնք պտտվում-պտտվում ու թիրախավորված սպանում են անպաշտպան բնակչությանը՝ երբ կամենան դրանք ղեկավարողները: Ռազմաճակատում սկսել է տարածվել թշնամու դիակների գարշահոտը, որոնք ոչ հեռացվում են, ոչ էլ թաղվում, որովհետեւ զինադադարի համաձայնությունը կա, բայց փաստացի չի գործում:

 Գերեզմանատանն արդեն 2 շարքով թարմ գերեզմաններ են ավելացել, որովհետեւ շարունակվող հարվածներից զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլեւ խաղաղ բնակիչներ:

Ղարաբաղում մնացած մարդիկ արդեն 3 շաբաթ ստիպված են թաքնվել խոնավ ու չջեռուցվող նկուղներում ու ապաստարաններում, որտեղ հարմարեցրել են կենցաղը, քնում են անգամ գետնին: Դրսում էլ, հրթիռային ու հրետանային կրակը շարունակ հարվածում է Արցախի բնակավայրերին, այն չի լռում անգամ գիշերը, ամենուր վախեցնող պայթյուններ են, ծուխ ու ճայթյունի ձայներ»:

Արցախում ստացած իր մի քանի աշխատանքային օրերի տպավորությունների նկարագրությունը ծավալուն հոդվածում հոկտեմբերի 18-ին այսպես է սկսել The New York Times-ի թղթակիցը՝ նշելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տարիների հակամարտությունն արդեն 3 շաբաթ վերածվել է դաժան պատերազմի, որի մասին վկայում են ինչպես զինվորականները, այնպես էլ տեղաբնակները:

Թղթակիցը նշել է, որ Ստեփանակերտում անցակացրած օրերի ընթացքում անձամբ է ականատես եղել քաղաքի կենտրոնին ուղղված հրթիռային հարվածներին, տագնապի ազդանշանին ու վախին:

Արցախցի ճարտարապետ Մանուշակ Տիտանյանն այս պատերազմի ընթացքում արդեն զրկվել է իր լավագույն ստեղծագործություններից մեկից: Խոսքը Շուշիի մշակույթի տան մասին է:

«Տանիքն ավերված է, տանիքի մի կտոր խրվել է փողոցի մյուս կողմում, ամենուր փոշի է, վարագույրերն ու նստարանները վերածվել են աղբակույտի, սակայն իր ստեղծագործության ոչնչացումը չէ, որ հիմա հուզում է ճարտարապետին: Այս պահին ռազմաճակատում են Մանուշակ Տիտանյանի 3 որդիները, որոնցից ամենափոքրը 18 տարեկան է:

Մոռանալով ճարտարապետի մասնագիտության մասին, այս օրերին նա զինվորական հագուստ է կարում արտադրամասերից մեկում, որը շտապ կարգով բացվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաաքում: Ու չնայած օրերս ուժգին պայթյուններից արտադրամասի պատերին հսկա ճեղքեր առաջացան, աշխատակիցները բաց չթողնելով հերթափոխը, շարունակում են կարել»,-պատմում է հեղինակը:

Ըստ հոդվածագրի, այս տարածաշրջանի բնակչության համար պատերազմը տարածքի ու պատմության համար պարբերաբար նորացվող ու հաճախ շատ դաժան պայքարի շարունակությունն է: Հեղինակը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ է 1994 թվականից, երբ Հայաստանը հաղթանակ տարավ խոշոր պատերազմում, երբ զոհվեց մոտ 20 հազար մարդ:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանն է հարձակում սկսել սեպտեմբերի 27-ին եւ ինտենսիվ հրետանային կրակի ու  անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ հարվածների շնորհիվ կարողացել է գրավել փոքր տարածքներ:

«Հայաստանի ցամաքային ուժերը, որոնց մեջ են կամավորներ եւ զորակոչիկներ, մեծ հաջողություններ են գրանցում՝ կասեցնելով ադրբեջանական ուժերի առաջխաղացումը:  Ռազմաճակատի տարբեր հատվածներում հայերը փորել են նոր խրամատներ եւ ոչնչացրել են ադրբեջանական զորքի մեծաթիվ զինվերների:

Այս ամենն իրականացվում է՝ չնայած այն հանգամանքի, որ Կասպից ծովում նավթ ու գազ արդյունահանող Ադրբեջանն ավելի շատ կրակային ուժ ունի: Այն օգտագործում է ժամանակակից անօդաչու թռչող սարքեր ու հրետանային համակարգեր, որոնք գնվել են Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից: Բայց հակամարտության սկզբից անցել է երեք շաբաթ,ու  Բաքուն չի կարողացել օգտագործել  իր առավելությունները եւ գրավել մեծ տարածքներ, գրանցել մեծ հաջողություններ»,-նշվում է հոդվածում:

Պարբերականը նաեւ գրում է, որ այս պատերազմը կարող է վերաճել ավելի մեծ ճգնաժամի, եթե պատերազմի մեջ ներգրավվեն Ադրբեջանի հիմնական գործընկեր ու ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ Ռուսաստանը, որն Հայաստանի հետ ունի  փոխադարձ պաշտպանական աջակցության պայմանագիր:

Հեղինակը հիշեցնում է, որ այս օրերին Ադրբեջանն ու Հայաստանն ունեն զինադադարի համաձայնություն, որը, սակայն, այդպես էլ չի գործում եւ դրանում կողմերը մեղադրում են միմյանց:

«Հայերի դեմ Ադրբեջանի պատերազմն, ըստ էության, խորտակման պայքար է», - պարբերականի հետ զրույցում ասել է Ռազմածովային վերլուծության կենտրոնի ռազմական վերլուծաբան Մայքլ Քոֆմանը՝ շարունակելով. «Այն այդքան էլ լավ կազմակերպված չէ եւ  չունի հստակ տեսություն, թե ինչպես հասնել հաղթանակի»:

Հայաստանի կողմից մարտական գործողություններին մասնակցում են զինծառայողներ ու կամավորներ: Նրանց մի մասը 90-ականների պատերազմի վետերաններ են, ինչպես օրինակ՝ թոշակի անցած հատուկ նշանակության գնդի գնդապետ Արթուր Ալեքսանյանը:

The New York Times –ին նա պատմել է, որ երբ մարտերը սկսվել են, վիրահատությունից հետո ինքը հիվանդանոցում է եղել: Այժմ նա հրամանատարում է կամավորների ջոկատին, որոնք տեղակայված են դեպի հյուսիս գտնվող խրամատներում: Այս մարդիկ զսպում են ադրբեջանական հարձակումը հյուսիսային կողմից

Հարցազրույց տալով Ստեփանակերտում, որտեղ նա ժամանել էր ռադիոկապի սարքերի տեղափոխման նպատակով, Ալեքսանյանը նշել է, որ 15 տարի զենք չի վերցրել  ձեռքին, այնուհետ զինվորական վերնաշապիկը վեր բարձրացնելով ցույց է տվել ստամոքսի վիրակապը, որը ստիպված է լինում փոխել օրական 8 անգամ, քանի որ չսպասելով ապաքինման, հիվանդանոցից անմիջապես մեկնել է ռազմաճակատ: Գնդապետ Ալեքսանյանը զրույցի ժամանակ նաեւ թակել է ոտքին՝ ցույց է տակով արհեստական ծունկը, որը նախորդ պատերազմից մնացած հիշողություն է:

Ըստ փորձառու զինվորականի,  այս հակամարտությունը բոլորովին տարբերվում է 1990-ականների պատերազմից: Այդ ժամանակ հիմնական զենքը Կալաշնիկով ինքնաձիգն է եղել: Փոքր զենքի կրակոցներն այս անգամ հազվադեպ են լինում: Նրա խոսքով երբեմն ադրբեջանցիները հրետանային կրակ են բացում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ: Զուգահեռ աշխատում են  ժամանակակից «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքերը՝ շարունակ պտտվելով մարտի դաշտի վրայով ու ընտրելով հարմար թիրախ:

Ալեքսանյանը եւ այլ հայ զինծառայողներ պարբերականին պատմել են, որ չնայած Ադրբեջանի անդադար կրակին, նրա զինվորները հարձակման ընթացքում հեշտ են որսվում: Սպանվելուց հետո նրանց մարմինները չեն վերցնում, ու մարտադաշտում տարածվել է արդեն դիերի հոտը:

Հեղինակին զինծառայողները պատմել են, որ երբ հարձակման ժամանակ կրակում են ադրբեջանական զինվորներից մեկին, մյուսները շարունակում են առաջանալ, երկրորդին, երրորդին են կրակում, սակայն ոչ մի արձագանք՝ առաջ են շարժվում կարծես ռոբոտացած:

Հայ Առաքելական եկեղեցու սարկավագ Նարեկ Պետրոսյանը NYT-ի թղթակցին պատմել է, որ տեղի ունեցողը սուրբ պատերազմ է, որովհետեւ զոհվում են՝ մեկը մյուսի կյանքը փրկելու համար:

Հեղինակը հիշեցնում է, որ մինչ օրս ավելի քան 700 հայ զինծառայող է զոհվել, նաեւ՝ մեծ թվով քաղաքացիական անձինք: Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի հրապարակում, սակայն հայտնում է քաղաքացիական զոհերի մասին:

Հեղինակը եզրափակում է, որ Ստեփանակերտի գերեզմանատան պարիսպը քանդել, տարածքն առաջացրել, մեծացրել են, ամենուր թարմ ծաղկեպսակներ են, լացող կանայք ու նրանց հետ հավասարապես արտասվող տղամարդիկ:

լուսանկարները՝ The New York Times-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3152 դիտում

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը

Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր

Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի

Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ

Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին

Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում

Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր

Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին