«Փոքր սպառողական վարկերի առումով կարծում եմ խնդիր չի լինի, կներվեն, կզիջվեն»․ Քերոբյան

Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կներեն զոհված զինծառայողների եւ հաշմանդամություն ձեռք բերածների վարկային պարտավորությունները։

ՀՀ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհետ կորած անձանց, ինչպես նաեւ նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողների վարկային պարտավորությունները: Նաեւ հնարավորություն է տրվում ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլ նաեւ դեռեւս անհուսալի չճանաչված վարկերը: Վարկային պարտավորությունները ներելու դեպքում բանկերը եւ վարկային կազմակերպությունները կազատվեն այդ վարկի համար պետությանը եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:

Վերջնական որոշումն արդեն բանկերի դաշտում է։ Նրանք պետք է որոշեն՝ ներե՞լ վարկային պարտավորությունները, թե ոչ։

Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունից թեմայի վերաբերյալ ՀԺ-ին ասացին, որ սա նաեւ բանկերի նախաձեռնությունն էր։

- Որքանո՞վ են բանկերը պատրաստակամ գնալ այս անձանց եւ նրանց հետ փոխկապակցված շրջանակի վարկերի ներմանը։ 

- ՀՀ առեւտրային բանկերն իրենց հնարավորությունների առավելագույն չափով կդիտարկեն նախագծով նախատեսված անձանց վարկային պարտավորությունների մասնակի կամ ամբողջական ներման հնարավորությունը:

- Այս պահին պատկերացում կա՞, թե քանի անձի եւ որքան գումարի մասին է խոսքը։

- Նման ամբողջական տեղեկատվություն առկա չէ:

- ԱԺ պատգամավորներից մեկն այսօր նաեւ կոչ արեց բանկերին առաջնագծում գտնվողների վարկային բեռը իջեցնել, այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվելո՞ւ են։

- Հայաստանի բանկերի միությունն, ի դեմս ՀՀ-ում գործող առեւտրային բանկերի, տեղեկացրել է, որ ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չեն համարվի եւ չեն արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր եւ տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

Այս պատերազմի ընթացքում ինչպե՞ս են իրենց դրսեւորել բանկերը՝ որպես պատերազմական երկրում գտնվող բիզնես եւ ի՞նչ օժանդակություն է տրամադրվել բանկերի կողմից։

- Բանկերի կողմից բազմաթիվ ուղղություններով էական եւ նշանակալի աջակցություն  իրականացվել է եւ շարունակում է իրականացվել, այդ հարցին, ըստ անհրաժեշտության, կանդրադառնանք պատերազմի հաղթական ավարտից հետո:

ՀՀ վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց միությունը եւս ողջունում է այս նախագիծը։

«Վարկային միությունն էլ, բանկային միությունն էլ ընդհանուր կարծիք չունեն, ամեն մեկն իր հնարավորությունների չափով կարող է այս գործընթացն իրականացնել։ Պայմանավորվածությունը այսպես է՝ իհարկե, բոլորս հասկանում ենք ինչ իրավիճակ է, բայց նաեւ պետք է հաշվի առնել վարկային կազմակերպությունների եւ բանկերի հետագա գործունեությունը»,- ասաց Քերոբյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ մարտ ամսից՝ ֆինանսական կազմակերպությունները կորոնավիրուսով պայմանավորված ներումներ են իրականացրել եւ այդ վարկերն անընդհատ պտտվել են։

«Մենք այս իրավիճակով պայմանավորված զրուցել ենք մեր միության անդամների հետ։ Բոլոր վարկային կազմակերպություններն էլ պատրաստ են զիջումների։ Բոլորին անհատական մոտեցում է ցուցաբերվելու։ Եթե մարդը վարկային կազմակերպությունում ունի ասենք մինչեւ 1 մլն դրամ վարկ՝ հնարավոր է ներեն դա կամ օրինակ՝ տոկոսները հանեն»,- նշեց նա՝ հավելելով, որ եթե օրինակ՝ մարդն ունենա հիփոթեք`բանկը կամ վարկային կազմակերպությունը չի կարող այն ներել։

Քերոբյանի խոսքով՝ եթե անձը մահացել է, ունի ժառանգություն եւ ժառանգորդ, ապա վերջինս պիտի ճանաչի ժառանգությունը եւ վճարի պարտավորությունները, հակառակ դեպքում տունը կմնա բանկին։

«Ուզում եմ ասել, որ կան վարկատեսակներ, որոնց մասով ընդհանուր մոտեցում չկա։ Իհարկե՛, փոքր սպառողական վարկերի առումով կարծում եմ խնդիր չի լինի, կներվեն, կզիջվեն, բայց, եթե խոսքը գնա՝ բիզնես վարկերի, հիփոթեքային վարկերի մասին, որոնք պետական ծրագրերով են լինում այստեղ արդեն պետությունը քայլ պետք է անի»,- ասաց նա։

Նա ընդգծեց՝ բանկերը ավանդատուներ ունեն, որոնց համար պատասխանատու են եւ պետք է այնպիսի խելացի մոտեցում լինի, որ սոցիալական բում չբարձրանա սրա արդյունքում։

Քերոբյանը նշեց, եթե մարդը մահացել է նրա փոքր սպառողական վարկերը կարող են ներվել, բայց օրինակ՝ հաշմանդամություն ստացած անձանց պարագայում գուցե որոշվի միայն տոկոսները ներել։

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ մեր զրույցում ընդգծեց՝ պատերազմական գործողությունների արդյունքում բոլոր զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձանց վարկերի ներում ավտոմատ տեղի չի ունենալու, բանկերն իրենք են ընտրելու ում ներել եւ ում ոչ։

Հարցին՝ որքանո՞վ են բանկերը պատրաստ գնալ այս խնդրի լուծմանը, Մանուկյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ ֆինանսական կազմակերպությունները եւ բանկային համակարգը եւս տնտեսության մի մասնիկ են։ Նրանք հասկանում են, որ այդ մարդիկ կարող են ունենալ ժամանակավոր դժվարություններ։ Պատահական չէ, որ բանկային կազմակերպությունները հայտարարեցին, որ կփորձեն տույժ-տուգանքների մասով մեղմացված մոտեցումներ ցույց տալ»։

Պատգամավորի խոսքով՝ բանկերի միությունն առաջարկել էր հարկային խթանները ավելացնել, որպեսզի նրանց հնարավորությունները այս որոշումները կայացնելուց էլ ավելի մեծանան։

«Օրենքով ֆինանսական կազմակերպությունները պարտադրված չեն գնալ այս քայլին, բայց ԱԺ ընդունած որոշումը մեծ հաշվով մեծացնում է նրանց կողմից զիջումների եւ ներման գնալու հնարավորությունները»,- ասաց Մանուկյանը։

Հարցին՝ մինչեւ որքա՞ն գումարի դեպքում կարող են ֆինանսական կազմակերպությունները ներման գնալ, նա պատասխանեց. «Քանի որ մենք մեծապես խոսում ենք ֆիզիկական անձանց մասին, նախնական վիճակագրություն կա, որ ֆիզիկական անձինք առավելապես սպառողական վարկեր են վերցնում, որոնք փոքր գումարներ են»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԱԺ-ն եւ Կառավարությունը չսպասեցին մինչեւ հստակեցվի, թե ինչ գումարների մասին է խոսքը, պատգամավորն ասաց, որ երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում եւ այս պարագայում շատ կարեւոր է, որ սահմանում մեր հայրենիքը պաշտպանողը գիտակցի՝ պետությունը պատրաստ է իր թիկունքը ամուր պահելու եւ որեւէ հավելյալ մտահոգությունների կարիք չունենա։

«Ֆինանսական հաշվարկը շատ դժվար է անել, այնպես չի, որ բոլոր գնացողներին այս պահի դրությամբ հեշտ է իդենտիֆիկացնել։ Բայց ակնհայտ է 2 մեսիջ՝ առաջին՝ այս կազմակերպությունները եւս ՀՀ ռեզիդենտներ են, որոնք հանգանակություն են անում համահայկական հիմնադրամին եւ 2-րդ սա էլ է տարբերակ աջակցության, որպեսզի այս իրավիճակում փորձեն այնպես անել, որ մեր երկրի որեւէ քաղաքացի պատերազմական գործողություններին մասնակցելու արդյունքում խնդիր չունենա»,- եզրափակեց Մանուկյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3327 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել