Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ վիրահայերի ցույցը Թբիլիսիում

Թբիլիսիում ապրող հայերն այսօր ադրբեջանական ագրեիսան դատապարտող բողոքի ցույց իրականացրեցին։ Նպատակն էր նաեւ աջակցություն ցուցաբերել Արցախի արդար պայքարին։ Ցույցին մասնակցելու նպատակով բազմաթիվ հայեր էին ժամանել նաեւ Ջավախքից։ Ցույցը կազմակերպել էր վրաստանի հայ երիտասարդությունը, որոնք ելույթներ ունեցան «Կխվարելիի» հրապարակում։

Նկատենք, որ սեպտեմբերի 27-ին վերսկսված պատերազմից հետո սա Թբիլիսիում իրականացովող երկրորդ մեծ հավաքն էր։ Անցած 25 օրերի ընթացքում վիրահայերը կազմակերպել էին եւս մեկ ցույց, որը նաեւ բողոք էր ընդդեմ վրացական որոշ լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը ոչ օբյեկտիվ լուսաբանելու եւ բացահայտ թրքաադրբեջանամետ տեղեկատվություն տարածելու համար։

Երիտասարդ ցուցարարները, ելույթներում անդրադառնալով իրենց ուղղվող տարբեր մեղադրանքներին, թե ի տարբերություն այլ երկրներում ապրողների, իրենք պասիվ են, նկատեցին՝ Վրաստանի տարածաշրջանը տարբերվում է շատ երկրներից՝ այստեղ ադրբեջանցիներն ամեն քայլափոխի են, ուստի վիրահայերին նաեւ հորդորեցին լինել մաքսիմալ զգոն, չտրվել սադրանքներին, քանի որ իրենց կարծիքով՝ դա կարող է վնասել Արցախի ճանաչման արդար պայքարին։

«Հիշեցնում եմ եւս մեկ անգամ, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, որը մինչեւ օրս շարունակվում է, ու շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ մեր ազգը չհաղթի։ Մենք հասնելու ենք հաղթանակի, քանի որ Արցախը՝ Ադրբեջանի 102-ամյա գոյության ընթացքում երբեք, երբեք չի եղել նրա մաս․ սա անհերքելի փաստ է։ Ադրբեջանին բաց աջակցություն են ցուցաբերում Թուրքիան, Պակիստանը, Սիրիայից եւ Աֆղանստանից բերված ահաբեկիչները, ինչպես նաեւ տեխնիկապես ապահովում է Իսրայելը։ Ադրբեջանը պատերազմը սահմանից տեղափոխեց բնակելի վայրեր եւ այժմ հրետակոծում է հայկական գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանն իրեն բնորոշ ոչ մարդկային բարբարոսություն է ցուցաբերում՝ կրակի տակ պահում մեր եկեղեցիները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները»,- իր ելույթում ասաց ցուցարարներից մեկը։

Հավաքվածները՝ Արցախի, Հայաստանի, Վրաստանի ու Հունաստանի (որպես բարեկամ երկիր ու այս օրերին Հայաստանին աջակցող) դրոշներով քայլեցին Թբիլիսիի փողոցներով, ապա հասան հայկական թաղամասերից Հավլաբար։

Մանրամասները տեսանյութում՝

 Տեղի Սուրբ Էջմիածին Հայ առաքելական եկեղեցում անցկացվեց մոմավառություն։ Տեր Տաթեւ քահանան, նախքան խաղաղության աղոթք կարդալը, դատապարտող խոսքով հանդես եկավ։

«Մենք միայն աղոթքով չենք բավարարվում, ամեն մեկս մեր ունեցածից կտրելու ենք, ուղարկենք Արցախ։ Եթե պետք լինի, մենք եկեղեցականներս էլ գնալու ենք ու կանգնենք սահմանին։ Բելը՝ թշնամին, նորից ելել է հայի դեմ, ամբողջ աշխարն այսօր հայ ժողովրդի դեմ է, մենք մենակ ենք, բայց ունենք Աստված։ Քրիստոնյա երկրները անունով քրիստոնյա են, բայց մոռացել են Քրիստոսին։ Վրաստանով ինքնաթիռներ են անցնում՝ թշնամին զենք է տանում, որը օգտագործվում է Հայաստանի դեմ։ Մեր կոչը Վրաստանի իշխանություններին է, որոնք չպիտի աջակցեն թուրքին․ Քրիստոսին մի՛ ուրացեք։ Մենք, մեկ է, հաղթելու ենք»,-զայրացած իր խոսքն ավարտեց Տեր Տաթեւը։ Այնուհետեւ խաղաղության աղոթք կարդաց: Ցույցի մասնակիցները հերթով մոմովառություն իրականացրեցին։

Քայլերթին մասնակցում էր նաեւ Վրաստանի հայ համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանը։ Անդրադառնալով գրեթե մեկ ամիս շարունակ ընթացող մարտերին՝ Մկրտչյանը վստահեցրեց՝ մենք այս պայքարում միանշանակ հաղթող ենք դուրս գալու․ «Բոլորիս քաջ հայտնի է, դրա մասին նաեւ գերտերությունները հաստատեցին՝ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է եւ մի շարք երկրների ահաբեկչական խմբավորումներ։ Սա հայ ազգի պայքարն է ոչ միայն պետությունների, այլեւ միջազգային ահաբեկչության դեմ»։

Մեր դիտարկմանը, թե այս ընթացքում համառ լռություն ու չեզոքություն են պահպանել թե՛ Վրաստանի իշխանությունները, թե՛ տեղի հայ մտավորականությունը, մասնավորապես թբիլիսահայերն ու բարձրաստիճան հայ պաշտոնյաները, Սամվել Մկրտչյանը պատասխանեց․ «Մենք բոլորս օրինապաշտ քաղաքացիներ ենք եւ ամենեւին էլ նպատակ չունենք պրովոկացիաներ ստեղծել, ինչպես փորձում են անել մեր հակառակորդները։ Մենք մեր աջակցությունն ենք ցուցաբերել հումանիտար օգնության ձեւով, եւ Հայաստանը պիտի վստահ լինի, որ մենք մեկ օրգանիզմ ենք, հայության մի մասնիկն ենք, որտեղ էլ գտնվենք»։

Մկրտչյանը շեշտեց՝ Վրաստանի իշխանություններից հայ համայնքն ակնկալում է ռեալ չեզոքություն․ «Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու ներկա պայմանները՝ հասկանում ենք, որ բավականին բարդ իրավիճակում է Վրաստանը, բայց երբ խոսքը մարդկանց ու ազգերի իրավունքների մասին է, պիտի հասկանա, որ բացի շահերից կան նաեւ այնպիսի հասկացողություններ, ինչպիսիք են բարոյականությունը, արդարությունն ու մարդասիրությունը։ Ոմանք ասում են՝ քաղաքականության մեջ նման բաներ հաշվի չեն առնվում, բայց չի կարելի քաղաքականություն վարել առանց բարոյական հիմքերի»։

Լուսանկարում՝ Սամվել Մկրտչյանը

Տպել
3309 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան