Երևան
12 °C
Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանները աղջիկների են առևանգում, խանութներ ջարդում, իսկ ոստիկանությունը վախենում է միջամտել, լարված են նաև թուրք զինվորների և տեղաբնիկ ադրբեջանցիների հարաբերությունները․ հաղորդում է Ադրբեջանում գործող ВОЛНА КАСПИЯ կայքը՝ այս ամենի հիմքում տեսնելով մահմեդական երկու ուղղությունների՝ սունների և շիաների հավերժական պայքարի արտացոլքը:
Արցախի հայերի դեմ պատերազմող սիրիացի ջիհադիստները, որոնց, ըստ կայքի, վարձել է Ալիևի ռեժիմը, իրենց ազատ են զգում Ադրբեջանում: Բոլորն արդեն գիտեն, թե ինչպես են նրանք այստեղ փորձում ներդնել շարիաթի օրենքները, ինչպես են հարձակվում առանց գլխաշորի տնից դուրս եկած կանանց վրա, ինչպես են կոտրում գյուղական խանութների ցուցափեղկերն ու թալանում ապրանքները, ջարդում ոգելից խմիչքների շշերը և առևանգում ադրբեջանցի կանանց: Հատկապես ուշագրավ է վերջինը: Քանի որ սիրիացի եկվորները սուննիներ են, նրանք չեն հրավիրում շիա ադրբեջանցի մոլլաներին՝ բնիկների հետ իրենց «հարաբերությունները» օրինականացնելու (իրենց հավատացյալ համարող վարձկաններն աղջիկներին առևանգելը ներկայացնում են՝ որպես ամուսնություն):
Այդ նպատակների համար նրանք ունեն իրենց իմամները, որոնք կատարում են «նիկահ» (մահմեդական հարսանեկան արարողություն): Առևանգվածի հարազատները, վրեժխնդրությունից վախենալով, անգամ չեն կարող մի բառ ասել, Ադրբեջանի իշխանություններին դիմելն էլ որևէ օգուտ չի տալիս: Հենց ոստիկանությունը հայտնվում է, վարձկանը միանգամից օգնության է կանչում զինակիցներին, օդ են կրակում, գոռում «Ալլահ Աքբար» և հեռանում մեքենաներով: Իշխանությունների օրինական ներկայացուցիչները պարզապես նրանց հետ ոչինչ չեն կարողանում անել. վախենում են միջամտել՝ գործելով «փորձանքից հեռու» սկզբունքով:
Սիրիացի զինյալներն իրենց պահվածքը Ադրբեջանում արդարացնում են՝ ասելով, որ իրենց կյանքն են տալիս այս երկրի համար և պահանջում համապատասխան վերաբերմունք իրենց նկատմամբ: Այս խնդիրը թերևս ի սկզբանե սպասելի էր:
Սակայն լարված են հարաբերությունները նաև թուրք զինվորականների և ադրբեջանական բնակչության միջև: Այն գյուղերում, որտեղ տեղակայված են թուրքական զորախմբերը, կամ տարբեր կարիքների համար այցելում են թուրքերը, լարվածությունը հասնում է թշնամանքի, ինչը, փորձագետների կարծիքով, շատ ավելի քիչ կանխատեսելի էր, քանի որ վերջին տարիներին «Մեկ ազգ՝ երկու պետություն» պանթուրքական կարգախոսն առաջնային է եղել:
Կայքի տեղեկություններով՝ Նախիջեւանի Բաբեկի շրջանի Գոյդարա, Շուրուդ և Գարախանբեյլի գյուղերում, ինչպես նաև Գերամբոյի շրջանի Բաշքիշլաք և Բորսունլու բնակավայրերում, ուր հաճախ են հայտնվում թուրք զինվորականներ, նրանց և տեղի բնակչության միջև թշնամանքը օր օրի աճում է:
Իհարկե, թուրքերը նույնպես սուննիներ են, ինչպես Սիրիայից ժամանած ջիհադիստ ահաբեկիչները, որոնց կերակրում էին, բայց ակնկալվում էր, որ կրկին «թուրք-ադրբեջանական միասնության» պարադիգմում կրոնական և էթնիկական հակասությունները հատուկ դեր չէին խաղալու: Բայց այդպես չեղավ: Այժմ, ըստ ամենայնի, թուրքերը շատ անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում գյուղի ադրբեջանցի բնակիչների նկատմամբ, որն էլ թշնամանք է առաջացնում ադրբեջանցիների մեջ:
Պատմել են Ադրբեջանի գյուղական համայնքից երկու մարդու սպանության դեպքի մասին, երբ թուրք սպան պարզապես հանել է ատրճանակն ու տեղում գնդակահարել խեղճ գյուղացիներին: Նրանց համագյուղացիները հավաքվել են և ցանկացել մահապատժի ենթարկել սպային, բայց ոստիկանությունը հասել է և սպային ձևականորեն ձերբակալել: Բնակիչներին խաղաղեցնելու համար վստահեցրել են, որ թուրքը կպատժվի, սակայն, իհարկե, ոչ ոք չի հավատացել այս հավաստիացմանը: Բոլորն էլ գիտեն, որ սպա-մարդասպանը ազատ է արձակվելու՝ կարգապահական տույժով:
Եթե ջիհադիստների վերաբերմունքը տեղի ադրբեջանական բնակչության նկատմամբ թելադրված է շարիաթի կանոններին և սովորույթներին հավատարիմ մնալու սկզբունքով, ինչով էլ կանանց ստիպում են ժամանակին և անդադար թուլացնել-հանգստացնել «հերոսներին», ապա թուրք զինվորականները պարզապես արհամարհում են այս բնակչությանը՝ նրանց համարելով անասուններ: Թուրքերի համար ադրբեջանցին միայն սննդի աղբյուր է: Թուրքերը գյուղացիների տնային կենդանիներն են վերցնում, նրանց էլ ստիպում են մորթել և ապխտել, վերցնում են հավեր և այլ թռչուններ: Սրանք այն պահանջներն են, որը պատերազմական ժամանակաշրջանում մահմեդականները դնում են թշնամիների առաջ՝ պահել և բավարարել զորքին, բայց դրանք, որպես կանոն, չեն ներկայացվում դաշնակիցներին: Իրապես մռայլ պատկեր է…
Փաստ է, որ սուննի-շիա հակասությունները չեն մեղմվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով. պետական մոտեցումն էական դեր չի խաղում կրոնական բաղադրիչի համեմատ: Եվ հիմա այս հակասությունները դառնում են երկու ժողովուրդների միջև հարաբերությունների փորձաքար: Հիշեցնենք նաև, որ թուրքերը ավանդաբար ադրբեջանցիներին վերաբերվում են որպես ավելի ցածր խավի մարդկանց, ծաղրում են նրանց ու նրանց լեզուն:
Կայքը նշում է, որ սա դաշնակցային վերաբերմունք չէ: Օկուպանտներն այսպես են վերաբերվում գրավյալ տարածքների բնակչությանը: Ակնհայտ է, որ այժմ Ադրբեջանը օկուպացված է Թուրքիայի կողմից, և նրա կառավարությունը փաստացի վասալ է Անկարայի նկատմամբ: Դժվար է ասել, թե այժմ ինչ կարող են անել ադրբեջանցիները իրենց այս վիճակում, բայց ակնհայտ է, և առավել ցավալին այդ փաստն է, որ իրենք են բռնազավթողներին բերել իրենց հողերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT