Սահման են մեկնել նաեւ դատական կարգադրիչներ․ ԲԴԽ անդամի խոսքով՝ դատարանները բնականոն աշխատում են

Դատական դեպարտամենտի՝ առաջնագիծ մեկնած շուրջ 60 աշխատակիցների թվում հիմնականում դատական կարգադրիչներն են, դեպարտամենտի կենտրոնական բաժնի աշխատակիցները։ Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը։ Վերջինիս խոսքով՝ նրանք արդեն անցել են մարտական պատրաստվածություն եւ դիրքերում իրականացնում են իրենց գործառույթները։

Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը այսօր հայտնեց, որ Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից ԲԴԽ նախաձեռնությամբ իր աշխատակազմի՝ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ։  ԲԴԽ-ն տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման կոչ էր արել հոկտեմբերի 21-ին՝ հայտարարելով, որ արցախյան հիմնախնդիրն այս փուլում չունի դիվանագիտական լուծում, ուստի հայ ժողովրդի անելիքը մինչեւ վերջ եւ անմնացորդ պայքարն է․ «Եվ ես այսօր այս կոչը ուղղում եմ նաեւ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, որպեսզի նրանք ստանձնեն լիդերություն, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»,- նշել էր Փաշինյանը՝ նշելով, որ այդ ջոկատները պետք է գործեն գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ։ Փաշինյանի կոչին արձագանքել եւ շարունակում են արձագանքել մի շարք մարզպետեր, քաղաքապետեր, կուսակցություններ, պետական այլ կառույցներ։

Թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը․

- Պարո՛ն Բեքմեզյան, այսօր հայտնեցիք Դատական դեպարտամենտի 60 կամավորների առաջնագիծ մեկնելու մասին։ Թեեւ օրենքը պահանջում է, որ ռազմական դրության պայմաններում դատարանները շարունակեն իրենց անխափան աշխատանքը, բայց ամեն դեպքում, հնարավո՞ր է՝ կամավորագրվելու ցանկություն դատավորներն էլ հայտնած լինեն։

- Սկզբնական փուլում եղել են դատավորներ, որ ուզում էին գնալ սահման, նման խոսակցություն եղել է, բայց քննարկումների արդյունքում հասկացանք, որ հիմա ավելի կարեւոր է ամեն ինչ անել, որ դատական իշխանությունը անխափան աշխատի,  որովհետեւ ամեն դեպքում, կյանքը շարունակվում է, եւ մենք չենք կարող այստեղ ամեն ինչ ձախողել։ Իսկ արդարադատությունը երկրի այն հիմնական, կարեւոր գործոններից է, որ պետք է միշտ շարունակի աշխատել։ Ինչպես արտակարգ դրության ժամանակ էր աշխատում, այնպես էլ հիմա՝ ռազմական դրության ժամանակ։

- Որքանո՞վ է հաջողվում այս պայմաններում աշխատանքը անխափան շարունակել։

- Հետաձգումներ կան, բայց այդքան էլ շատ չեն, դատական համակարգը դեռեւս աշխատում է, եւ վստահ եմ՝ կաշխատի։ Եղած հետաձգումները հիմնականում պայմանավորված են նրանով, որ կողմերից ոմանք գտնվում են սահմանին կամ զինվորագրված են, եւ պարզ է, որ դատավորները հետաձգում են այդ նիստերը՝  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Իսկ այն դեպքում, երբ կողմերը ներկա են, իհարկե, նիստերը անպայման տեղի են ունենում։

- Դեպքեր են եղել, երբ նիստերը հետաձգվել են, որովհետեւ հենց ամբաստանյալներն են Արցախ մեկնած եղել։ Նման գործերով դատական պրոցեսները չտապալելու համար ի՞նչ օպտիմալ լուծում է հնարավոր գտնել։

-Ցավոք սրտի, այստեղ կա երկընտրանքի խնդիր․ մենք կամ պետք է պահանջենք, որ նրանք գան, մասնակցեն նիստերին, կամ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փորձենք նիստերը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հույս ունենալով, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, նրանք կվերադառնան եւ դատական նիստերը կշարունակվեն։ Այս պահի դրությամբ դատավորները գնում են այդ ուղղությամբ։ ԲԴԽ-ն, իհարկե, չի կարող խոչընդոտել կամ ազդել նրանց որոշումների վրա, մենք միայն կարող ենք հետեւել եւ հետեւում ենք, եւ եթե խնդիր է լինում, դատավորները մեզ դիմում են, եւ մենք փորձում ենք աջակցել, բայց տվյալ պահին դատական նիստերը կազմակերպելը դատավորների խնդիրն է, եւ նրանք այս փուլում այդպես են հարմար համարել։

-Այսինքն՝ նման դեպքերում անժամկետ հետաձգումնե՞ր են լինում։

-Անժամկետ չէ, եթե կողմերից մեկը այդ հիմքով բացակայում է, որպես կանոն, հետաձգումը մեկ ամսով է լինում, հուսանք՝ մեկ ամիս հետո ամեն ինչ արդեն ավարտված կլինի։ Ամեն դեպքում, դատավորները պետք է հաշվի առնեն, եւ ես վստահ եմ, որ հաշվի են առնում այն, որ եթե կոնկրետ գործով կան նաեւ կալանավորված անձինք, պետք է այդ անձանց՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը եւս չխախտվի։

 -Ի՞նչ կուզեք ասել սահմանին կանգնած մեր զինվորներին։

-Ես մղկտալով կասեմ, որ ուզում ենք իրենց հետ լինել, բայց չենք կարող, որովհետեւ մենք էլ այստեղ պիտի լինենք։ Ամեն դեպքում, իրենք են մեր ներկայիս կյանքի գրավականը եւ մենք մեր կյանքով իրենց ենք պարտական, պետք է ամեն ինչ անենք, որ իրենք վստահ լինեն, որ մենք շարունակում ենք ապրել, որովհետեւ իրենք հենց դրա համար են պայքարում։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երկիրը շարունակի զարգանալ, որովհետեւ վաղը-մյուս օրը ամեն ինչ ավարտվելու է, եւ իրենք վերադառնալու են, պետք է վերադառնան բնականոն գործող երկիր։

 

Լուսանկարում՝ Գրիգոր Բեքմեզյանը

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2209 դիտում

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ