Երևան
12 °C
Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է․ «Դրա համաձայնությունը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք գործողություն իրականացնել, նման գործողություն դեռեւս չի սկսվել»,- ասաց նա։
Ամատունու խոսքով՝ առհասարակ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման գործընթաց իրականացնելու հնարավորություն որեւէ անգամ չի եղել․ հիմնական պայմանը, որ հրադադարի պահպանումն է, չի ապահովվել․ «Մենք կողմերի հետ մշտական կապի, նաեւ ոչ հանրային եղանակով երկխոսության մեջ ենք, ինչը նշանակում է, որ գործողությունների, դրանց անհրաժեշտության եւ հնարավոր տարբերակների հետ կապված մշտապես քննարկումներ ենք իրականացնում»։ Թե հնարավոր ինչ տարբերակներ են քննարկվում իրենց գործառույթներն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, ըստ Ամատունու, հրապարակման ենթակա չեն․ «Մեր դերը խիստ մարդասիրական է, եւ այն բացառապես աջակցություն է տրամադրում կողմերին, որպեսզի այդ կարեւորագույն գործողությունները տեղի ունենան, սակայն որոշում կայացնելու ուժը գտվում է կողմերի ձեռքում»։
Հիշեցնենք՝ առավոտյան՝ ժամը 08։00-ից, ուժի մեջ է մտել հրադադարի երրորդ պայմանավորվածությունը, որն այս անգամ ձեռք է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ, կոպտորեն խախտելով այդ պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի, ավելի ուշ նաեւ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ
Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ
Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան
Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան
Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը
Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան
Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով
Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան
Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում
Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ
Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային
ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները
Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել
Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները
Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել
Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT