Եթե Ադրբեջանը կընկնի մեր իշխանությունների ոտքերը՝ թող գան, եթե ոչ, պիտի չհոգնենք կռվից, մինչեւ Քուր գնանք. Ռ.Պետրոսյան

«Թշնամին գտնվում է Շուշիից ընդամենը 5 կմ հեռավորության վրա»,- երեկ երեկոյան նման հայտարարություն  արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով բոլորին միավորվել, հասնել Արցախ, մասնակցել Շուշիի պաշտպանությանը, քանի որ «ինչպես ասում են` ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին»:

Ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը, որ պատերազմի առաջին օրերից Արցախի հյուսիսային սահմաններին է, վստահեցնում է՝ Շուշին անառիկ է, իսկ Արցախի գերագույն գլխավոր հրամանատարի կոչը զուտ մարտակոչ է, սթափության կոչ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել հայրենիքի պաշտպանությանը:

«Ես, իհարկե, այդ կողմում չեմ, բայց վստահ եմ, որ Շուշիում մենք ոչ մի խնդիր չունենք: Այնտեղ դիվերսիոն խմբեր են մոտեցել, որոնք բոլորն էլ վնասազերծվել են: Փառք ու պատիվ մեր զինված ուժերին, որ այդ ամենը շատ դիպուկ իրականացնում են: Շուշին բարձունքի վրա է, մեզ համար ռազմավարական նշանակությոն ունի: Եթե Շուշիին վտանգ է սպառնում, նշանակում է՝ Արցախին է վտանգ սպառնում: Սա էր ուզում  ասել Արցախի նախագահը»,- ասում է Պետրոսյանը:

Վերջինս, ի դեպ, երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ: «Ամենամեծ պաշտոնն իմ կյանքում զինվոր կոչումն է, դրանից բարձր պաշտոն գոյություն չունի ինձ համար»,- ի պատասխան շնորհավորանքի՝ պատասխանում է ազատամարտիկը:

Ըստ Պետրոսյանի՝ իր, ինչպես եւ այսօր վարչապետի կողմից նշանակված մյուս փոխմարզպետների նշանակումը պայմանավորված է աշխարհազորի ձեւավորմամբ: Աշխարհազոր ձեւավորելու մասին օրենքի համաձայն՝ աշխարհազորային բրիգադը ղեկավարելու է համայնքի ղեկավարի կամ մարզպետի տեղակալը:

Պետրոսյանը ընդգծում է՝ ի սկզբանե դեմ է եղել, որ օրենքում նման պահանջ դրվի, քանի որ մարզպետի տեղակալի պաշտոնը փոքր ինչ քաղաքական պաշտոն է, իսկ զինվորականը չպետք է կապ ունենա քաղաքականության հետ, նա պետք է ենթարկվի միայն շտաբի պետին:

Ամեն դեպքում նա պատրաստ է ղեկավարել Արագածոտնի մարզում ձեւավորվող աշխարհազորայինների բրիգադը:

«Պատերազմը շատ ավելի շուտ սկսվեց, քան մենք աշխարհազորը ձեւավորեցինք, դրա համար ես իմ ստորաբաժանման հետ ուրիշ ուղղության վրա արդեն իմ խնդիրները կատարում եմ: Բայց եթե ղեկավարությունը կհամարի, որ պետք է մարզից նոր ջոկատ ձեւավորվի եւ ես նրանց հետ այլ ուղղության վրա խնդիր կատարեմ, ես կտեղափոխվեմ: Մենք պետք է վաղուց աշխարհազորը ձեւավորած լինեինք, որ պատերազմի սկսվելու պահին մոբիլիզացիայի խնդիր չառաջանար: Բայց հաջորդ գործողությունների համար դրանք հաստատ պետք կգան, որովհետեւ վստահ եմ, որ մենք պիտի միշտ այդ առումով պատրաստ լինենք: Այնպես որ այդ կարգավիճակն առաջիկայում իր դրական ազդեցությունն ունենալու է, որովհետեւ մենք ինչքան կազմակերպված լինենք, մեր աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Անդրադառնալով թիկունքում երբեմն-երբեմն տարածվող խուճապային տրամադրություններին՝ ազատամարտիկը վստահեցրեց, որ դա տարածում են բոլոր նրանք, ովքեր գլուխ չեն հանում պատերազմի մարտավարությունից:  

«Խուճապ ստեղծում է էն տեսակը, որի համար քաղաքականությունը շատ ավելի մեծ արժեք է, քան երկիրը, էն տեսակը, որոնց նպատակն է մեր երկրում ապակայունացնել վիճակը: Մենք դրանից չենք նեղվում, մենք մեր գործն ենք անում: Մենք 1992 թիվ ենք տեսել, երբ որ շատերին թվում էր ամենաանելանելի վիճակն է, բայց մենք նույնիսկ այդ իրավիճակում գտել ենք ելքեր, իսկ այդ ելքը կազմակերպված մարտ ձեւավորելն է: Մենք ունեցել ենք բանակի կառավարման կենտրոն, որը կարողացել է այդ լարված վիճակում բոլորին համախմբել Վազգեն Սարգսյանի շուրջը եւ խնդիրը լուծել»,- ընդգծում է նորանշանակ փոխմարզպետը:

Խոսելով Պաշտպանության նախարարության կողմից հրապարակվող քարտեզների մասին, որոնցում երեւում է, որ Արցախի որոշ տարածքներ այս պահին վերահսկվում են հակառակորդի կողմից՝ Պետրոսյանն ասում է, որ «այդ թվացյալ բացթողումները, որ մենք ունեինք՝ իբր թե տարածքային կորուստները, դրանք տարածքային կորուստներ չեն, դրանք կոչվում են ծուղակներ հակառակորդի համար»:

«Հիմա մարտերը ստանդարտից դուրս են, հակառակորդը թիկունքում դիվերսիաներով փորձում է խնդիրներ լուծել: Բարձրացնում են դրոշները, տնկում են, նկարվում են ու խուճապ են ստեղծում թիկունքում: Բայց առաջնագծում իրականում զորքերը իրենց տեղում են եւ խուճապի չեն մատնվում: Փառք տիրոջը, որ մենք մեր հրամանատարների գլխավորությամբ կարողացել ենք դրա լուծումը գտնել եւ նրանց չեզոքացնել: Երեկ էլ, երբ Արայիկ Հարությունյանը հայտարարություն արեց՝ շատ-շատերին թվում էր, թե Շուշիի մոտ են հասել ադրբեջանցիները: Նախագահի հայտարարությունը ավելի շատ զինակոչ էր, ոչ թե լարվածություն ձեւավորելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար էր, այլ զինակոչ: Փորձում են տեսնել, թե ովքեր են ոգեւորվելու: Մարդիկ, ովքեր մինչեւ հիմա չեն հասկացել, որ պիտի շարքում լինեն, նրանց համար էր այդ կոչը: Կլրացնեն շարքերը՝ փառք ու պատիվ իրենց, չեն լրացնի՝ մենք մեր խնդիրը կլուծենք, կարճ ժամանակ հետո հաղթանակն ամրագրվելու է, ոչ մեկ թող չնեղվի դրանից»,- վստահեցնում է Պետրոսյանը:

Մեր հարցին՝  անընդհատ ղեկավարները մարտակոչ են անում, նոր մարդկանց են խնդրում միանալ բանակին, բայց շատերը ասում են, որ այստեղ հերթագրվածներ կան, որոնց չեն տանում սահման, ինչո՞վ է դա պայմանավորված, ազատամարտիկը պատասխանեց. «Այս պատերազմում մեզ ոչ թե զուտ մարդաքանակ է պետք, այլ պետք են կոնկրետ մասնագետներ: Ամեն մարդ մի ուղղությամբ է օգտագործվում, ամեն մի մասնագետ իր խնդիրն է լուծում»:

Ռազմիկ Պետրոսյանին խնդրեցինք բարձրաձայնել, թե ինչի կարիք ունեն առաջնագծում գտնվողները, ինչ խնդիրների առաջ են կանգնում, որոնք հարթելու կարիք կա:

«Առաջին օրվանից առաջնագծում եմ, մինչեւ հիմա էլ առաջնագծից եմ ձեզ հետ խոսում, ամենակարեւորը հավատն է մեր հաղթանակի հանդեպ,  որ յուրաքանչյուր զինվորի մեջ կա: Փառք տիրոջը՝ մենք պահում ենք մեր սահմանը: Ես հյուսիսային ուղության վրա եմ, էս ուղղության վրա մենք կարողացել ենք մեր զինվորների, սպաների կազմակերպվածության արդյունքում վերաազատագրել բոլոր այն բարձունքները, որոնք իրենց ձեռքում ենք եղել, առաջիկայում եւս՝ բոլոր խնդիրները, որ հրամանատարության կողմից դրվի՝ իրագործելու ենք, ու ես կուզենայի կոչ անել բոլոր մեր հայորդիներին, արագ հավաքվել իրար շուրջ: Մանավանդ ազատամարտիկները, որոնք դեռ չեն մտել մարտական գործողությունների մեջ, կարճ ժամանակում թող համալրեն շարքերը, որ էս կռիվը կարճ ժամանակ հետո վերջնական հաղթանակի հասցնենք: Ովքեր չեն հավատում մեր հաղթանակին՝ կարճ ժամանակ հետո ափսոսալու են, որ իրենք այդ շարքերում չեն եղել»,- ասում է Պետրոսյանը:

Հարցին, թե ինչ ժամկետում է պատկերացնում հաղթանակը՝ ազատամարտիկը պատասխանում է. «Չենք շտապում, մեր համար կարեւորը, որ էնպիսի հաղթանակ արձանագրենք, որ գոնե 2-3 սերունդ էս պատերազմը չտեսնի, իսկ դրա համար մենք պիտի ամենաքիչը մինչեւ Քուր հասնենք, ոչ ոք չպիտի կասեցնի մեզ: Եթե քաղաքական առումով  Ադրբեջանը հետեւություն կանի, կգա մեր իշխանությունների ոտքերն ընկնի, որ այս պայքարն ավարտվի, թող գան, եթե չէ՝ ուրեմն մենք պիտի չհոգնենք էս կռվից, մինչեւ վերջ պիտի գնանք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12291 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան