Հաղթանակի ճանապարհային քարտեզը

01/11/2020 schedule16:35

Այս օրերին Հայաստանը, Արցախն ու աշխարհասփյուռ հայությունն անում են ամեն ինչ՝ շուտափույթ հաղթանակի հասնելու համար, եւ «Հաղթելու ենք»-ը դարձել է ոչ միայն տասը միլիոն հայերի, այլեւ այլազգի մեր հայրենակիցների ու օտարերկրյա մեր բարեկամների միակ կարգախոսը։ Որ իսկապես հաղթելու ենք՝  կասկած չկա, բայց արդեն այսօր կարեւոր է, որ կոնսենսուս ձեւավորվի նաեւ այն հարցի շուրջ, թե կոնկրետ ինչպես ենք պատկերացնում այդ հաղթանակը եւ որ դեպքում կհամարենք, որ հաղթել ենք։ Որովհետեւ մեկը կարող է հաղթանակ ասելով հասկանալ, օրինակ, Բաքուն գրավելը (եւ եթե դա տեղի չունենա՝ կհամարի, որ հաղթանակը լիարժեք չէ), մեկ ուրիշի համար հաղթանակ կհամարվի Քուռ գետը հասնելը, երրորդի համար՝ սեպտեմբերի 27-ից հետո կորսված տարածքները վերադարձնելը, չորրորդի համար՝ այսօրվա բնագծերը պահպանելն ու թշնամուն հրադադար պարտադրելը, եւ այլն։ Ընդ որում, այս հարցի շուրջ հանրության մեջ կոնսենսուս պիտի ձեւավորվի հիմա՝ նախքան պատերազմում արմատական բեկում մտցնելը, որովհետեւ նպատակի հստակեցումն օգնում է ավելի հաստատաբար հասնել դրան, իսկ անորոշությունը, հակառակը, թուլացնում ու ապակայունացնում է թիկունքը։

Եվ այսպես, ի՞նչ պետք է հասկանալ հաղթանակ ասելով։ Ռազմական գործողությունների առումով ամեն ինչ կարծես թե հասկանալի է։ Կանգնեցնել թշնամուն եւ ջախջախել նրա ռազմական մեքենայի ողնաշարը (կիսով չափ կատարված է), ետ շպրտել մինչեւ այնպիսի բնագծեր, որտեղից անհնար կլինի երբեւէ նոր պատերազմ սկսել (թե որոնք են այդ բնագծերը՝ զինվորականներն ավելի լավ կիմանան), Ադրբեջանի ժողովրդին ստիպել համակերպվել այն մտքի հետ, որ երբեւէ չեն կարողանալու գրավել Արցախը, եւ որպես արդյունք՝ այդ երկրի իշխանություններին պարտադրել ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել բանակցությունների սեղանի շուրջ։

Արտաքին քաղաքականության առումով հաղթանակը սա է՝ հասնել նրան, որ Թուրքիան դուրս մղվի ոչ միայն Հարավային Կովկասից, այլեւ միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբից, որովհետեւ նույն պետությունը չի կարող միաժամանակ եւ՛ հակամարտության անմիջական կողմ լինել, եւ՛ միջնորդ։ Այս ուղղությամբ էական հաջողություններն ակնհայտ են։ Համենայն դեպս մեզ հաջողվել է անհերքելի ապացույցներ ներկայացնել ինչպես Թուրքիայի անմիջական ներգրավվածության, այնպես էլ այդ երկրի կողմից վարձկան-ահաբեկիչների հավաքագրման եւ Ադրբեջան ուղարկելու վերաբերյալ, ու դա կամաց-կամաց տալիս է իր արդյունքները։

Բանակցությունների սեղանի շուրջ հաղթանակ ասելով՝ պետք է հասկանալ ԼՂՀ լիակատար անկախության իրավունքի միջազգային ճանաչումը, Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի իրավունքի միջազգային ընդունումը եւ անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրումը։ Այս ուղղությամբ նույնպես առաջընթացն ակնհայտ է, որովհետեւ Ադրբեջանի գործողություններն ամբողջ աշխարհին ցույց տվեցին, որ կոնկրետ այս պատերազմում «անջատում հանուն փրկության» սկզբունքն ավելի կարեւոր է, քան պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը։

Համաձայնվեք՝ եթե մեզ հաջողվի հասնել այս ամենին, մեր հաղթանակը կլինի լիարժեք եւ վերջնական։ Ընդ որում՝ սրանք մաքսիմալիստական ծրագրեր չեն, սրանք միանգամայն իրատեսական եւ իրականանալի նպատակներ են, ու մենք դրանց հասնելու ճանապարհին ենք։ Իհարկե՝ շատ դժվար է լինելու, իհարկե՝ դա մեզանից ուժերի գերլարում ու նորանոր զոհողություններ է պահանջելու, բայց նպատակների հստակությունը, վստահաբար, եռապատկում է դրանց հասնելու կամքը։ Հաղթելու ենք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23837 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ