Շատ մեծ գումար չէ, մարդկանց գրպանին չի խփի․ «Ոսկե ծիրանը» կցուցադրի Արցախին նվիրված ֆիլմեր

Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, Երեւանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագիծը։

Փառատոնն այս նախագծով միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի մամուլի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը։ Նախագծի ֆիլմերը ցուցադրվում են Կինոյի տանը, եւ մեկնարկը տրվել է Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի պրեմիերայով։ Ֆիլմն ընդգրկված է նաեւ Կաննի կինոփառատոնում։ Երեւանում այս ֆիլմը եւս մեկ անգամ կցուցադրվի նոյեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։ «Ոսկե ծիրան»-ը այս ֆիլմերը երկու անգամ ցուցադրելու իրավունք ունի, եւ մենք, օգտվելով այդ իրավունքից, ծառայեցնում ենք բարի նպատակի»,- ասաց նա։

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմում միջազգային աուդիտոր Ալենը եկել է՝ գնահատելու կովկասյան մի ինքնահռչակ փոքր հանրապետության օդանավակայանը՝ հնարավոր վերագործարկման համար կանաչ լույս վառելու նպատակով: Օդանավակայանում տարօրինակ առեւտրով զբաղվող տեղացի տղայի՝ Էդգարի շնորհիվ Ալենն ամեն ինչ վտանգում է՝ օժանդակելով կղզիացած այդ տեղանքի բացմանը:

Կինոյի տանը ցուցադրվելու են եւս 5 ռեժիսորների՝ Արցախի մասին նկարված ֆիլմեր։ Տոմսի արժեքը 1000 դրամ է։ Վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է հիմնադրամին։ «Դա այն գումարն է, որ յուրաքանչյուր անձ էլ կարող է իրեն թույլ տալ։ Շատ մեծ գումար չէ, մարդկանց գրպանին չի խփի, դրա համար այդքան է որոշվել՝ որպես տոմսի արժեք»,- ասաց Ռոզա Գրիգորյանը։

Նախագծում ընդգրվել է նաեւ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը։ Այն կցուցադրվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, եւ նոյեմբերի 6-ին՝ ժամը 18։00-ին։

«Դրախտի դարպասը» ֆիլմի լեզուն անգլերեն է, նպատակը մեկը՝ Արցախի մասին պատմող ֆիլմը հնարավորինս շատ մարդու հասանելի դարձնել: Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է: Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված Ապրիլյան պատերազմը։

Լրագրողական հետաքննության ընթացքում ֆոտոլրագրողը ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆյա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի եւ Սոֆյայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետագայում պարզվում է, որ Սոֆյան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել էր գյուղում՝ գերեվարության մեջ ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դառնում: Սակայն տարիներ հետո դրախտի դարպասների առաջ Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը: Ֆիլմում օպերային երգչուհի Սոֆյան պարբերաբար ելույթներ է ունենում Ստեփանակերտի մայր թատրոնում՝ հակառակ բոլորի պնդմանը, որ թատրոնի շենքը վատ վիճակում է եւ վտանգավոր: Սոֆյայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան: Տատյանա Սպիվակովան աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի դուստրն է։ Ի դեպ, Տատյանան այս օրերին շատ ակտիվ է մեդիահարթակում, նա բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի սանձազերծ ագրեսիայի ու Արցախում կատարվողի մասին։ Մի քանի օր առաջ էլ հանդիսատեսի դատին հանձնեց իր հեղինակած կարճամետրաժ ֆիլմը՝ նվիրված Արցախին։

Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմը հանրությանը կներկայացվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։00-ին։

«Վախենալու ոչինչ չկա» ֆիլմում 2018-ի հունվարն է․ Լեռնային Ղարաբաղի սարերում հինգ կին մետր առ մետր ականազերծում են «Լաչինի միջանցքը»՝ մարտական նախկին մի գոտի, որտեղ հազարավոր ականներ են տեղադրված: Ֆիլմը նրանց խիստ մանրակրկիտ աշխատանքի, դրա հետեւանքով առաջացած լարման եւ մարդասիրության շնորհիվ վախը հաղթահարելու մասին է:

Հակոբ Մելքոնյանի՝ պատերազմի թեման արծարծող «Բլոկադա» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, և նոյեմբերի 5-ին՝ ժամը 18։00-ին։

«Բլոկադա» Ֆիլմում Չինարի հայկական գյուղն է: Երեսուն տարի շարունակ Չինարիի բնակիչները ջանում են գոյատեւել հայ-ադրբեջանական պատերազմի եւ շրջափակման պարտադրած դժվարին պայմաններում։ Նրանց թվում է Պետրոսյանների ընտանիքը: Ֆիլմը ներկայացնում է ընտանիքի առօրյա կյանքը գոյատեւման պայքարում:

Գարեգին Պապոյանի՝ Արցախին նվիրված «Բարի թռիչք» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին, եւ նոյեմբերի 4-ին՝ ժամը 18։00-ին։

Փոքր քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանի քնաթաթախ անձնակազմն իր սովորական առօրյայի մեջ է. հսկողության սենյակում եղանակային պայմաններն են ստուգվում, գործավարը տնօրենի համար սուրճ է պատրաստում, աշխատակիցները մտնում են պարտադիր բժշկական ստուգման՝ մինչ հավաքարարներն ապահովում են մարմարե հատակի անթերի մաքրությունը... Բայց մի բան տեղը չէ. օդանավեր եւ ուղեւորներ ոչ մի տեղ չեն երեւում: Հակասական նկարագրությամբ ֆիլմը պատկերում է սառեցված ռազմական հակամարտության հետեւանքով քաղաքական փակուղում հայտնված հետխորհրդային մի անսովոր համայնքում տիրող անհեթեթորեն հեգնալի իրավիճակը: Անկախացած Արցախի Հանրապետությունում Ստեփանակերտի վերջերս վերակառուցված եւ փոքր քաղաքացիական թռիչքների համար լիովին պատրաստ օդանավակայանը հրթիռային հարվածների մշտական վտանգի պատճառով չի գործում: Չցանկանալով վտանգել մարդկանց կյանքը՝ օդանավակայանը, այդուհանդերձ, մնում է «բաց»: Սպասողական վիճակում գտնվող հաստատությունը գործունակ պահելու ամենօրյա ձանձրալի ծեսն աշխատողներին վերածել է սերտորեն կապված ընտանեկան միավորի, որտեղ ամեն ոք իր անձնական երազանքով է ապրում՝ հուսալով հասնել սահմաններ հատելու եւ հյուրեր ընդունելու տարրական ազատությանը:

Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» կինոնկարը հայ հանդիսատեսը կկարողանա դիտել նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։00-ին, եւ նոյեմբերի 4-ին՝ ժամը 20։00։-ին։

Ֆիլմում երկնագույն էկրանն ազդարարում է, որ պատերազմ է սկսվել: Ի՞նչ է հարկավոր պատերազմի համար. զորագրել տղամարդկանց, հրազեն հայթայթել, կամ գուցե մեկնումեկը կտրամադրի: Անհրաժեշտ են տարածք, երկիր, որտեղ էլ կընթանա պատերազմը: Խնդիր չէ, գնդապետը իր գործի վարպետն է. բազմաթիվ առիթներով տարբեր երկրներում պատերազմներ է հրահրել պատվերի համար կամ պատվերով: Հիմա հետեւորդները մեծացել ու նրա երկրում են պատերազմ սկսել: Անհրաժեշտ է, որ նա իր հմտությունները ցուցադրի: Թեեւ չի ցանկանում, բայց պետք է կռվի: Նա կողմերից մեկի գնդապետն է եւ ստիպված է սպանել համերկրացիներին: Դա ծանր է, գնդապետն ինքն էլ խոցվում է, երբ զինվոր է մեռնում: Ծեր ու պատերազմից հոգնած՝ այլեւս ի զորու չէ որեւէ բան փոխել եւ պարզապես ուզում է պատվով հեռանալ ու ապագա սերունդների աչքում հերոս մնալ: Սակայն սրտի խորքում նա ցանկանում է լինել տանը եւ գառան համեղ կողերով լի գոլորշարձակ ամանը սեղանին՝ սեւեռվել անմեղ երկնագույն հեռուստաէկրանին, որտեղից լուրերի թողարկման ժամանակ կոկիկ հագնված հաղորդավարն ազդարարում է, որ պատերազմը սկսվել է:

«Նվիրում Արցախին» նախագծի ֆիլմերի ցուցադրությունների տոմսերի նախնական վաճառքն իրականացվելու է առցանց՝ Idram հավելվածի միջոցով։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ տեղում՝ Կինոյի տանը, յուրաքանչյուր ցուցադրությունից 2 ժամ առաջ Idram-ի տերմինալների միջոցով։ Հավելենք նաեւ, որ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն եւս նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2261 դիտում

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ