Երևան
12 °C
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 2 հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել անթույլատրելի և խիստ դատապարտելի միջադեպեր: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ հոկտեմբերի 30-ին Գյումրիում կայացած «Նոա» - «Շիրակ» հանդիպման ընթացքում իր անմիջական պարտականությունները կատարելիս «Շիրակ» ակումբի հյուրերի կողմից ծեծվել է ՀՖՖ պատվիրակը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 31-ին, «Գանձասար-Կապան» - «Վան» հանդիպումից հետո «Գանձասար-Կապան» ակումբի ներկայացուցիչները ծեծել են հանդիպման մրցավարին և ՀՖՖ տեսուչներից մեկին:
ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ նշում է․ «ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերի մասնակից ակումբների ներկայացուցիչների կողմից նման ցինիկ պահվածքն անթույլատրելի է նույնիսկ սովորական պայմաններում, իսկ պատերազմական դրության ժամանակ, երբ առավել կարևոր է ներքին համերաշխության պահպանումը, սա պարզապես խայտառակություն է: ՀՖՖ-ն արդեն իսկ սկսել է ներքին քննություն՝ պարզելու միջադեպերի մանրամասները և երկու դեպքում էլ կիրառելու է իր իրավասությունների շրջանակներում գտնվող ամենախիստ պատիժները: ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է տեղի ունեցածը և ևս մեկ անգամ հորդորում ֆուտբոլային հասարակությանը, ֆուտբոլային ընտանիքի անդամներին պահպանել արդար խաղի կանոնները և չխաթարել ներքին միասնականությունը պատերազմական՝ առանց այն էլ ծանր օրերի ընթացքում»:
Բացի այդ, այսօր տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որտեղ քննարկվել են Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ և 9-րդ տուրում տեղի ունեցած միջադեպերը։
Վերջին շրջանում ամենամեծ աղմուկ հանած «Գանձասար-Կապան» - «Ուրարտու» հանդիպման ժամանակ հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացվել էր՝ մրցակից թիմի հասցեին անհարգալից արտահայտություններ հնչեցնելու համար։ Գրիգորյանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար էլ հեռացվել էր կապանցիների դարպասապահների մարզիչ Մարտիկ Մկրտումյանը։ Բացի այդ, «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը առաջին խաղակեսի միջմնամասից դժգոհում էր գլխավոր մրցավարի գործողություններից՝ ամեն որոշմանը շատ բուռն արձագանքելով։ Մինչ հյուրերի առաջին խփած գոլը, երկրորդ խաղակեսի սկզբում, Չելոյանցը «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանին ՎԻՊ գոտուց հրամայում էր թիմը հեռացնել խաղադաշտից և չշարունակել հանդիպումը՝ ասելով, թե այս ամենը կլոունադա է։ Իսկ գոլից անմիջապես հետո, երբ Ալեքսանդր Գրիգորյանը ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից, Չելոյանցը պնդում էր, որ թիմն անմիջապես լքի խաղադաշտը և գնա հանդերձարան, ինչի արդյունքում հյուրերի ֆուտբոլիստները մոտ 3,5 րոպե անորոշության մեջ սպասում էին իրենց ղեկավարի որոշմանը։ Սակայն, երբ հեռացումից հետո Գրիգորյանը բարձրացավ ՎԻՊ գոտի, Չելոյանցի հետ խոսելուց հետո հրահանգեց թիմին շարունակել հանդիպումը։ Չելոյանցը, լքելով ՎԻՊ գոտին և մարզադաշտը, անվայել հայհոյանքներ է հնչեցրել։
Խաղից հետո «Գանձասար-Կապանի» մարզական տնօրեն Սարգիս Ասոյանը, որն ընդգրկված չէր հանդիպման արձանագրության մեջ և իրավունք չուներ գտնվելու հանդերձարանների մոտ, հնդերձարանների մուտքի մոտ տարաբնույթ հայհոյանքներ է հնչեցրել «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հասցեին։
Կարգապահական կոմիտեն մեկական խաղով որակազրկել է Գրիգորյանին և Մկրտումյանին, իսկ Չելոյանցին՝ որակազրկել 3 խաղով։ Բացի այդ, երկու թիմերը, միայն այս խաղում թույլ տված խախտումների համար տուգանվել են 500.000-ական դրամով։
3-րդ տուրի հետաձգված «Գանձասար-Կապան» - «Լոռի» հանդիպումից հետո հյուրերի մարզական տնօրեն Արսեն Մարգարյանը առաջին խաղակեսի ավարտից հետո՝ թունել մուտք գործելուց առաջ, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել մրցավարական անձնակազմի հասցեին, ինչի հետևանքով միջադեպ է տեղի ունեցել նրա և 4-րդ պաշտոնյայի միջև: «Լոռին» տուգանվել է 200.000 դրամով։
Տուգանվել է նաև «Վան» ակումբը։ Վերջինիս նախագահ Կարեն Բարսեղյանը, «Արարատ-Արմենիայի» հետ տնային խաղի 62-րդ րոպեին դժգոհելով գլխավոր մրցավարի գործողություններից, սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ Հանդիպման ավարտից հետո Կարեն Բարսեղյանը ցանկացել է մտնել մրցավարների սենյակ: Հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտ են մտել երկրպագուներ՝ հյուրերի բեյջերով, իսկ արդեն երկրորդ խաղակեսի միջնամասում՝ նաև արդեն առանց բեյջերի։ Մարզադաշտում գտնվողների մեծամասնությունը դիմակ չի կրել և չի պահպանել սոցիալական հեռավորություն։ «Վանը» տուգանվել է 300.000 դրամով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT