Հայկական զինված ուժերի մասին գումարի դիմաց Ադրբեջանին տեղեկություններ տված քաղաքացին կալանավորվել է․ ԱԱԾ

09/11/2020 schedule12:12

Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության, զինված ուժերի եւ ռազմական մի շարք գաղտնիքների մասին վարձատրության դիմաց ադրբեջանական հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցած ՀՀ քաղաքացի Մ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել։

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրին, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության համար։

Մ․ Ս․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտվել է պետական դավաճանության եւս մեկ դեպք։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Մ․ Ս․-ն 2015թ. ընթացքում արտագնա աշխատանքի նպատակով գտնվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում եւ հայտնվել այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո՝ 2019 թվականին, ընդունել վերջիններիս առաջարկը՝ համաձայնելով տեղեկություններ փոխանցել Հայոց բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների, իսկ վերջին շրջանում՝ նաև մարդկային կորուստների և այլնի վերաբերյալ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ. Ս.-ն ձերբակալվել էր եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Նշենք, որ սա հայկական զինված ուժերի վերաբերյալ գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հավաքագրման հայտնի դարձած երրորդ դեպքն է։ Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպքի բացահայտման մասին, իսկ օրեր անց՝ հոկտեմբերի 4-ին, բացահայտվել էր նաեւ ՀՀ քաղաքացու օժանդակությամբ օտարերկրացի քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու դեպք։ Նախկին զինվորականը եւ հիշյալ օտարերկրացի քաղաքացին եւս կալանավորված են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12134 դիտում

Անվտանգ երթևեկություն՝ հանուն երեխաների ու համայնքի բարօրության․ ՆԳՆ-ն միացել է ՄԱԿ-ի իրազեկման արշավին

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 16-ին

Երկրաշարժ Հայաստանում

Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում

Հայաստանի և Վրաստանի միջև գիտակրթական ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել. ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Կողմերի մտահոգությունները հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը. Հովհաննիսյան

Ստամբուլում երկու եռակողմ հանդիպում տեղի կունենա, երկուսն էլ նույն վայրում

Որ հայերեն գրեմ, 2-3 տառասխալ եմ անելու. Տարոն Չախոյանը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Ինչ գույքեր ունի Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ Զարուհի Բադալյանը. Բաբաջանյանը հրապարակել է ԱԱԾ-ի 2018-ի տվյալները

Ինչո՞ւ է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը թողնում պաշտոնը. Արթուր Հովհաննիսյանի արձագանքը

Նոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին

«Բարսելոնա» - «Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ

Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան

Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է

Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ

ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների առանց նախապայմանների. Մեդինսկի

ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո

Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հազ դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակիչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը