Լրտեսություն կատարելու կասկածանքով անձինք են ձերբակալվել. փոխանցել են սպառազինության, զորամասերի տվյալներ. ԱԱԾ

04/10/2020 schedule21:05

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ երկու օր առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, անձինք են ձերբակալվել լրտեսության, ինչպես նաեւ՝ ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին։

ԱԱԾ հաղորդագրությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, շարունակում է հետևողական և գործուն պայքար մղել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների արդյունավետ ծառայության, ինչպես նաև քաղաքացիների աչալրջության շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքում լրտեսություն կատարելու  կասկածանքով ՀՀ ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկվել օտարերկրյա քաղաքացիներ:

Քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պատկանող մարտական տեխնիկայի, սպառազինության շարժի, զորամասերի տեղակայման վայրերի, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքին մասնակցող անձանց և նրանց քանակի վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքելու մասին փաստական տվյալներ, որպիսիք քննության այս փուլում բավարար են եղել  կասկածանքը հիմնավոր համարելու համար, ուստի 2020 թվականի հոկտեմբերի 2-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածի (լրտեսություն) և ՀՀ քրեական օրենսգրքի 38-302-րդ հոդվածի (ՀՀ քաղաքացու կողմից լրտեսությանն օժանդակելու) կասկածանքով:

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական  գործողություններ՝ կատարված հանցագործության ամբողջական բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ օտարերկրացիների ու ՀՀ քաղաքացիների ինքնությունները բացահայտելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանում սահմանադրական կարգի հիմունքների և  պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այս գործընթացում ակնկալում է նաև հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տարածքային անձեռնմխելիության:

Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5599 դիտում

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել

Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել փողերի լվացում․ գործը դատարանում է

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է

Արմեն Աշոտյանը կալանավորվել է

Ես Ղարաբաղի համար ոչինչ չեմ խնայել, ի՞նչ խոսույթ է, որ չեմ սիրում ղարաբաղցիներին․ Փաշինյան

Նախընտրական քարոզչությունը հունիսի 5-ի՝ 24։00-ին, ավարտվում է․ ԿԸՀ

Ռոբերտ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են. իմ երեխային էլ սպանեց, նա մենակ լավ մարդ ա սպանում. Քլոյան. տեսանյութ

Պուտինը գործընկերս է, Մակրոնն էլ է ընկերս, Թրամփն էլ․ ում հետ բնականոն հարաբերություններ ունենք՝ ընկերներս են

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության միջնորդությունը

Դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի ազատազրկման համաձայնության համար

«Քաղաքացիական պայմանագրի» ամփոփիչ հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում․ լուսանկարներ

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է

Սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ընտրելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ստացած և 18 տարին լրացած անձինք․ ՆԳՆ-ն՝ Ղարաբաղից տեղահանվածներին

Հանրապետության հրապարակը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ լուսանկարներ, տեսանյութ

ՔՊ մեծ հանրահավաքը Հանրապետության լեփ-լեցուն հրապարակում․ լուսանկարներ

Հրապարակը՝ 20:35-ի դրությամբ․ վարչապետը լուսանկար է հրապարակել

Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. «Քաղաքացիական պայմանագրի» մեծ հանրահավաքը․ տեսանյութեր

Վրաերթի մասնակից վարորդը ձերբակալվել է․ ՆԳՆ-ն՝ քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի մասին