Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ ռազմագերու մասին․ դրանց որակը, սակայն, գոհացուցիչ չէ

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձեւավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը եւս դատական ատյաններ ներկայացնելուց»։

Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան,  Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գեւորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։

Թեմայի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

-Տիկի՛ն Սահակյան, երկու օր առաջ հայտնեցիք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել եւս 6 հայ ռազմագերու մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե նրանց գերեվարության մասին ինչպես եք տեղեկացել, եւ հայտնի՞ են արդյոք գերեվարության հանգամանքները։

- Ընդհանուր առմամբ, 16 ռազմագերու հետ կապված դիմումներ են ներկայացվել եւ յուրաքանչյուրի անհատական հանգամանքները մեզ հայտնի են։ Կան որոշ դեպքեր, որոնք ադրբեջանական մամուլում ի հայտ եկած տեսանյութերով են հաստատվել, թերեւս նաեւ հայ հասարակությունն է դրանց տեղյակ։ Եղել են դրվագներ, երբ հեռախոսազանգերի կամ բջջային հավելվածների հաղորդագրության միջոցով ենք դրանք կարողացել հիմնավորել, այսինքն՝ գերեվարության մեջ գտնվող անձը կապ է հաստատել ընտանիքի հետ կամ իր փոխարեն ադրբեջանցիներ են կապվել, եւ այս փաստերի համադրման միջոցով հնարավոր է եղել հաստատել գերեվարվելու փաստը։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ականատես վկաներն են մանրամասն նկարագրել անձանց տեղակայման վերջին վայրը, գերեվարման հանգամանքները։ Որոշակի տեղեկություն է պարունակում նաեւ հեռախոսներ ունեցած զինծառայողների լոկացիան։ Վերջին՝ 6 ռազմագերիների գործով վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 13-ը։

- Ձեր վարույթում գտնվող մյուս ռազմագերիների գործերով վերջնաժամկետներ էին սահմանվել հոկտեմբերի 2229, նաեւ՝ նոյեմբերի 3։ Սրանցից որեւէ մեկով Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։

- Նշված ժամկետների շրջանակում բոլոր գործերով Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է եւ դատարանին տեղեկություններ է տրամադրել, բայց դրանց որակը մեզ չի բավարարում, եւ այդ առնչությամբ լրացուցիչ խնդրանքներ ենք ուղղել դատարանին, մեր նկատառումները հայտնել ենք եւ խնդրել ենք ուշադրություն դարձնել, որ որոշակի հարցերի դեպքում ապահովվեն ավելի հանգամանալից նկարագրություն եւ որոշ դեպքերում Ադրբեջանից պահանջեն նաեւ ասվածը հիմնավորող ապացույցներ։ Վստահորեն կարող եմ ասել, որ մոտեցումը եղել է ձեւական առումով համագործակցող, այսինքն՝ դատարանի պահանջը չի անտեսվել, տեղեկություն տրամադրվել է, հաստատվել է անձանց ռազմագերու կարգավիճակ ունենալը, սակայն հռչակագրային կերպով պարզապես պնդել են, որ իրենք մշտապես բոլոր հարցերում գործում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ հումանիտար նորմերին համապատասխան, եւ  պատրաստակամ են ռազմագերիների հանձնման պայմանների երկկողմ բավարարման պարագայում կազմակերպել նրանց փոխանցումը ՀՀ-ին։

- Տեղեկություններ հայտնե՞լ են այդ 7 ռազմագերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին։

- Դրա հետ կապված տեղեկատվությունը շատ կոնկրետության աստիճան չունի, այս պահին կխուսափենք դրանք հրապարակայնացնելուց, բոլոր դեպքերում ընդհանրական բնույթի տեղեկություններ են տրամադրված։

- Իսկ քաղաքացիական գերիների թիվը փոխվե՞լ է, այս պահին ի՞նչ է Ձեզ հայտնի։

- Ըստ որոշ տեղեկությունների՝ կան անհետ կորածներ, բռնի անհետացածներ, մարդիկ, որոնք մնացել են իրենց բնակավայրերում, չեն լքել, իսկ հետագայում երբ գնացել են այնտեղ, չեն եղել, եւ դիակներ էլ հայտնաբերված չէ, ուստի կա կանխավարկած, որ նրանք եւս գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո։ Կարծում եմ՝ քաղացիական անձանց շրջանում եւս գերիների քանակը չի սահմանափակվի 1-2-ով։ Մենք՝ իրավապաշտպաններս, առայժմ ներկայացրել ենք բացառապես ռազմագերիների դիմումներ՝ հաշվի առնելով, որ նրանք ավելի խոցելի վիճակում են, նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները առկա տեղեկատվության համաձայն տարբերվում են քաղաքացիական բնակչության վերաբերյալ եղած տեղեկատվությունից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5683 դիտում

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում