«Պատերազմը վերջանալու է, պայքարը` շարունակվելու». վտանգված են հայկական հուշակոթողներն ու գերեզմանները

11/11/2020 schedule22:35

Արցախում ապրել շարունակող մեր հայրենակիցների անվտանգության գրավականը շարունակելու են լինել մեր զինված ուժերը, ինչպես նաեւ ռուս խաղաղապահները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանը գթասրտություն է ցուցաբերելու․ «Ամեն դեպքում, Արցախում մնացողների անվտանգությունն այն խնդիրն է, որ պիտի ժամանակը ցույց տա, պատերազմը վերջանալու է, բայց պայքարը շարունակվելու է»։

Այսօր առավոտյան սոցցանցերում տարածվել էր տեղեկություն, թե ռուս խաղաղապահները բռնություն են գործադրել տեղի բնակիչների նկատմամբ։ Ի պատասխան մեր հարցին, թե իրականում ինչպիսի վերաբերմունք են նրանց ցուցաբերում, Դավիթ Բաբայանն ասաց, որ այդ բոլոր հրապարակումները կեղծ են․ «Շատ լավ վերաբերմունք ունեն, գիտենք՝ այդ հրապարակումները ինչու են տարածում, ովքեր են տարածում, բայց դրանք հիմա երկրորդական բաներ են,  որեւէ միջադեպ չի եղել, պրովոկատորներ կարող են լինել, լինելու են, բայց չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ խնդիրներ կունենանք»։

Տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ Արցախի բնակիչները, դատարկելով իրենց տները, այրում են դրանք, որպեսզի թույլ չտան թշնամուն այնտեղ ապրել։ Բաբայանի խոսքով՝ ինքն առայժմ նման դեպքերի չի հանդիպել, սակայն չի բացառում, որ մարդիկ կդիմեն նման քայլի․ «Մենք էլ, երբ վտանգը հասել էր Ստեփանակերտին, պատրաստվում էինք այրել մեր տները, դրա համար չեմ բացառում, կարող են լինել նման դեպքեր եւ կլինեն»,- ասաց նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ 1in.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մարդիկ համարժեք են ստեղծված իրավիճակին․ «Ընկճվածության հարցը չեմ ուզում այս պահին քննարկել, կարող եմ ընդամենը ասել, որ բնակիչները գալիս են իրենց տները, այսօր տեսանք, որ պատերն են մաքրում, տներն են մաքրում: Մեր Ստեփանակերտը վերակենդանանում է այս ծանր փորձությունից, դառնությունից հետո»,- նշեց նա՝ հավելելով, որ բավականին մեծ թվով մարդիկ վերադառնում են, Ստեփանակերտի լույսերն արդեն վառված են:

Ի տարբերություն Ստեփանակերտի՝ բերդաքաղաք Շուշիում, ցավոք, վերջին մի քանի օրվա դրությամբ՝ խաղաղ բնակիչներ այլեւս չկան։ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ նրանք ժամանակին տարհանվել են, անվտանգ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Ըստ Սարգսյանի՝ նրանց կեցության հարցը ՀՀ-ում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ է կազմակերպվել, բոլորն այժմ ապահով տեղերում են։

Սարգսյանը մտահոգություն հայտնեց հայկական այն հուշակոթողների եւ գերեզմանների համար, որոնք մնալու են Ադրբեջանի տիրապետության տակ․  «Նախկին պատերազմերը ցույց են տվել, որ նրանք մեր եկեղեցիները, սրբավայրերը, մեր գերեզմանները լրիվ ավիրել են, եւ այսօր էլ սպասվում է ավելի վատը, որովհետեւ հիմա ոչ միայն Ադրբեջանը, այլեւ տարբեր երկրների վարձկաններ են եկել, որ հնարավոր է՝ ամեն ինչ անեն»։ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ գերեզմանաքարեր անհատապես տեղափոխելու դեպք Շուշիում չի եղել, բայց նախօրեին իրեն է դիմել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի զոհերից Սարգիս Գասպարյանի մայրը՝ ցանկություն հայտնելով որդու դին Շուշիից հանել․ «Բայց հնարավորություն չկար, ես իրեն խորհուրդ էլ չեմ տվել, առայժմ չենք ուզում այդ մասին մտածել, մեր մտքերում հույսը դեռ չի մարել»,-ասաց նա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը եւս այսօր անդրադարձավ այս խնդրին։ Մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ նա հայտնեց, որ Արցախի տարածքում գույքագրված է մոտ 5000 հուշարձան , որոնց մեծ մասի լուսանկարներն առկա են մեր ձեռքի տակ, սակայն այս պահին չկա որեւէ մեխանիզմ, որը կապահովի այդ հուշակոթողների անվտանգությունը․ «Ես կարող եմ ասել, որ այս պահին որեւէ մեխանիզմ չկա, որովհետեւ թուղթը, որ ստորագրվել է, այդ մասին որեւէ բան չի նշում, եւ իրավական այլ պայմանագիր էլ չկա, որը կսահմանի կողմերի պարտավորությունները եւ իրավունքները, շատ անհասկանալի է, թե ի վերջո ինչ ճակատագրի են արժանանալու մշակութային հուշարձանները, մանավանդ, որ մենք ցավալի նախադեպեր ունենք»։

Խաչատուրյանի խոսքով՝ մշակութային վանդալիզմը կանխել ի զորու են միայն միջազգային կոնվենցիաները,  որոնց Ադրբեջանը եւս միացել է, սակայն, ցավոք, փորձը ցույց է տվել, որ նրանց դեպքում այդ կոնվենցիաները եւս երաշխիք չեն․ «Մեր հայրենիքի մի մասը անցավ մեր թշնամուն, եւ իրավատերը հիմա նրանք են, այդ հուշարձանները համարվելու են նրանց ինքնիշխան տարածքների հուշարձանները, եւ ըստ կոնվենցիաների՝ նրանք պետք է ունենան պարտավորություններ, սակայն վերջիններս գրված են միայն թղթվի վրա, կյանքը այլ բան է ցույց տալիս»։

Փոխնախարարի խոսքը հատկապես Հաագայի կոնվենցիայի մասին է, որը հորդորում է զինված բախումների ժամանակ դիտավորությամբ չվնասել հուշարձանները, սակայն դրանում անդրադարձ չկա չճանաչված պետություններին։  Խաչատուրյանը նշեց, որ իրենք նախկինում հանդես են եկել  աշխարհում չճանաչված պետությունների մշակութային ժառանգության պահպանման առաջարկով, սակայն որեւէ արդյունքի չեն հասել․ «Իսկ մենք քաղաքակրթական ուրիշ ծագում ունենք եւ ուրիշ ճանապարհ ենք անցել, մեզ պետք չէ համեմատել բարբարոսների հետ, մենք պահպանում ենք, որովհետեւ քաղաքակիրթ ենք եւ ունենք մեզ ժառանգաբար անցած մշակույթ, իսկ նրանք, ովքեր չունեն, մեծ խանդ եւ ատելություն են տածում հոգեւոր եւ մշակութային արժեքներ կրող ազգերի եւ պետությունների նկատմամբ»,- եզրափակեց նա։

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4381 դիտում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարի հետ․ ինչ է քննարկվել

«Բահի կոթով իջանք» Պուտինի մեջքին, ցավերի մեջ է. երեք պարագլուխները պետք է բանտ գնան. Մեհրաբյան. տեսանյութ

Ակունքի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել

Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

2 անգամ գերծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամքի արտահայտությունը

ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված

Հայաստանը ներգրավվելու է Եվրոպան Կասպյան տարածաշրջանին կապող նախագծերում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության համար

Կառավարությունն առաջարկում է ներդնել տեսակապի համակարգ դատավարության և քրեակատարողական փուլերում

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն կկատարվի Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում

Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալու առիթով

Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից, ազատել ճանապարհը

Հայաստանի Հանրապետության տիրապետությանն է վերադարձվել Դիլիջանում գտնվող 12,4 միլիոն դոլար արժեքով հողատարածք

Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման գործող մոդելը․ կներդրվի առավել թիրախային ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը․ նախագիծ

Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ