Հայհոյանքներով ու սպառնալիքներով լի տեսանյութն ինչպես է հայտնվել հրապարակի լեդ էկրանին․ քաղաքապետարանի պարզաբանումը

Երեւանի hանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին երեկ ուշ երեկոյան մի տեսանյութ էր ցուցադրվում, որտեղ Արցախում մարտնչած զինծառայողներից մեկը իր վրդովմունքն է հայտնում զինադադարից հետո Հայաստանում տեղի ունեցողի կապակցությամբ, համոզմունք հայտնում, որ դրա հետեւում Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, նաեւ հայհոյախառն սպառնալիքներիով ուղերձներ ուղարկում այն մարդկանց, որոնք մասնակցում են բողոքի ցույցերին ու նրանց, ովքեր կազմակերպել կամ Ազգային ժողովում կազմակերպված անկարգություններ էին իրականացրել։ Ի դեպ, դա մեկն է բազմաթիվ այն տեսանյութերից, որոնցով վերջին օրերին հանդես են գալիս բազմաթիվ զինծառայողներ՝ առավել կամ պակաս զուսպ տեքստով, բայց՝ վրդովված։ 

Առանց այն էլ լարված եւ անհասկանալի այս իրավիճակում այդ տեսանյութը հեռարձակելը շատերի քննադատությանն արժանացավ։ Կատարվածին անդրադարձել է նաեւ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խիստ դատապարտելով այն։

«Ինչպե՞ս կարելի է Հանրապետության հրապարակում լայն սփռումով ցուցադրել այնպիսի տեսանյութ, որում տրվում են սպանության սպառնալիքներ, ու որով խրախուսվում է բռնությունը՝ արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով, ու այն էլ դա անել այս պատասխանատու օրերին: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել նման տեսանյութ՝ ակնհայտ գիտակցելով, որ դա դիտելու են նաեւ երեխաներ ու կանայք»,- մասնավորապես գրել է նա:

Հրապարակում հոկտեմբերի 5-ից լեդ էկրան էր տեղադրել Երեւանի քաղաքապետարանը։ Այն ժամանակ ՀԺ-ին քաղաքապետարանի լրատվականից հայտնել էին, որ տեղադրված մեծ էկրանը կծառայի որպես տեղեկատվության փոխանցման հարթակ. կցուցադրվեն լուրերի թողարկումները, օպերատիվ իրավիճակի մասին ուղիղ միացումներ կլինեն եւ այլն, իսկ շատրվանների երգերի փոխարեն հնչելու էին հայ մեծանուն երաժիշտների գործերը։

Քաղաքապետարանից խնդրեցինք պարազաբանել, թե վերը նշված տեսանյութն ինչպես է հայտնվել հրապարակի էկրանին։

Պարզվեց Երեւանի քաղաքապետարանը նոյեմբերի 9-ից ապամոնտաժել է իրենց կողմից տեղադրված էկրանը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ նոր լեդ էկրանը տեղադրվել է ՀՀ Կառավարության նախաձեռնությաբ, նպատակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը տարածելն է եղել։ Ինչ վերաբերում է վերոնշյալ տեսանյութին, ապա հավելյալ տեղեկացրին, որ ուղերձից հետո իրենց անհայտ պատճառներով սխալմունքի հետեւանքով էկրանին է հայտնվել զինվորականի այդ տեսանյութը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4955 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել