Երևան
12 °C
Հայաստանի հասարակական-քաղաքական դիսկուրսը ծանրագույն այս օրերին երկու հիմնական մասի է բաժանված։ Քաղաքական ու մերձքաղաքական շրջանակների մեծ մասը մի հարց է քննարկում՝ ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար եւ հատկապես ում է պետք հրապարակավ կախաղան հանել /այրել, քառատել/ Երեւանի կենտրոնում, իսկ երկրորդ՝ ցավալիորեն փոքր մասը փորձում է հասկանալ, թե ինչն է դեռ հնարավոր փրկել, ու ինչ է պետք անել դրա համար։
Շատ բան անել, իհարկե, արդեն հնարավոր չէ։ Եռակողմ հայտարարությունն ու Արցախում ստեղծված իրավիճակն այդ հնարավորությունը չեն տալիս։ Բայց ինչ-որ, թեկուզ՝ այսօրվա համընդհանուր աղետի ֆոնին փոքր թվացող բաներ փոխելու հնարավորություն գուցեեւ դեռ կա։ Եվ մենք բոլորս՝ իշխանությունով, ընդդիմությունով, Հայաստանով ու Սփյուռքով, պիտի փորձենք անել դա։ Ինչի՞ մասին է խոսքը։
Առաջին՝ կարելի է փորձել գոնե մի քանի շաբաթով երկարաձգել Քաշաթաղի ու Բերձորի հանձնումը, որովհետեւ ակնհայտ է, որ զուտ ֆիզիկապես հնարավոր չէ համատեղ հայտարարությամբ սահմանված ժամկետներում իրականացնել դա։ Ռազմաքաղաքական առումով դա ոչինչ չի փոխի, բայց գոնե մեր հազարավոր հայրենակիցներին ինչ-որ չափով կօգնի փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել։ Իսկ այդ մի քանի շաբաթները կարելի է օգտագործել ու փորձել բարելավել ստորագրված եռակողմ հայտարարության ինչ-ինչ կետեր։ Բանն այն է, որ հակամարտության կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն ուժի մեջ է, որեւէ մեկը դա չի չեղարկել, ճիշտ այնպես, ինչպես չեն չեղարկվել կարգավորման սկզբունքները, որոնց մեջ մտնում է նաեւ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը։ Հասկանալի է, որ նոյեմբերի 10-ից հետո շատ բան է փոխվել, ավելին՝ փոխվել է գրեթե ամեն ինչ, բայց փաստ է, որ այս վիճակը ստեղծվել է ադրբեջանական կողմի՝ ուժի կիրառման (այսինքն՝ կարգավորման սկզբունքներից մեկի խախտման) արդյունքում, համատեղ հայտարարությունն էլ ստորագրվել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո (այսինքն՝ կարգավորման մեկ այլ սկզբունքի խախտմամբ)։ Ընդ որում՝ խոսքն այն սկզբունքների մասին է, որոնք պաշտոնապես ընդունել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, եւ որոնք ըստ էության առ այսօր ուժի մեջ են։ Հասկանալի է, որ այս փաստարկները եռակողմ հայտարարության չեղարկման հիմք դառնալ չեն կարող, բայց գոնե առանձին դետալների վերանայման շուրջ քննարկումների վերածվել կարող են։ Եվ Հայաստանը գուցե դեռ կարող է աշխատել այդ ուղղությամբ։ Դա, իհարկե, չափազանց բարդ կլինի, որովհետեւ Ադրբեջանը հանդես է գալիս հաղթողի դիրքերից եւ առավելագույնն է պահանջելու, բայց բանակցային սեղանին նաեւ Արցախի անվտանգության խնդիրն է, ստորագրված հայտարարությունն այդ անվտանգության ապահովման տեսանկյունից խոցելի է, ու դա ակնհայտ է նաեւ Մինսկի խմբի համանախագահների համար։
Հարց է ծագում՝ իսկ ո՞վ պիտի փորձի օգտագործել այս՝ թեկուզ չնչին, հնարավորությունները։ Դա, իհարկե, նույնպես էական է, բայց շատ ավելի էական է, թե նրանք, ովքեր պիտի փորձեն անել դա, ինչպիսի՞ Հայաստան են ունենալու թիկունքում։ Քաոսի ու անիշխանության վերածվա՞ծ, թե՞ շատից-քչից կայուն ու կառավարելի։ Մնացած հարցերն այս պահին էական չեն։ Որոշ ժամանակ անց բոլոր այդ հարցերն, իհարկե, բարձրացվելու են, բայց այս պահի հարցերը լուծելու համար մեզ բառացիորեն հաշված օրեր են մնացել։ Ու հաստատ չի կարելի այդ թանկարժեք ժամանակը ծախսել այլ օրակարգերի վրա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT