Երևան
12 °C
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Մոսկվայի դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։ Սա այն թատրոնն է, որը 1996 թվականին հիմնադրել ու երկար տարիներ ղեկավարել է Ջիգարխանյանը։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել ժողովրդական արտիստի հարազատները, ընկերներն ու գործընկերները, երկրպագուները։

Լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է Արմեն Ջիգարխանյանի մահվանից հետո նրա տան մոտ հուշատախտակ տեղադրվի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի եւ զանգվածային հաղորդակցության հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովն այս առնչությամբ հայտնել է, որ դերասանի պատվին որեւէ բան անելը կախված կլինի ստացվող առաջարկներից:
Ի դեպ, Ջիգարխանյանը կենդանության օրոք հուշարձանի տեղադրման մասին այնքան էլ դրական կարծիքի չէր։ Գտնում էր, որ հուշարձանը պիտի լինի լավագույն դեպքում անձի մահից հետո։ 2011 թվականին, երբ Արմեն Ջիգարխանյանը լսել է, որ Հայաստանի Ալավերդի քաղաքում ցանկանում են տեղադրել իր արձանը, նախ, զարմացել է, ապա ասել, որ դրա կարիքը դեռեւս չկա։ «Ինչ-որ սովորություն կա, դնում ենք հուշարձան, երբ այդ մարդն արդեն չկա։ Պետք չէ։ Քանի ես կամ, կգնամ այնտեղ, եթե պետք է, կգնամ այնտեղ կկանգնեմ»,- կատակել է նա։
Մանրամասներ արտիստի կենսագրությունից
Արմեն Ջիգարխանյանի մորական կողմը թիֆլիսահայեր են։ Երբ Արմենն ընդամենը մեկ ամսական է եղել, նրա հայրը՝ Բորիսը, հեռացել է ընտանիքից․ Ջիգարխանյանն իր հորն առաջին անգամ տեսել է դեռահաս տարիքում։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձեւավորվել էին ջերմ հարաբերություններ։ Արմենը Ջիգարխանյանը մեծացել է ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում եւ տիրապետել հայկական ու ռուսական մշակույթին։ Մայրը՝ Ելենա Վասիլեւնան, մոլի թատերասեր է եղել, նրա մասին գրում են, որ բաց չի թողել ոչ մի դրամատիկական եւ օպերային ներկայացում։
Արմեն Ջիգարխանյանն ու մայրը՝

«Կարծում եմ՝ մորս հետ կապված իմ պատմությունը նույնպես շատ, շատ պարզ պատմություն է, եւ մինչեւ վերջ չբացահայտված, որը շատերի համար չի էլ բացահայտվի երբեք»,- խոսելով մոր մասին՝ մի անգամ ասել է Ջիգարխանյանը։
Մի անգամ դերասանը «Աշխարհի հայերը» հայտնի հաղորդաշարի եթերում խոսելով հայերի, իր, եւ առհասարակ մարդկության մասին մի այսպիսի միտք է արտահայտել․ «Ես կարծում եմ՝ մենք քիչ ենք մտածում, մենք հանկարծակիի գերիներն ենք»։ Հայը մեծ ազգ է, ցինիկ, ու շատ ուժեղ հումոր ունի։ Իսկ, թե ինչու է մեծ ազգ՝ ռեակցիան լավն է, ուրեմն տաղանդավոր է։
Ջիգարխանյանի անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում՝ որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասանի․ ավելի քան 250 դերակատարում կինո եւ հեռուստաֆիլմերում։
Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955 թվականի հունվարին՝ Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ. Գուսեւի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ Երեւանյան թատերախմբում Ջիգարխանյանին հրավիրել էին դեռեւս երկրորդ կուրսում, որտեղ հետագայում նա աշխատել է ավելի քան տասը տարի։
Կինոյում դերասանն իր նորամուտը նշել է 5 տարի անց՝ 1960 թվականին «Փլուզում» ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերել է նրա լավագույն դերակատարումներից մեկը՝ երիտասարդ գիտնական-ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմում։ Այս ֆիլմի ցուցադրումից որոշ ժամանակ անց հետևում են նոր հետաքրքիր առաջարկներ՝ դարբին վարպետ Մուկուչը «Եռանկյունի»-ում, Լեւոն Պողոսյանը «Երբ գալիս է սեպտեմբերը» դրամայում, կապիտան Օվեչկինը Էդմոնդ Քեոսայանի հանրահայտ «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում, չեկիստ Արտուզովը «Տրեստ օպերացիան» հեռուստատեսային ֆիլմում, էսսեր Պռոշյանը «Հուլիսի վեցը» պատմական ֆիլմում, Միխայիլ Ստիշնոյը «Փոքրիկ կռունկ» ֆիլմում։

Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է «Սեւ կատու» ավազակախմբի կուզիկ պարագլուխ Կարպի դերակատարումը «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում։

Խորհրդային ու ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթ՝ նոյեմբերի 14-ին: Նա 86 տարեկան էր: Վերջին տարիներին Ջիգարխանյանի առողջական վիճակը լավ չէր։
Անվանի դերասանին կհուղարկավորեն Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։ Այս մասին տեղեկանում ենք «Իզվեստիա» պարբերականից։
Լուսանկարներ՝



Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT