Երևան
12 °C
Բանակի զորացրվելու վերաբերյալ որոշումս դեռ վաղուց էի կայացրել՝ հոկտեմբերի 5-ից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության՝ վարչության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Հիշենցնեք, որ նա երեկ պաշտոնից ազատման դիմում է գրել:
«Ինչո՞ւ այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետեւ հաշվի եմ առել, որ պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս է հասցնելու զինված ուժերին եւ որոշել եմ սպասել մինչեւ պատերազմի ավարտը։ Այդ ընթացքում ես շարունակել եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել բանակին՝ իմ խորհուրդներով, ոչ անմիջական՝ միջնորդների միջոցով նաեւ ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ որոշումը վերջնական կայացրել է վարչապետի ուղիղ եթերից հետո, երբ, ըստ նրա, կոչ է արել կռվող տղաներին «վերադառնալ հրապարակ եւ վնգստացողներին դուրս վռնդել հրապարակից»։
Նշենք, որ վարչապետը ֆեյսբուքյան գրառում էր արել եւ հետագայում պարզաբանել, որ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծել ասելով՝ նկատի է ունեցել, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, թե իբր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել։
«Ինչո՞ւ այդ ընթացքում չեմ խոսել, որովհետեւ զինվորականները առանց համապատասխան թույլտվության որեւէ լրատվամիջոցի հարցազրույց տալու կամ մեկնաբանելու թույլատվություն չունեն։ Ես այդ որոշման հեղինակներից մեկն եմ եւ կարծում եմ, որ ճիշտ է։ Ինչու եմ ուզում հարցազրույց տալ, որովհետեւ այս բոլոր՝ 44 օրվա ընթացքում սուտը, ստի տարածումը ոչ թե օգուտ են բերել մեր երկրին, այլ մեր երկիրը տարել են ավելի խոր ճգնաժամի առաջ։ Իմ խոսակցությունը հիմնականում լինելու է զինվորական, ոչ զինվորական հարցերի չեմ պատասխանելու»,- նշեց Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ չի ուզում մեղավորներ փնտրել, սակայն երկիրը կանգնած է ճգնաժամի առաջ, քանի որ ինչպես երկրի վարչապետը, այնպես էլ մի շարք պաշտոնավորներ երկիրը ղեկավարում են «Ֆեյսբուք»-ի միջոցով։
«Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկն է հակառակորդին մոլորության մեջ գցելը, այսինքն՝ սուտ ինֆորմացիա տարածելը։ Բայց այնտեղ կա մի չափանիշ, որ սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը։ Մեր սուտը գերազանցել է իրականության 100 տոկոսը, որը որեւէ մեկի մոտ ընկալելի չէ։ Դրանից է բխում, որ մեր հասարակությունը, կռված տղաները՝ թե՛ զինվորները, թե՛ զորահավաքի մասնակիցները, թե՛ պայմանագրայինները, չէին հասկանում, թե ինչու այսպես եղավ։ Մի մասը կարծում է, որ մենք հաղթում էինք, պատերազմը կանգնեցրին, մի մասը, որ մենք պետք է կանգնեցնեինք պատերազմը»,- ասաց Հակոբյանը։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այսօր վերադարձած իրենց մարտական ընկերները հարցազրույցներ են տալիս, որն իրենց չի վերաբերում, եւ զինվորը սկսում է քննարկել գլխավոր շտաբի պետի որոշումները։
«Դրան մեծ աջակցություն եք ցուցաբերում դուք՝ լրատվամիջոցներդ, ձեր հարցերով։ Իմ խնդրանքն է, որ լրատվամիջոցները մարդկանց այնպիսի հարցեր ուղղեն, որոնք ունակ են իրենք պատասխանել։ Զինվորին կարելի է հարց տալ իր խրամատի եւ իր խրամատի առաջ տեղի ունեցող իրադարձություններից։ Այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, որովհետեւ խոսելու ժամանակ չեն ունեցել։ Այն նկարները, որը ցուցադրում են՝ պառկած եւ ամեն ուտելիք կա, դա պատերազմի դաշտ չէ, դա խորք է, անտառներ են, որովհետեւ պատերազմը շատ հեռու է։ Հավաքված սննդի կազմակերպումը այս պարագայում հանցագործություն է, որովհետեւ բոլորին հրահանգ է տրված, որ 2-3 հոգուց ավելի մարդ մի տեղ չպիտի կուտակվի, որովհետեւ օդում մեր հնարավորությունը խնդրահարույց է եղել»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT