Երևան
12 °C
Զինվորի կյանքը լավացնել, հեշտացնել, բանակը այդպիսի կառույց չէ։ Բանակում պիտի քրտնես, տանջվես, որպեսզի կարողանաս հաղթանակ կերտել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության վարչության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
«Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ո՛չ սնվելու, ո՛չ լավ ապրելու։ Բանակում որոշակի պաշտոն զբաղեցնելու համար մարդն առնվազն, ըստ հերթականության, մի քանի պաշտոններ է զբաղեցնում, եւ այդ բոլոր պաշտոններում նա պետք է կարողանա իրեն դրսեւորել առավելագույնս։ Փողոցից հավաքված բարի կամքով բոլոր տղաներին ես հարգում եմ, բայց չեն կարող ունենալ այն ունակությունները, որ պատերազմ հաղթեն»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական որոշ գործիչներ, որոնք կարծում են, թե բանակում գիտելիքը այնքան կարեւոր չէ, կարելի է 20 հոգով ջոկատ կազմել, գնալ հաղթել, այդպես չէ: Նա նշեց, որ այն հատվածներում, որտեղ կանոնավոր ԶՈՒ է եղել, նահանջներ կա՛մ չեն եղել, կա՛մ էլ քիչ են եղել:
«Այստեղ եւս սուտ ինֆորմացիա տարածելը մեզ օգուտ չի բերելու։ Պարտությունը դա կործանում չէ, պարտությունը նոր հաղթանակ կերտելու հնարավորություն է։ Միայն ու միայն դա պիտի գնահատես եւ այդտեղից ճիշտ հետեւություններ անես»,- նշեց Հակոբյանը։
Խոսելով այս պարտության պատճառների մասին՝ Հակոբյանն ասաց, որ առաջին մեծ պատճառը ղեկավարումն է. զինված ուժերի խաղաղ պայմաններից պատերազմի բերելու ընթացքում եւ պատերազմի ընթացքում ղեկավարումը։
«Մեր բոլոր անհաջողությունները սկսել են զինված ուժերի նախապատրաստումը պատերազմին։ Այն տվյալները, որոնք ես կներկայացնեմ, ներկայացնում եմ տարեթվերով՝ զերծ մնալով նախկին եւ ներկա պաշտոնյաներ նշելուց, որովհետեւ ինձ այդ բառը վիրավորում է։ Այդ տեմպով շարունակելով՝ ասելու ենք՝ այս իշխանության ժամանակ այս մարդը ծնվել է, ուրեմն պիտանի է կամ պիտանի չէ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ երբ վարչապետը հեղափոխությունից հետո Արտակ Դավթյանին գլխավոր շտաբի պետ է նշանակել, ինքը վարչապետին ասել է. «Ես ասացի՝ դուք նշանակել եք ԶՈՒ ԳՇ պետ ամենաանպատրաստ գեներալին։ Իմ առաջարկը եղել է այսօրվա գլխավոր շտաբի պետը։ Այդ օրվանից սկսել է բանակի քանդման գործընթացը»։
Նրա խոսքով՝ սա դավաճանություն չէ, անգրագիտություն է, պատերազմի արվեստին չտիրապետել է, ղեկավարման համակարգին չտիրապետել է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT