Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին խնդրեց բարձրաձայնել, թե Արցախի մեր հայրենակիցներին վերաբերող միջոցառումները ինչ բովանդակություն ունեն։
Ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ այս պահին ունեն հաստատած 2 միջոցառում արցախահայության աջակցությանը վերաբերող։
«Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին։ Յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվում է սոցիալական աջակցություն 68 հազար դրամի չափով։ Այս պահին արդեն մոտ 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում։ Այսօրվանից արդեն «Հայփոստի» եւ «Արցախփոստի» բաժանմունքների միջոցով կիրականացվի։ Համաճարակային կանոնները պահպանելու նպատակով մենք այսօրվանից սկսել ենք փոքր խմբերով»,- ներկայացրեց նա։
Առաքելյանի խոսքով՝ առաջին օրը 3000 քաղաքացի կստանա, հետագայում արդեն այդ հերթերի իրավիճակը հասկանալով՝ հնարավոր է՝ ավելի շատ քաղաքացիների յուրաքանչյուր օր տրամադրեն. «Դիմումների հոսքը շարունակվում է։ Մեր գնահատականներով՝ այս միջոցառման շահառու կարող է լինել մինչեւ 94 հազար քաղաքացի»։
Նա հայտնեց, որ երկրորդ միջոցառումը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, որոնց բնակավայրերը այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս։
«Այդ քաղաքացիներին տրամադրվելու է օժանդակություն, յուրաքանչյուր քաղաքացու՝ 300 հազար դրամի չափով։ Արդեն հաջորդ շաբաթվանից քաղաքացիները դիմումները կսկսեն էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։ 1-2 օրվա ընթացքում յուրաքանչյուր դիմումից հետո կսկսվի այդ գումարների վճարումը։ Այս պահին նաեւ քննարկվում է մի քանի միջոցառում։ Մասնավորապես՝ այն քաղաքացիները, որոնք, այս պահին նաեւ իրենց բնակավայրը կորցնելով պայմանավորված, կեցությունը առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, որոշակի ծախսեր կփոխհատուցվեն»,- հայտնեց նախարարը։
Արձագանքելով վարչապետն ասաց, որ ուզում է ուշադրություն հրավիրել 2 փաստի վրա. «Միջոցառման շահառու են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, այսինքն՝ նույն ընտանիքից մի քանի հոգի կարող է միջոցառման շահառու լինել։ Խոսքը 2 միջոցառման մասին է։ Մենք առաջիկայում քննարկում ենք եւ կընդունենք միջոցառում բնակարանից զրկված քաղաքացիների համար։ Այդտեղ էլ միջոցառման շահառու կլինեն ոչ թե ընտանիքները, այլ անհատները»։
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ Արցախի Կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ հաշվառում կիրականացնեն, որպեսզի կարողանան ծրագիրը ճիշտ նկարագրել և այն ճիշտ գործի։
«Առաջիկայում նաեւ աջակցության ծրագրերը կշարունակվեն իրականացվել, բայց ես ուզում եմ ասել, որ այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ եւ բնակություն հաստատեն Արցախում։ Սա է լինելու մեր ծրագրերի բովանդակային ուղղվածությունը, եւ ամեն ինչ պետք է անենք՝ այդ հարցում նրանց աջակցելու համար»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին
Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին
Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Եղեգնաձորում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հողամասի նկատմամբ
Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի «Դինամոյի» մարզմանը և հոկեյ խաղացել. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ
10 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով ունենք 3600 զոհ, միայն վերջին 3 ամսում՝ 60 զոհ և 1391 վիրավոր. Խաչատրյան
ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից կբռնագանձվի 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ
Արցախցիների հետ վրանում փակ հանդիպումից հետո դաշնակները դեռ հավատացնում են՝ խնդիրը լոկ սոցիալական է. Չախոյան
Սա արդեն աղետից հինգ պակաս է. Աթանեսյանը՝ ԼՂ նախկին պետնախարարի հայտարարության մասին
Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից. Ժաննա Անդրեասյան
Նորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը հայտնել է՝ 4 տարի Սիրադեղյանի մտքերը վերագրվում են Մաթևոսյանին
ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել սահմանին էսկալացիայից
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայ ժողովրդին մի աչքով չնայեք. ինչ արեցիք Ղարաբաղում, Հայաստանում չի ստացվելու. Ալեն Սիմոնյան
Լավրովը կմեկնի Թուրքիա. օրակարգում նաև Անդրկովկասի տարածաշրջանում առկա վիճակն է
Որպես ապօրինի գույք հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 5 մլն դրամ արժեքով ավտոտնակ. վարչապետ
Զազրելի և դատապարտելի է, երբ արցախցիներին փորձում են ներքաշել քաղաքականության մեջ որպես գործիք. Հակոբյան
Ես հրաժարական չեմ տալու. Արմեն Մելիքբեկյան
Զինվորների նստելու ընթացքը մանիպուլացվել է՝ ներկայացվելով իբրև խոնարհում ողջունելիս. դատախազության հերքումը
ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում. կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել այդ աթոռին. Մելիքբեկյան
Ականի պայթյունի հետևանքով ՊՆ զինծառայող է վիրավորվել
Բելգիայի Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Այդ երկրները համբուրում են իմ հետույքը. Թրամփն անսապասելի հայտարարություն է արել. տեսանյութ
Վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան. ԱԳՆ
Ինչպիսի՞ն է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիների արձակման և ՀՀ անվտանգության ապահովման կոչով
Պատրաստ ենք Հայաստանի հետ վստահություն ստեղծելու ուղղությամբ փոքր քայլեր սկսել. Ալիև
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են
Յուրաքանչյուր աշակերտ իր հաջողությամբ ոչ միայն իր ապագան է կերտում, այլև մեր երկրի ու քաղաքի. Ավինյան
Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ․ IDBank
Սուտն էլ պիտի չափ ունենա. Ալեքսանյանը՝ Մարտուն Գրիգորյանին համայնքապետ ընտրելու առաջարկի և իբր մերժման մասին
Մենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Մենք փնտրում են ոչ թե կարճաժամկետ շահույթ, այլ երկարաժամկետ գործընկերություն. Պապոյանը՝ Կոնգոյի փոխվարչապետին
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից կրակ չի բացվել, Ադրբեջանը հերթական անգամ մանիպուլացնում է
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ
Փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT