Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով երեկ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած որոշման նախագիծը՝ Ռազմական դրությունը վերացնելու մասին, պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել:
Այնուհետեւ Կառավարությանը կոչ արեց հնարավորնս շուտ բերել այն իրավական փաստաթղթերը, որի կարիքը իրենք ունեն: Ընդգծեց՝ իրենց անգործության պատճառով չշարունակենք այն խիստ սահմանափակումները, որոնք այսօր կան:
Հաջորդիվ նրան ուղղված հարցերով պատգամավորները փորձեցին պարզել, թե ինչու ի սկզբանե չեն ձեռնարկվել սահմանափակումները մասնակի հանելու քայլ, այլ որոշել են միանգամից հանել ռազմական դրությունը:
Հիշեցնենք, որ, ըստ Գորգիսյանի, ռազմական դրությունը խնդիր է առաջացնում տնտեսական գործունեության, հավաքների ազատության, արտագնա աշխատողների կողմից երկիրը լքելու հարցում:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը հետաքրքրվեց, թե երբ ասում է, որ վերացել են ռազմական դրություն հայտարարելու օրվա դրությամբ եղած վտանգները, սա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը դադարել է լինել ագրեսիվ, Թուրքիան դադարել է լինել լկտի, ջիհադիստները դուրս են եկել տարածաշրջանից:
«Կա՞ մի փորձագետ, որ ասի՝ այսօր վտանգը չկա»,- հետաքրքրվեց Իգիթյանը:
Ի պատասխան՝ Գորգիսյանը պատասխանեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, 1994-ից հետո մինչեւ այսօր եւ առհավետ պետք է ռազմական դրության մեջ լինեինք:
«Եթե փակ նիստ լիներ, ձեր հանձնաժողովին ես կբացատրեի՝ այն մոդելը, որ կար, որտեղ եղել են տարբեր երկրների մասնակցություն, մեր սահմանների գիծը խաթարվել է, մենք պետք է հասցնենք այն փոխել»,- շարունակեց Իգիթյանը:
Գորգիսյանն արձագանքեց, որ, իր կարծիքով, ռազմական դրության չեղարկելը չի խոչընդոտելու այդ խնդիրների իրականացմանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ, դիմելով ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանին, խնդրեց դահլիճում ապահովել երեկ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում ելույթ ունեցած ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Ալբերտ Բաղդասարյանի ներկայությունը:
Մարուքյանն ակնարկում էր, թե նա այսօր չի հրավիրվել, քանի որ երեկվա նիստում կարծիք է հայտնել, որ ռազմական դրությունը կարող ենք հիմա հանել: «Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, այսօր նրան փոխարինում է ՊՆ գլխավոր քարտուղարը»,- եզրակացրեց Մարուքյանը՝ հավելելով. «Չեք հրավիրել նրան, որ ձեր քաղաքական կամքի դեմ զինվորական չլինի այս դահլիճում, որովհետեւ զինվորականը զինվորական է»:
Լենա Նազարյանն ասաց, որ արդեն կողմ են քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղարի ելույթին, ուստի այլ անձ հրավիրելու իրավունք չունեն:
Օգտվելով հարցի հնարավորությունից՝ Մարուքյանին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը.
«Պարոն Մարուքյան, արդեն երկու-երկուսուկես տարի է՝ հայտնի ուժերը փորձում են տարանջատում մտցնել երկրի քաղաքական ղեկավարության եւ ԶՈՒ միջեւ: Դուք քիչ առաջ ձեր ասածով էդ տարանջատման մեջ եւս մեկ տարանջատում մտցրիք՝ ՊՆ քաղաքական պաշտոնյաներին՝ զինվորականներից: Ինչքանով էլ իրենք առանձին պաշտոնյաներ են, հասկանում եմ՝ Սահմանադրությամբ տարանջատվում են, բայց էդ տարանջատումը քաղաքական ենթատեքստում այստեղ կիրառելը, որ մենք վստահում ենք զինվորականներին, թող զինվորականը խոսի, քաղաքական պաշոնյան չխոսի, դանդաղ աշխատող ական կարող է դառնել մեր պետության ինստիտուցիոնալ կայունության համար, որովհետեւ քաղաքական իշխանությունները գալիս ու գնում են, բայց ինստիտուտները շարունակում են գործել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT