Երևան
12 °C
Քարվաճառում իրականացվող սահմանազատումների արդյունքում Սոթքի ոսկու հանքավայրի մի մասը նախնական տվյալներով մնում է Հայաստանի տարածքում, մյուս մասն անցնում է Ադրբեջանին։ Սոթքի հանքը Հայաստանի տնտեսության համար բավականին լուրջ դերակատարում ունի։ 2007 թվականից հանքը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը, որի բաժնետերերը ռուս գործարարներ են։ Միայն 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ ընկերությունը վճարելէ 16 մլրդ 264 մլն դրամ հարկ եւ այդ ժամանակահատվածում համարվում է ՀՀ 4-րդ խոշոր հարկատուն։
Ընկերությանն է պատկանում նաեւ Արարատի ոսկու արդյունահանման գործարանը, որի միջոցով էլ Սոթքից ստացվող ոսկու հանքաքարը վերամշակվում եւ արտահանվում է։ Մեր տեղեկություններով, ընկերությունն ընդհանուր առմամբ ունի 1500 աշխատակից։ Ի դեպ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը Հարավկովկասյան երկաթուղու հետ փոխադրման պայմանագիր ունի, որով Սոթքից դեպի Արարատ՝ 369 կմ փոխադրում են իրականացնում, որպեսզի ոսկին վերամշակվի։ Մեր տեղեկություններով, այս պայմանագիրը ՀԿԵ-ի եկամտի մեջ լուրջ դեր է զբաղեցնում՝ հասնելով շուրջ 50 տոկոսի։ Քանի որ դեռեւս բանակցություններ են ընթանում, ուստի այս պահին հստակ չէ, թե որ կողմում հանքի գործունեությունը կծավալվի եւ որ երկրի բյուջեն կգնան հարկերը:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ տնտեսության մեջ Սոթքի հանքի դերակատարությանը՝ նշեց, որ այն մեր տնտեսության այս պահին գործող ամենախոշոր ոսկու հանքն է։ Նրա կարծիքով՝ հանքի աշխատանքի խաթարումը էական խնդիր կառաջացնի ե՛ւ Վարդենիսի տարածաշրջանում, ե՛ւ Արարատի մարզում, ինչն էլ կուղեկցվի նաեւ տնտեսության այլ ճյուղերի վրա ազդեցությամբ։
Դիտարկմանը՝ շատ է խոսվում, որ հանքը կիսով չափ մնում է հակառակորդի տարածքում, տնտեսագետն արձագանքեց. «Կիսով չափ անցնելու դեպքում հանքարդյունաբերության ոլորտի մասնագետները պետք է ասեն, թե այդ նոր՝ ոսկեբեր երակները որ կողմում են գտնվում։ Եթե գտնվում են ադրբեջանական կողմում՝ սա այլ հարց է։ Դա կնշանակի, որ հանքի մի մասը գտնվում է ՀՀ տարածքում, բայց այդ մասն արդեն շահագործված»:
Նա ընդգծեց՝ նույնիսկ աշխատանքների մասնակի խաթարումը շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։
Հարցին՝ Սոթքի հանքն ինչո՞վ էազդում տնտեսության մնացած ճյուղերի վրա, Ֆանյանը պատասխանեց. «Մենք դարձնելով ոսկի՝ արտահանում ենք եւ որոշակի արտարժույթ ենք ներգրավում երկիր։ Սա արտաքին առեւտրի հաշվեկշռի վրա կարող է բացասական ազդել, որն էլ իր հերթին կարող է աստիճանաբար ազդել, օրինակ՝ փոխարժեքի վրա»:
Տնտեսագետի խոսքով՝ ընկերությունը նաեւ հանդիսանում է էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների խոշոր հաճախորդ, քանի որ այնտեղ օգտագործվում է մեծ քանակի էլեկտրաէներգիա։ «Այնտեղ օգտագործվում է մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ։ Օրինակ՝ Սոթքից երկաթուղու միջոցով հանքաքարը տեղափոխվում է Արարատի ոսկու կորզման գործարան,սա նշանակում է, որ երկաթուղու հասույթը կկրճատվի։ Կազդի նաեւ բենզին մատակարարող ընկերությունների վրա, քանի որ խոշոր հանքագործական մեքենաներ են աշխատում այնտեղ»,- նշեցնա։
Սոթքի հանքը որոշակի արժեշղթա ունի եւ այդ արժեշղթայում ներառված բոլոր օղակներն անմիջականորեն կտուժեն։ Իսկ արդեն երկրորդային՝անուղղակի ազդեցությունը կարող է վերաբերել մանրածախ առեւտրին, այդ տարածաշրջաններում բնակչության սոցիալական մակարդակը կարող է վատթարանալ։
Հարցին՝ 2020-ի 9 ամիսներին ընկերությունը 4-րդ խոշոր հարկատուն է՝ շուրջ 32 մլն դոլար վճարած հարկերով, բացի այդ, ըստ տեղեկությունների՝ ՀԿԵ-ի եկամտի 50 տոկոսը գոյանում է Սոթքից, այս առումով պետական բյուջեն հնարավորություն ունի՞ այդ չափ գումար այլ ընկերություններից վերականգնելու, տնտեսագետը պատասխանեց. «Կարծում եմ 32 մլն դոլար հարկի մեծությունը պայմանավորված է այս տարվա ընթացքում ոսկու բարձր գնով։ Ես չեմ տեսնում այդպիսի նոր ընկերություններ, որոնք կարող են այդքան հարկային պարտավորություններ ձեւակերպել հաջորդ տարի։ Տեղյակ չեմ, թե կոնկրետ ՀԿԵ-ի կառուցվածքում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը ինչ մասնաբաժին ունի, բայց ենթադրում եմ, որ լուրջ մասնաբաժին կունենա»:
Անդրադառնալով հարցին, եթե հանկարծ լուրջ խնդիր առաջանա՝ 1500 աշխատատեղերը վերականգնելի՞ են, Ֆանյանը պատասխանեց. «Բավականին խնդրահարույց է, եթե հաշվի առնենք, որ այդ տարածաշրջանի հիմնական եկամուտներից մեկը հանդիսանում էր Սոթքի հանքի շահագործումը։ Նույնը նաեւ Արարատում գործող ոսկու կորզման գործարանի պարագայում»:
Հարցին՝ ռուսական ընկերությանը ձեռնտու է Հայաստանո՞ւմ, թե Ադրբեջանում գործունեություն ծավալել, նա պատասխանեց. «Չի կարող Ադրբեջանում գործունեություն ծավալել, որովհետեւ իր արտադրական հիմնական հզորությունները Հայաստանի տարածքում են»:
Տնտեսագետի խոսքով՝ եթե հաջողվի ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական իշխանությունների հետ եւ շարունակել Հայաստանում գտնվող արտադրական հզորությունների միջոցով շահագործել նաեւ հանքի ադրբեջանական հատվածը, դա կարելի է համարել մեծ ձեռքբերում. «Բայց դա իրատեսական չեմ համարում, որովհետեւ կա որոշակի նախատրամադրվածություն, ստացվում է, որ Ադրբեջանն անուղղակիորեն նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը»:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեր զրույցում ասաց, որ Սոթքի ազդեցությունը ՀՀ տնտեսության մեջ գնահատելիս կարծես մտքի մեջ ենթադրում ենք, որ այդ ազդեցությունը պետք է փոխվի։ «Սոթքը եղել է Հայաստանի ռեզիդենտ, ՀՀ-ում գործունեություն է ծավալել, հարկեր վճարել։ Հիմա, երբ սկսում ենք քննարկել դրա ազդեցությունը՝ մտածում ենք, որ այդ առումով ինչ-որ մի բան փոխվելու է, բայց հիմա բավարար տեղեկատվություն չկա»,- ասաց Մանուկյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը միայն հանքը շահագործողի կողմից վճարվող հարկերն է կորցնելու,եթե այն կիսվի, պատգամավորը պատասխանեց. «Դա ուղղակի հարկային բնույթի ազդեցությունն է։ Չմոռանանք նաեւ, որ Վարդենիսը սահմանափակ հնարավորություններով տարածաշրջան է եղել եւ եթե մի պահ ենթադրենք, որ գործունեության մասով շարունակականությունը վտանգվում է, ապա կլինի նաեւ գործազրկության բավականաչափ մեծ աճ՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական որոշակի ազդեցություններով»:
Հարցին՝ հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է հնարավորություն կա՞ հանքը դարձյալ Հայաստանում շահագործելու, Մանուկյանը պատասխանեց. «Այսօր վարչապետն էլ ասաց, որ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բայց բանակցություններն ավելի պինդ էին, երբ երկրում կայունություն կար եւ մակրոտնտեսական ավելի լավ վիճակ։ Հաշվի առնելով, որ ընկերությունը ռուսական է եւ հաշվի առնելով, որ ներկա պահին քարտեզում որոշակի անցնում է այդ սահմանը, մնացած հարցերը արդեն բանակցային մաս են։ Չմոռանանք նաեւ, որ եռակողմ բանակցություններ են՝ Թուրքիայի թաքուն, քողարկված մասնակցությամբ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Աֆո»-ի, «Մասիվցի Ժիրո»-ի, «Արտաշատցի Կիկոս»-ի և ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. վարչապետ
Չեմ ասում, որ Դուք կլոուն եք կամ մեյմուն․ չորս հարց ունեմ․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին
Երևանում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյան ենթարկել 16-ամյա տղայի. նա հոսպիտալացվել է
Սահմանվել են առողջության ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները. ՊԵԿ
Մեր բոլորի ցանկությունը մեկն է, որ նա մահանա. Զելենսկին՝ իր ամանորյա ուղերձում
ՄԻՊ-ն ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել
Հայաստանը և Ղազախստանը միավորում են ջանքերը իրավապահ համակարգում ծառայությունների թվայնացման ուղղությամբ
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի
Շատ տխուր է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Ծննդյան հրադադարը. Հռոմի պապ
ՆԳՆ հարթակով ցանկացած վայրից ու ցանկացած ժամի հնարավոր է կատարել մեքենայի վաճառք և գրանցում մի քանի րոպեում
Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է
Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը կդառնա խաղաղության օազիս. Վրաստանի նախագահ
Գազայի հարցով համաձայնագրի երկրորդ փուլը կյանքի կկոչվի հունվարին. մանրամասներ
Կաթնառատ գյուղի սկզբնամասում BMW-ն գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զnհ, 2 վիրավnր
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Առողջապահական ապահովագրությունից օգտվելու պայմանները անհապաղ, կանխարգելիչ և պլանային այցերի դեպքում
Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
Քննարկվել են ավարտական և ընդունելության քննությունների, ուսուցիչների կամավոր ատեստավորման վերաբերյալ հարցեր
ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները
Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա
Հայաստան-Ադրբեջան պատերազմը կանխվեց Միացյալ Նահանգների միջամտությամբ. ԱՄՆ պետքարտուղարն ամփոփել է տարին
Մարտի 1-ից 6 ամիս անց Կարեն Կարապետյանը նշանակվեց Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար. ոչ մի կապ նախկինների հետ
ԳՇ պետը մասնակցել է N զորամիավորման անցած ուսումնական տարվա ամփոփմանը
Eleveight AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում ԱԲ տվյալների կենտրոնների զարգացման հնարավորությունը
Ինչ ծրագրի շուրջ են բանակցում Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը. Զելենսկին մանրամասներ է ներկայացրել
Հարգել Սուրբ Ծնունդը որպես խաղաղության օր. Հռոմի Պապը կոչ է արել տոներին համաշխարհային հրադադար հաստատել
Որ դեպքում կվճարի պետությունը, որ դեպքում՝ քաղաքացին. առողջապահական ապահովագրության մանրամասները. տեսանյութ
ԲՏԱՆ աշխատակիցները ծանոթացել են Ինժեներական քաղաքի տեխնոլոգիական ներուժին
Բարձր եմ գնահատել կատարված աշխատանքը, տվել հանձնարարականներ. Պապիկյանը շրջայց է կատարել N զորամասի տարածքում
Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ի ընտրություններին
Կաթողիկոսի դուստր ունենալը անհերքելի փաստ է. լուրջ հոգևորականներին թուլացնելու խնդիր կա. Տեր Տարոն. տեսանյութ
Էրդողան-Ալիև հեռախոսազրույց է կայացել. Թուրքիայի նախագահը խոսել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացից
Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը ՔՊԿ համամասնական ցուցակում է
ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում
2026-ը լինելու է ռազմավարությունների պլանավորման տարի. Սրբուհի Գալյանն ընդունել է ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է Սերգեյ Բագրատյանի առաջադրումը
Կեղծ է տեղեկությունը՝ իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում. Թորոսյանը հերքել է տարածվող լուրերը
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձերի փոխհատուցում
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՊՆ N ուսումնական զորամասի նորակառույց ճաշարանի բացմանը. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT